Հինգշաբթի, 28.03.2024, 16:03
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:

Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Հոկտեմբեր #07

Մեզ էլ ոչ մի տեղ չեն թողնի...
-Թեյի բաժակները շատ լավ են շոմպայնի համար: Փարիզում մենք հենց այդպես էլ խմում էինք:
-Դու եղել ես Փարիզո՞ւմ:
-Այո, պատերազմի սկզբին:
-Իսկ դու այնտեղ երկա՞ր մնացիր:
-Մի ամսից շատ:
-Նրանք ձեզ այնտեղ շա՞տ էին ատում:
-Չգիտեմ: Հնարավոր է: Ես չէի նկատում: Մենք աշխատում էինք չնկատել դա: Չէ՞ որ մենք այդ ժամանակ հավատում էինք այն ամենին, ինչ մեզ ասում էին: Եվ մենք ուզում էինք որքան հնարավոր է շուտ վերջացնել պատերազմը, նստել արևի տակ՝ սրճարանի առաջ և խմել անծանոթ գինի: Մենք դեռ շատ երիտասարդ էինք:
-Երիտասարդ էինք... Դու այնպես ես ասում, կարծես այդ ժամանակներից շա՜տ տարիներ են անցել:
-Ինչպես տեսնում ես, այդպես էլ կա:
-Մի՞թե դու հիմա երիտասարդ չես:
-Երիտասարդ եմ: Բայց այլ կերպ:
-...Ափսոս, որ ես այն ժամանակ քեզ հետ Փարիզում չէի:
-Լավ կլիներ երկուսով գնալ այդտեղ, և որ պատերազմ չլինի:
-Իսկ մեզ այնտեղ կթողնե՞ն:
-Հնարավոր է: Փարիզում մենք ոչինչ չավիրեցինք:
-Իսկ Ֆրա՞նսիայում:
-Այդքան էլ շատ չէ: Ոչ ինչպես մյուս երկրներում: Այնտեղ ամեն ինչ արագ անցավ:
-Գուցե դուք այնքան եք ավիրել, որ բավական է, որ ֆրանսիացիները դեռ երկար տարիներ ատեն ձեզ:
-Հնարավոր է: Երբ պատերազմը շատ է երկարում, շատ բան մոռացվում է: Գուցե նրանք ատում են մեզ:
-Ես կուզենայի քեզ հետ մի այնպիսի երկիր գնալ, որտեղ ոչինչ էլ ավիրված չէ:
-Շատ քիչ երկրներ են մնացել, որտեղ ոչինչ ավիրված չէ: Գինի դեռ կա՞:
-Կհերիքի: Է՞լ որտեղ ես դու եղել:
-Աֆրիկայում:
-Եվ Ա՜ֆրիկայում: Դու շատ բան ես տեսել:
-Հա: Բայց ոչ այնպես, ինչպես առաջ էի երազում տեսնել:
-Իսկ էլի ո՞րտեղ ես եղել:
<<Առագաստներ: Որտե՞ղ եմ ես տեսել առագաստներ գետերի վրա>>:
-Հոլլանդիայում: Դա ամենասկզբում էր: Այնտեղ շատ նավակներ կան: Նրանք սահում էին կանալներով, իսկ կանալներն այնքան տափակ ու ցածր ափեր ունեին, որ թվում էր, թե նավակները սահում են գետնով: Նրանք սահում էին անաղմուկ և ունեին հսկայական առագաստներ: Եվ երբ մթնշաղում նավակները սահում էին դաշտերով, այդ առագաստները հիշեցնում էին հսկայական սպիտակ, երկնագույն և ալ-կարմիր թիթեռների:
-Հոլլանդիա... Մենք կկարողանայի՞նք պատերազմից հետո գնալ այնտեղ: Խմել կակաո և ուտել սպիտակ հաց ու այդ բոլոր հոլլանդական պանիրները, իսկ երեկոյան նայել նավակների՞ն:
<<Ուտելիք: Պատերազմի ժամանակ երջանկության մասին մարդկանց բոլոր պատկերացումները կապված են ուտելիքի հետ>>:
-Թե՞ մեզ այդտեղ էլ արդեն չեն թողնի:
-Ամենայն հավանականությամբ՝ ոչ: Մենք հարձակվեցինք Հոլլանդիայի վրա և ավիրեցինք Ռոտտերդամն առանց նախազգուշացման: Ես տեսել եմ ավերակները: Համարյա ոչ մի բան չի մնացել: 30.000 սպանված: Վախենամ, մեզ այնտեղ էլ չեն թողնի...
-Մենք այլևս ո՛չ մի տեղ չենք գնա: Պետք չէ նույնիսկ երազել: Ո՛չ մի տեղ: Մենք գերի ենք, մեզ ամեն տեղ անիծում են ու էլ ոչ մի տեղ չեն թողնի...

Էրիխ Մարիա Ռեմարկ
<<Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը>>
Թարգմանությունը ռուսերենից՝
Արսենյան Սոնա

Բաժին` Հոկտեմբեր #07 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 551 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում:
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ի՞նչ տարբերակով եք սիրում կարդալ գեղարվեստական գրականություն
պատասխանել է 32 մարդ
Առաջարկում ենք'