Հոդվածներ
Կինեսիկա: Լեզու
Հիշո՞ւմ եք, ինչպես էիք նեղանում, երբ փոքր ժամանակ որևէ մեկը ձեզ լեզու էր ցույց տալիս: Իսհ հիմա, երբ արդեն մեծացել եք, ի՞նչ կանեք, եթե ինչ-որ մեկը նորից ձեզ լեզու ցույց տա: Հաստատ շնորհակալություն չեք հայտնի, չէ՞: Խոստացել էի ավելի մանրամասն պատմել լեզվի մասին: Կատարում եմ խոստումս:
Ռուսաստանում, ինչպես և մեզ մոտ, լեզու ցույց տալն ընդունված չէ (խորհուրդ էլ չեմ տա բախտը փորձել):
Չիանաստանում գործը այլ է: Չինացիները ցույց են տալիս լեզու, երբ զարմանում են կամ վախեցած են: Եվ դրանում ոչ մի վատ բան չկա:
Ֆրասիայի և Իտալիայի բնակիչները նույնպես շատ հանգիստ կարող են ձեզ լեզու ցույց տալ: Այդպես նրանք արտահայտում են թեթևակի ծաղրանք ուրիշի անհաջողությունների հանդեպ:
Նոր Զելանդիայում ավելի լավ է մոռանաք ֆրանսիական սովորույթները: Լեզու ցույց տալն այստեղ համարվում է սպառնալիք:
Ավստրալիայում ձեր լեզուն կարող է ծեծկրտուքի պատճառ դառնալ:
Իսկ ահա Մարկիզյան կղզիներում (Պոլոնեզիա) պետք չէ բարկանալ տեղաբնիկների վրա, եթե նրանք ձեր ամենասովորական հարցին՝ պատասխանի փոխարեն լեզու ցույց տան: Նրանց մոտ այդ ժեստը համարժեք է <<Ոչ>> բառին:
Հնդկաստանում լեզու են հանում խիստ բարկացած մարդիկ: Այնպես որ պետք չէ դա անել, նույնիսկ եթե դուք պարզապես խաղում եք երեխնաերի հետ: Ես կասեի՝ հատկապես այդ դեպքում պետք չէ լեզուն ազատ թողնել:
Եթե Լատինական Ամերիկայում որև մեկը ձեզ լեզու ցույց տա, կարող եք միանգամից դիմել դատարան: Քանզի այստեղ այդ ժեստը թարգմանվում է այսպես. <<Դու վախկոտ ես>>:
Ասում են, Ասիայում նույնիսկ երեխաներին են արգելում լեզու ցույց տալ, որովհետև դա համարվում է անքաղաքավարի:
Իսկ ահա Տիբեթում մարդիկ իրար բարևում են հենց լեզու ցույց տալով: Եվ դա համարվում է հարգանքի նշան:
Իսկ մայա հնդկացիների մոտ, եթե նկատել եք, բոլոր աստվածները <<լեզվանի են>>: Մայաների մոտ դա մեծ իմաստության նշան էր, բա՜:
Այնպես որ ճանապարհորդելիս ուշադրություն դարձրեք այսպիսի մանրուքներին, որոնք իրականում կարող են դառնալ ձեր անվտանգության և հաճելի հանգստի գրավականը: Լավ, իսկ գիտականորեն ի՞նչ է նշանակում այս՝ բոլորիս վաղուց հայտնի ժեստը:
Գիտնականներ Սմիտը, Չեյզը և Լիբլիխը մի շարք ուսումնասիրություններից հետո եկան այն եզրակացության, որ և՛ երեխաները, և՛ մեծահասակները լեզուն ի ցույց են դնում, երբ կլանված են ինչ-որ գործով և ուզում են, որ իրենց հանգիստ թողնեն: Ընդ որում եթե երեխաների համար դա շատ սովորական է, ապա մեծահասակները, ովքեր արդեն գիտակցում են, որ լեզու ցույց տալը քաղաքավարի չէ, դա կատարվում է ենթագիտակցաբար:Հաստատ նկատել եք, որ մարդը, ով խորացել է ինչ-որ բանի մեջ, անկախ իրենից <<լեզու է ցույց տալիս>>: Եթե չէիք նկատել դա, փորձեք ավելի ուշադիր լինել:
Հոգեբանության ծածկաթերթիկներ Կամիլա Սայդումովայից
|
Բաժին` Հոկտեմբեր #07 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
|
Դիտվել է 719 անգամ|
|Վարկանիշ` 0.0/0 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|