Հոդվածներ
Իսկական ընկերը նա է, ով...
Այս կյանքում իրական ընկերներ շատ քիչ են լինում, բայց այնուամենայնիվ լինում են: Իրոք մեր կյանքը գորշ ու անիմաստ կլիներ առանց ընկերների: Ես շատ ուրախ եմ, որ կյանքը ինձ հնարավորություն է տվել ունենալ իրական ընկերներ: Եվ այսպես ուզում եմ ձեզ ներկայացնել, թե ինչպիսին պետք է լինի իրական ընկերը: Իրական ընկերը նա է, ով ...
Ոչ միայն կարողանում է խոսել, այլ նաև լսել ու ճիշտ խորհուրդներ տալ քեզ: Միշտ հավատում է քո ուժերին, նույնիսկ այն ժամանակ ,երբ դու ինքդ չես հավատում քեզ: Ասում է քեզ քո սխալների մասին ու օգնում է ուղղել դրանք, այլ ոչ թե լռում է: Քո մի հայացքից հասկանաում է, թե դու ինչ ես զգում: Օգնում է քեզ, առանց ինչ-որ բան ակնկալելու: Ուրախանում է քո հաջողությունների ու ձեռքբերումների համար: Ամեն ինչ գիտի քո մասին, բայց միևնույն է սիրում է քեզ: Միշտ ասում է ճշմարտությունը, ինչքան էլ դա ցավոտ լինի: Միշտ ներում է ամեն ինչ: Գիտի, թե դու երբ ունես նրա կարիքը ու այդ պահերին նա միշտ քո կողքին է լինում: Սիրում և ընդունում է քեզ այնպիսին, ինչպիսին կաս ու չի փորձում փոխել քեզ: Չի բամբասում քո մասին ու թույլ չի տալիս, որ ուրիշները վատաբանեն ձեզ:
Մի խելացի մարդ ասել է ''Ավելի հեշտ է մեռնել ընկերոջ համար, քան գտնել այնպիսի ընկեր, որի համար արժե մեռնել'': Հիշեք իսկական ընկերները հավերժ են, ամբողջ կյանքի համար: Իսկական ընկեր ունենալու համար նախ ինքդ պետք է կարողանաս լավ ընկեր լինել: Լավ ընկերությունը ամենաթանկ բանն է աշխարհում: Ուզում եմ ասել իմ բոլոր իրական ընկերներին, որ ես ձեզ շատ եմ սիրում ու ուզում եմ, որ ես էլ ձեզ համար լինեմ այնպիսի ընկեր, ինչպիսին դուք եք ինձ համար:Շնորհակալ եմ ձեզ, որ կաք, որ իմ կողքին եք, որ միշտ օգնում եք ինձ: Առանց ձեզ ես չէի լինի այն ինչ կամ: Ես երջանիկ եմ, որ ունեմ ձեզ պես ընկերներ: Ձեր լավ ընկեր ԱՆԺԵԼԱ ՊՈՂՈՍՅԱՆ
|
Բաժին` Հուլիս #04 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
|
Դիտվել է 19511 անգամ|
|Վարկանիշ` 1.4/5 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|