Հինգշաբթի, 25.04.2024, 23:58
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Հոկտեմբեր #07

ՓՆՏՐՏՈՒՔ//ՓՈՐՓՐՈՒԿ
/ՓՆՏՐՏՈՒՔ//ՓՈՐՓՐՈՒԿ-ը չի հավակնում իր հաղորդած ինֆորմացիայի ճշգրտությանը, այն ընդամենը հրավիրում է մտածելու:/



Մեղավորիս հարցը.
-Լինում են, չէ՞, դեպքեր, երբ գայլերի կողնից <<որդեգրված>> և նրանց շրջապատում 5-6 տարեկան դարձած մարդու զավակը քայլում ու վազում է չորեքթաթ, ոռնում և կաղկանձում է գայլերի պես:
Այդ մանչուկին, երբ մենք գտնում ենք, պարզվում է, որ նա ընդհանրապես մարդկային կերպար ու էություն ձեռք չի բերել: Նրա ուղեղի հնարավորությունները մնացել են սաղմնային մակարդակում` ոչ ավել քան անասնական բնազդները:
Եվ փորձը ցույց է տվել, որ որոշ տարիքից հետո հայտնաբերված երեխայի մոտ հանարվոր չէ, կտրելով գայլային միջավայրից և վերադարձնելով մարդկային միջավայր, վերաստեղծել մարդուն հատուկ հատկանիշները: Այո՛, վերաստեղծել և ոչ թե վերականգնել, որովհետև դրանք չեն էլ եղել:
Եվ այստեղ ծագում է մի շատ խնդրահարույց հարց` ինչո՞ւ: Չէ՞ որ, նա /կարծես/ ՄԱՐԴ է ծնված… Թե՞ ծնվելուց հետո միայն… մարդկային միջավայրում նա պիտի ԼԻԱՐԺԵՔ ՄԱՐԴ դառնար ու չի դարձել…, ու չի էլ դառնա…
Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ “Աստված արարեց մարդուն” ասույթը…
////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////
ԻՆՉՈ՞Ւ Է ՄԱՐԴԸ “ԿԻՍԱՖԱԲՐԻԿԱՏ” ԾՆՎՈՒՄ… , և ինչո՞ւ հետագայում նրա ինչ լինելը /մարդ իմաստով/ կախված է այն միջավայրից, ուր նա կմեծանա:
/////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////
Ինկուբատորից դուրս եկած ճտերը մեծանում են որպես հավեր և աքլորներ, առանց ունենալու թխսկանի նմանակման օրինակը:
Ավազի մեջ թաղված ծովային կրիայի ձվերից դուրս եկած կրիայիկները կազմավորված ջրային կրիաներ են և անմիջապես, կողմնորոշվելով, թե ծովը որ կողմում է, վազում են դեպի իրնց գոյության միջավայր` ծովը:
/////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////
Այս օրինակի վրա, առաջանում է ՓՆՏՐՏՈՒՔ//ՓՈՐՓՐՈՒԿԻ մի այլ հարց: Ասվում է, որ մարդը իր ուղեղի հնարավորությունների շատ փոքր մասն է օգտագուծում /այսինքն մեր ուղեղի շատ փոքր մասն է ակտիվացված/: Ի՞նչ, մենք ծնվելուց հետո մեծանում ենք մի այնպիսի միջավայրում, որը չի՞ նպաստում մեր ուղեղի ամբողջական ակտիվացմանը /նման գայլերի մեջ մեծացած երեխայի ուղեղի սաղմնային հնարավորությունների շրջանակում մնա՞լը /:
Նախորդ երկու ՓՆՏՐՏՈՒՔ//ՓՈՐՓՐՈՒԿԻ ընթացքում կարծիք հայտնվեց.
1.Մարդը ծնվում է “կիսաֆաբրիկատ” վիճակում և որպեսզի նորածինը ձևավորվի ու դառնա լիարժեք մարդկային արարած, անպայմանորեն պետք է, որ նա մեծանա մարդկանց միջավայրում, մարդկանց շրջապատում: Այլ միջավայրում /օրինակ գայլերի շրջապատում/ մարդկային մանկիկը դատապարտված է…չմարդանանալու, եթե կարելի է այդպես արտահայտվել:
/ Ակնհայտ է այսօրվա նորածինների ավելի ու ավելի հասուն վիճակում ծնվելու փաստը: Այդ դինամիկան արժանի է գիտական ուսումնասիրման:/
2.Այսօրվա Երկրագնդի վրա գոյություն ունեցող միջավայրը, ներառյալ մարդկայինը, չի նպաստում մարդու ուղեղի առավելագույն հնարավորություների ակտիվացմանը… /Միգուցե հանճարները որոշ իմաստով բացառությո՞ւն են այդ օրինաչափությունից…/
3.Մարդկային ուղեղը օժտված է ավելի մեծ հնարավորություններով, քան այսօրվա մարդը կարողանում է օգտագործել /համենայն դեպս, դա ենք լսում գիտնականներից/ և որ մարդու ուղեղի հնարավորությունների ակտիվացման չափը պայմանավորված է այն միջավայրով, որում ապրում և մեծանում է այդ ուղեղը կրող անհատը:
Բնական հարց է առաջանում`
Որտեղի՞ց է այսօրվա մարդկությանը տրված նման մեծ ներուժ ունեցող ուղեղը:
Եվ ակամա հիշում ես պնդումները, թե մեզնից առաջ ավելի զարգացած քաղաքակրթություններ են եղել, առավել ևս, երբ դա ապացուցող նյութական բազմաթիվ փաստեր էլ կան հայտնաբերված:
Ուրեմն, կարո՞ղ ենք ենթադրել, որ.
1. Ներկայիս մարդկությունը ժառանգել է նախկինում գոյություն ունեցած մեծ հնարավորություններով ուղեղը, և որ նրա ակտիվացման համար նախկինում եղած պայմանները այսօրվա Երկրագնդի վրա չկան:
2. Մի տեղ, տեիեզերքի մի անկյունում, կա մի միջավայր, ուր իրականանում է մարդկային ուղեղի հնարավորությունների առավելագույն ակտիվացումը և այնտեղ ապրում են մեզանից ավելի զարգացած այլմոլորակայինները, որոնց համար մենք մեր այսօրվա զարգացման աստիճանով հետաքրքրություն չենք ներկայացնում:
Երկրագնդի միջավայրը, իրենց համար անբարենպաստ լինելով, նրանք, եթե հայտնվում էլ են մեզ մոտ, չեն մնում ու հեռանում են…
Նախապես կատարելով մի պնդում`տիեզերքը իր ամբողջության մեջ ՄՏՔԻ կրողն է, բերենք վերևում ասվածի ենթադրյալ հիմնավորումը:
Ուղեղը ՄՏՔԻ բազմասենյականոց <<բնակարանն>> է: Յուրաքանչյուր սենյակի դուռը ՄՏՔԻ առաջ բացվում է որոշակի պայմանների առկայության դեպքում և որոշակի ժամանակահատվածում: Չկան այդ պայմանները, սպառված է հատկացված ժամանակը` տվյալ սենյակը առհավետ տատարկ կմնա: Իսկ այսօրվա դրությամբ սենյակների ճնշող մեծամասնությունը դատարկ էլ մնում է…
Ահա այսպիսի ՓՆՏՐՏՈՒՔ//ՓՈՐՓՐՈՒԿ…

Հարություն Տելայան
Բաժին` Հոկտեմբեր #07 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 589 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Կցանկանաք հանդիպել Պարույր Սևակի որդու
պատասխանել է 17 մարդ
Առաջարկում ենք'