Ուրբաթ, 29.03.2024, 01:49
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Հուլիս #04

Գրողը պիտի լինի ազնիվ, գրականությունը՝ լավ


Հովիկ Չարչյան, ազգությունը հայ, կոչումը՝ գրող: Համացանցի մշտական բնակիչներին հայտնի է հատկապես իր բլոգով: Բլոգում գրող, գրականագետ, չարենցագետ և էլի-ինչ-ասես-ա-գետ Հովիկ Չարչյանը հրատարակում է ոչ միայն իր ստեղծագործությունները, այլև դասականների առավել հայտնի և ոչ այնքան ստեղծագործությունները: Այդ բլոգը սովորական ինտրենրետ-օրագիր չէ, այլ մի յուրահատուկ գրադարան, ուր կարելի է գտնել ամեն-ամեն ինչ:
Պարոն Չարչյանը Ֆեյսբուքում <<ընկերանալու>> իմ առաջարկը ընդունեց ավելի շուտ, քան մենք հանդիպեցինք: Հանդիպեցինք կեսժամ հետո. գրողը եկել էր մեր դպրոց՝ պատմելու Չարենցի մասին:
<<Դասախոսությունից>> հետո մոտեցա սև վերնաշապիկով, նիհար ու բարձրահասակ <<դասախոսին>>, որի դեմքին նայելու համար ստիպված էի գլուխս հետ գցել, բարևեցի նրան: Նա մեծ հաճույքով համաձայնեց պատասխանել իմ հարցերին: Տեղավորվեցինք արդեն դատարկ դահլիճի քիչ թե շատ հարմար աթոռներին, ես միացրեցի ձայնագրիչս, ու թեև արդեն մի քանի անգամ (համացանցում և ոչ միայն) բարևել էի պարոն Չարչյանին, նորից ասեցի.
-Բարև ձեզ:
-Բարև:
-Պարոն Չարչյան, ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պիտի լինի մեր օրերի գրողը և գրականությունը:
-Գրողը պիտի լինի ազնիվ, գրականությունը՝ լավ: (Ծիծաղում է:) Գրականությունը պարզապես պարտավոր է լինել լավը: Եթե իր թիկունքում ունի այդպիսի ահռելի ժառանգություն, գրականությունը պարզապես իրավունք չունի վատը լինելու: Էդ նույն բանն է, երբ լավ ծնողների զավակը վատն է լինում, մարդիկ զարմանում են, ասում են՝ ո՞նց կարելի է, էսպիսի ծնողներից էսքան անհաջող երեխա: Դրա համար էլ մենք բողոքում ենք մեր գրականությունից, որովհետև առայժմ այն արժանի չի իր ծնողներին, ուզում ենք ավելի լավը տեսնել:
-Իսկ ինչպիսի՞ն են, ձեր կարծիքով, ներկայիս գրող-ընթերցող հարաբերությունները:
-Շատ նորմալ: Էն լեգենդը, թե իբրև մարդիկ էսօր չեն կարդում, հեռացել են գրքից և այլն, հորինել են այն գրողները, ում գրքերը չեն կարդում իսկապես: Սովորաբար գրողը իր անհաջողությունը արդարացնելու համար մեղքը գցում է ընթերցողի վրա, չէ՞: Ասում է՝ ես շատ լավ էի գրել, բայց ընթերցողը ինձ չի կարդում: Դա անհնար բան է. գրեք լավ գրքեր, կտեսնեք ընթերցողը ոնց է կարդում: Ես ասում եմ՝ Հայաստանի տարբեր անկյուններում՝ հեռավոր գյուղերից մինչև քաղաքի կենտրոն, ընթերցողների հետ հանդիպում եմ, ու ամենուր հանդիպում եմ շատ լավ ընթերցողների: Ուշադիր կարդում են, շատ լավ հետևում են գրական անց ու դարձին, ամեն ինչին տեղյակ են իրենց չափով:
Մեր կողքին տեղավորվել էին դպրոցի ուսուցիչները, ուշադիր հետևում էին մեր զրույցին և պասիվ չէին մնում:
Արմինե Թոփչյան /info@mskh լրագրողների ակումբի ղեկավար/. – Իսկ ձեր բլոգը ստեղծելու միտքը որտեղի՞ց եկավ:
-Չկար այդպիսի միտք: Ես նույնիսկ զարմանում եմ, թե ինչու այդպես եղավ, որովհետև ես երբեք մտադրություն չեմ ունեցել բլոգ ունենալ, երբեք էդ կարգի ցանկություն չեմ ունեցել, իսկ էն, ինչը անում եմ, սովորական հոբբի է. ինձ դուր է գալիս, անում եմ: Ընդամենը: Որևէ նպատակաուղղվածություն, որևէ բարդ ծրագրեր չկան: Ես նույնիսկ չգիտեի՝ ինչպես են ստեղծում բլոգը: Իմ որդին է արել այդ ամենը: Ես ինքս բլոգերներին լուրջ չեմ վերբերվում:
-Ինչու՞: (Այստեղ ես նորից մեջ ընկա:)
-Հիմա բացատրեմ՝ ինչու: Բլոգերային դաշտը լի է մարդկանցով, ովքեր դեռ կրթվելու կարիք ունեն, հետո նոր իրենց կարծիքը, իրենց միտքը, իրենց տեսակետը հրապարակայնորեն ներկայացնելու: Նման կարգի համարձակություն… Տեսեք, ես իմ առաջին գիրքը տպագրել եմ քառասուն տարեկանում: Ի՞նչ եք կարծում, դրանից առաջ հնարավորություն չունեի՞ անելու: Հազար անգամ: Դեռևս տասնութ տարեկանից, էն ժամանակ Պետհրատը ինձ առաջարկել էր գիրք հրատարակել: Բայց ես հո էդքան անլուրջ մարդ չեմ, որ վազեմ, հենց միայն նրա համար, որ թվաքանակ ապահովեմ. գիտեք ինչ, ես էսքան հատ գիրք ունեմ: Հիմա կան, չէ՞, գրողներ, որ <<հատերով>> են խոսում՝ էսքան հատ գիրք ունեմ: Չի ասում՝ ներսում ի՞նչ կա, ո՞ւմ է դա պետք, որքանո՞վ է դա արժեքավոր, խոսում է իր գրքերի մասին <<հատերով>>: Է՜, գրականության պատմության մեջ գիտե՞ք քանի գրող կա այդպիսին, որ <<հատերով>> գրել է, բայց ոչ մեկի դա պետք չէ:
Արմինե Թոփչյան. – Պարզապես բլոգը ինքնաարտահայտման միջոց է երիտասարդների համար:
-Կարելի է ինքնաարտահայտման այլ դաշտ գտնել: Պարտադիր չի, որ դու հրապարակայնորեն խոսես մի բանի մասին, որից գաղափար չունես: Ախր ինչպե՞ս կարող է նույն մարդը նույն ոգևորությամբ դատողություններ անի էկոլոգիայի մասին, քաղաքականության մասին, մշակույթի մասին…
(-Բազմակողմանի զարգացած է, - իմ <<հեղինակավոր>> կարծիքն եմ հայտնում ես:)
-...էնպիսի ոլորտների մասին, որ ընդհանրապես իր անելիքը ու ասելիքը չի: Հիմա նորմալ կլինի՞, վեր կենանք երեքովս (ես էլ մտնում այդ երեքի մեջ), գնանք Ակադեմիայի աստղագետների գիտաժողովին ու խնդրենք, ելույթ ունենանք: Ի՞նչ ենք խոսալու, ի՞նչ ենք ասելու, ո՞ւմ է էդ ամեն ինչը հետաքրքիր: Էսօրվա ձեր բլոգերները հենց այդ հիմար վիճակում են: Նրանք ամեն Աստծու օր հեծանիվ են հայտնագործում, ու չկա մեկը, որ իրենց ասի՝ գիտե՞ս ինչ, բալես, էդ հեծանիվը արդեն վաղուց հայտնագործել են, եթե դու կարող ես, նոր բան հայտնագործիր: Որովհետև այն, ինչ դու հիմա ասում ես, մարդկային պատմությունը արդեն վաղո՜ւց էդ ամեն ինչի միջով անցել է: Փիլիսոփայական դատողություններ են անում՝ չիմանալով շխարհի փիլիսոփաներին, փիլիսոփայության պատմությունը, ուղղությունները և այլն և այլն: Էդ փուլերը մենք արդեն վաղուց ապրել ենք:

Մենք դեռ երկար զրուցեցինք, բայց իմ հոգնատանջ եղած ձայնագրիչի լիցքը /<<զարյադկան>>/ հերիքեց այսքանի: Ասում եմ, էլի, էդ տեխնիկային այդքան շատ մի վստահեք, առաջինը հենց ինքն է հիասթափեցնելու:

Արսենյան Սոնա
Բաժին` Հուլիս #04 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 840 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 1 անգամ
0  
1 Manuk получил личный подарок.   (08.08.2012 13:52) [նյութ]
hetaqrqir er

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչպես ես հայտնվել մեզ մոտ?
պատասխանել է 367 մարդ
Առաջարկում ենք'