Հոդվածներ
Ծուռ նստենք, ուղիղ խոսենք
Այս գրառումը փորձել եմ գրել չորս անգամ : Չորսն էլ տարբեր ոճերում : Մոտ մեկուկես ժամ տանջվելով չորրորդ տարբերակի վրա ՝ ջնջեցի այն, հասկանալով, որ սա այն չէ, ինչ ուզում եմ ասել ու գրել :Հիմա արդեն սկսում ենք տարբերակ համար հինգը: Չնայած նրան, որ ես ապրում եմ բավականին խիստ գրված գրաֆիկով ( գրաֆիկով ապրել չի նշանակում ռոբոտանալ: Ես համակարգում եմ աշխատանքս, որն էլ ինձ օգնում է օրս մաքսիմալ շահավետ օգտագործել, հասցնել և սովորել, և կարդալ, և հանգստանալ ու շփվել սիրելիներիս հետ) ու ըստ իմ գրաֆիկի ինձ մնացել է ընդամենը 25 րոպե,որը կարող եմ հատկացնել գրառմանը : Ճիշտն ասած ՝ գաղափար չունեմ ,թե գրառումս ինչպես կկառուցվի, քանի որ ես սկսում եմ գրել այն , ինչ հենց հիմա թելադրի ինձ ուղեղս : Ես կսկսեմ գրել նորից ու կհավատամ, որ ճիշտ ժամին կհասցնեմ ավարտել : Գրառումս նվիրված էր լինելու ծուլությանը : Բավականին հետաքրքիր աֆորիզմներ էի հավաքել, տվյալներ հայտնի մարդկանց կյանքից: Զինված եկել էի ձեզ պատմելու, թե ինչքան կարևոր է աշխատասեր լինելը , որ ծուլությունը սպանում է մեր երազանքները, որ չպետք է թողնենք ծուլությունը հաղթի մեզ , որ..... Մի ամբողջ էջում մի կերպ տեղավորված նյութի պլան: Հատուկ ընտրված նկարներ, հետաքրքիր դրվագներ , միքիչ սուր հումոր, սոցիոլոգիական տվյալներ , հոգեբանական դիտարկումներից հատվածներ, խորհուրդներ հայտնի հոգեբաններից: Այդ ամենը աղբամանն եմ նետում : Կխոսեմ ձեզ հետ հենց ես ՝ հազար ու մի սխալներ ունեցող Սյունես : Իսկ իմ այդ ամբողջ աշխատանքը ձեզ ներկայացնելու համար հաստատ էլի առիթ կունենամ )))) Եկեք մի վայրկյան վերանանք այս ամենից ու խոսենք ես ու դուք: Ավելի ճիշտ հենց դու, որ հիմա բացել ես նյութս ու կարդում ես : Մոռացիր , որ ես բլոգեր եմ, դու՝ ընթերցող: Մի կողմ եմ նետում բոլոր պաշտոնները: Խոսում ենք մարդկային լեզվով: Գիտե՞ս, ես ծույլ մարդ եմ: Հա , հա ,անտանելի ծույլ : Բոլորիս մեջ էլ ծուլություն կա, բայց ինձ մոտ չափից դուրս ավել է : Չէ, չեմ թաքցնում...Իսկ ինչու՞ թաքցնել : Ես չեմ վախենում իմ սխալները բարձրաձայնել: Ես համարում եմ, որ մեր սխալները բարձրաձայնելն արդեն իսկ մեկ քայլ է դեպի նրանց ուղղումը: Ու գիտեմ,որ ես մենակ չեմ : Ես համարյա համոզված եմ, որ դու էլ քո մեջ ծուլություն ունես: Բավականին շատ ծուլություն : Ինչքա՜ն բան կա, որ կարող էիր անել, բայց չես արել: Փորձիր մի վայրկյան հիշել : Դրանք քո կյանքում շատ են : Այնքան, որքան որ իմ կյանքում: Ու գիտես...Ես էլ եմ երբեմն հուսահատվում : Ոչինչ չեմ ուզում : Ասենք ինչի՞ս է պետք հայտնի լրագրող դառնալ, հը՞ : Սովորել-սովորել, ինքդ քո դեմ դուրս գալ, պայքարել, որ ավելի լավը դառնաս, պարտաճանաչ լինես, խելացի լինես... Ու՞մ է սա պետք, գրողը տանի: Ծուլանու՞մ եմ . լավ եմ անում: Ու՞մ ինչ գործն է ես ինչ եմ անում: Կպառկեմ իմ համար, ոչ մի բան չեմ անի... Հա՜, հաստատ սոված չեմ մեռնելու : Ավելի մեծ տարիքում ինչ-որ գործ կունենամ, էլի՜ : Բայց ախր.... Բա իմ երազա՞նքը : Ու մեջս պատերազմ է գնում: Կռվում է ծուլությանը հակված Սյունեն այն Սյունեի հետ, ով ապրում է իմ երազանքներում: Հա՜, ես էլ իմ երազանքների Սյունեն ունեմ : Իմ երազանքներում ես հայտնի ժուռնալիստ եմ, ով ստանում է բավականին կլորիկ գումար: Ով ԻՐՈՔ խելացի է, այլ ոչ թե փառքի է հասել սրան-նրան քծնելով կամ էլ գեղեցիկ կրծքերի շնորհիվ (հայկական իրականության մեջ վերջին օրինակս բավականին տարածված է ): Իմ երազանքներում ինձ սիրում են իմ խելքի համար, իմ սուր գրչի համար: Իմ խոսքը ընդունելի է մարդկանց կողմից , որովհետև ես գրում եմ այն, ինչ մտածում եմ : Իմ խոսքը չի վաճառվել, իմ տեսակետներում ես հաստատուն եմ: Ես իրոք լավ լրագրող եմ : Ու արդյո՞ք իմ այս երազանքը ինչ, որ կապ ունի վերը նշված ՛՛էնքան որ մի գործ ունենամ, ապրեմ՛՛-ի հետ: Իսկ ինչու՞ է մարդկանց թվում, որ եթե ես հասարակությանը բավականին հայտնի եմ, ուրեմն սխալներ չեմ ունենում, հը՞ ))) Գիտեմ, որ շատ բլոգերներ իրենց իդեալական են ցուցադրում, նրանք միշտ ճիշտ են ու անսխալական են, նրանց ուզում են նմանվել.... Համաձայն եմ, ինձ նմանվել պետք չէ )))) Ես օրինակ ոչ մեկին չեմ ծառայում ու հեռու եմ կատարյալ լինելուց : Բայց ես մարդ եմ, հասկանու՞մ եք : Սովորական մարդ : Ու դա ինձ դուր է գալիս : Սրտիս խորքում ուրախանում եմ, որ հիմա կբացեք գրառումս ու կասեք. ՛՛Վա՜յ, ուրեմն Սյունեն էլ ա մեկ-մեկ հուսահատվում, չի իմանում, թե ինչ անի : Ես էլ մտածում էի, որ ինքը միշտ գիտի ինչ անել, չի սխալվում՛՛ : Չէ՜ , ժողովուրդ ջան, ես էլ սխալական եմ ու սիրում եմ սխալվել: Ես էլ եմ իմ որոշումներից հետ կանգնում))) Բայց գրողը տանի, Սյունե: Էս ի՞նչ ես դու անում.... Բա երազա՞նքդ... Հա, ես ծույլ եմ: Դու էլ ես ծույլ: Ու ի՞նչ: Դա ինձ կամ քեզ արդարացնու՞մ է : Ի՞նչ անեմ, հանուն ծուլության թողնեմ երազանքս մեռնի՞ , հա՞ : Ուրեմն ես ժուռնալիստ չդառնամ, քանի որ ալարում եմ անգլերենից քսան բառ սովորե՞լ: Ալարում եմ թերթերը կարդալ ու միշտ անցուդարձից տեղյակ լինե՞լ: Ալարում եմ գիրք կարդալ, տնայիններս պարտաճանաչ անել, հա՞ : Դրա համար գնամ ու աստվածները գիտեն,թե ապագայում չգիտեմ ինչ դառնամ... Դառնամ սովորական , գորշ մարդ, որը կկործանվի սեփական ուղեղի սահմանափակ տարածքում, ով չի ձգտի ոչնչի: Համաձայնեք, որ նման մարդիկ շրջապատում շատ են: Դառնամ հենց այն մարդկանցից, ում դեմ միշտ պայքարել եմ: Ինքս միշտ գոռում եմ, որ մարդիկ ձգտեն հաջողության, վերջ տան գորշ ու միջակ լինելուն ու վերջում ինքս գնամ միջակություն դառնամ: Մինչդեռ ես կարող էի իրոք լավ ժուռնալիստ լինել.... Միթե՞ սրան էր արժանի իմ երազանքը: Բա որ հիմա էդ երազանքներիս Սյունեն գա ու թքի դեմքիս, լավ չի՞ անի : Կանի: Շատ լավ կանի: Նա ինձ այսքան ժամանակ ուժ է տվել, օգնել է, որ ես ինչ-որ ծուլության պատճառով նրան չիրագործե՞մ: Քանի անգամ եմ աչքերս փակել ու ասել. ՛՛Սյունե՜, դիմացիր, քիչ մնաց: Երազանքիդ կհասնես, անպայման կհասնես՛՛ : Ու հիմա էլ վերջին անշնորհակալի նման թքում եմ ինձ այդքան ուժ տված երազանքի վրա.... Ծույլ եմ: Ու ի՞նչ: Ես գիտեմ, որ ծուլությանը հաղթելու համար պետք է ինքս իմ դեմ դուրս գամ: Վերջ տամ իմ բոլոր վատ սովորություններին, ինձ տանջեմ, հարմարավետությունից դուրս գամ , սկսեմ անել այն, ինչ երբեք չեմ արել: Ուզում եմ լավ ժուռնալի՞ստ լինել: Դե ուրեմն մի լա՜վ կքրտնեմ ու կտանջվեմ դրա համար: Ես ոչ թե պետք է ծուլությանը հաղթեմ, այլ ինքս ինձ պետք է հաղթեմ.... Ու կհաղթեմ: Հանուն իմ երազանքի: Հանուն այն Սյունեի, որին տեսնում եմ ամեն անգամ, երբ աչքերս եմ փակում : Երազանքներիս Սյունեն մեղավոր չէ նրանում, որ ես ծույլ եմ, որ չեմ կարողանում ինքս իմ դեմ գնալ : Նա կա ու ես պարտավոր եմ տարիներ հետո նրան իրական դարձնել: Գիտե՞ս ինչ կա, ծուլություն: ԳՆԱ ԳՐՈՂԻ ԾՈՑԸ!!! ՌԱԴԴ ՔԱՇԻ !! Ես չեմ թողնի , որ դու իմ երազանքը սպանես: Ես քանի՜ տարի արդեն երազում եմ կայցած մասնագետ դառնալու մասին: ՈՒ հենց արդեն ուզում եմ հասնել դրան՝ ուզում ես ինձ խանգարե՞լ : Չի ստացվի: Ես գիտեմ, որ ամենադժվար պատերազմը ինքդ քո դեմ տարած պատերազմն է: Բայց ես կհաղթեմ ինձ: Կտեսնես... Կհաղթեմ: Ըհն, սրտիս խոսքն ասացի: Ժամանակի մեջ էլ ուղիղ տեղավորվեցի: Ու չգիտես ինչու ներքին համոզվածություն ունեմ, որ իմ այ էս, անկեղծ կռիվը շատ ավելին կասի քեզ՝ ընթերցողիդ ու ավելի շատ կօգնի, քան սոցիոլոգիական տվյալները: Հենց դրա համար էլ գրեցի այս ամենը, որ սթափեցնեմ քեզ : Որ իմ կռվին նայելով դու էլ ուշքի գաս ու հասկանաս ,որ պետք չէ անիմաստ ժամանակ սպանել: Հիշիր , թե ով ես դու քո երազանքներում: Ու հենց հանուն նրա առաջ գնա: Կռվիր ինքդ քո դեմ ու հաղթիր : Դուք իրավունք ունես լինելու այնպիսին, ինչպիսին երազում ես լինել: Դու ՊԱՐՏԱՎՈՐ ես լինել այդպիսին, քանի որ ինքդ քո առջև պատասխանատու ես: Էս էլ ես: Բա դու՞... Ասա ինձ, բա դու՞ : Դու ամեն ինչ անու՞մ ես հանուն քո երազանքի: Հա՞ : Իսկ եթե անկե՞ղծ.... )))))
Սյունե Սևադա sunesevada.blogspot.com
|
Բաժին` Հուլիս #04 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
|
Դիտվել է 595 անգամ|
|Վարկանիշ` 5.0/1 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|