Հոդվածներ
Մահվան նամակ
Ուղեղս որոշեց մի քանի րոպե հեռանալ այս աշխարհից,իսկ ոտքերս հոգնեցին զառանցելուց: Նրանք զզվել էին ամենքից ու ամեն ինչից,ուղեղս հոգնել էր իմ անմիտ մտքերից, իսկ ոտքերս հոգնել էին քայլելուց այս նույն ճանապարհով:
Մի խոսքով, մի խոոոսքով,չեմ ձանձրացնի ոչ ձեզ, ոչ էլ այս իմ ուղեղին,որն ուզում է ինչքան հնարավոր է շուտ հեռանալ ինձ նման տիրոջից :))
Այնքան լավ եմ հասկանում նրանց,նրանք էլ են ուզում ազատվել…………: Ախ ուղե~ղ, ցավոք սրտի քո մահը ինձ էլ է մահ բերելու, քո հեռացումը ինձ էլ է տանելու….ինչո՞ւ ես այդպես հոգնել, ինչո՞ւ ես այդքան շատ անմիտ բաներով լցրել քո ծալքերը…
Չգիտեմ,նամակս թողնել,թե վերցնել ինձ հետ,որ ոչ ոք չկարդա… միգուցե թողնեմ,որ հեռանալուս պատճառն ամեն մեկն իր մեջ չփնտրի... չգիտեմ: Ուզում եմ հակիրճ լինի,որ կարդան,ու անգամ չհասցնեն հասկանալ ու արտասվել կամ հասցնեն հասկանալ ու ծիծաղել` ով ոնց կցանկանա:
Պարզապես ուզում եմ ասել`ուղեղս արդեն ձեռք է քաշել ինձնից,որովհետև շատացել են ուղեղ չունեցողները…
|
Բաժին` Հոկտեմբեր #07 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
|
Դիտվել է 507 անգամ|
|Վարկանիշ` 0.0/0 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|