Ուրբաթ, 26.04.2024, 13:21
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Հոկտեմբեր #07

Իրերն էլ իրենց ճակատագիրն ունեն


-Ինչպես մարդիկ, իրերը նույնպես իրենց ճակատագիրն ունեն:
Հայկ Հարությունյանը Բյուրականի աստղադիտարանի տնօրենն է, բայց նման չէ այն փողկապավոր տնօրենների, ում սովոր ենք տեսնել բանկերում և օֆիսներում: Բարեհոգի, ժպտերես, մի խոսքով՝ անչափ հաճելի մարդ, բայց այս գրառումը նրան չէ նվիրված:
Ափսո՜ս, - կասեք դուք:(?)
Ո՜չ, - կպատասխանեմ ես: Եկեք մինչև վերջ կարդանք, պատմությունս, փառք աստղազարդ երկնքին, այնքան էլ երկար չէ: Իսկ վերջում կասեք՝ հետաքրքի՞ր էր, թե՞ պետք էր պարոն Հարությունյանի մասին ավելի շատ գրել:
Եվ այսպես...
-Ինչպես մարդիկ, իրերը նույնպես իրենց ճակատագիրն ունեն: Այս աստղադիտակի ճակատագիրը շատ հետաքրքիր է, - իր պատմությունն է սկսում պարոն Հարությունյանը:
Խոսքը Բյուրականի աստղադիտարանի Շմիդտի* 1մ աստղադիտակի մասին է: Եթե ես ասեմ, որ այն աստղադիտարանի ամենամեծ ու ամենաարդյունավետ աստղադիտակներից մեկն է, ուրեմն ոչինչ չեմ ասի, քանզի այս աստղադիտակն իր Ճակատագիրն ունի:
1937 թ-ին (եթե, իհարկե, ես ճիշտ եմ հիշում թիվը, որովհետև թվեր հիշելը իմ թույլ հիշողության ամենաուժեղ կողմը չէ) Հիտլերը սարքել է տալիս այս աստղադիտակը՝ ցանկանալով այն նվիրել Մուսոլինիին: Բայց Երկրորդ Աշխարհամարտն այնպես չավարտվեց, ինչպես կցանկանար Ֆաշիստական Գերմանիայի առաջնորդը, և կիսավարտ աստղադիտակը այլ աստղադիտակների հետ միասին, որպես ռազմավար, չվեց Խորհրդային Միություն:
Խորհրդային Միությունը, ինչպես գիտենք, բազմազավակ մայր էր: Ու պատերազմի ավարտից հետո իրեն հասած ռազմավարը սկսեց կիսել իր զավակների միջև: Այդ թվում նաև աստղադիտակները:
Բյուրականի աստղադիտարանը այդ ժամանակ ներկայացնում էր Վիկտոր Համբարձումյանը: Ու դա զարմանալի չէ: Զարմանալին այն է, որ Վիկտոր Համազասպովիչը, ով մեծ հարգանք էր վայելում ամբողջ Խորհրդային միությունում և կարող էր Բյուրականի աստղադիտարանի համար ընտրել ցանկացած աստղադիտակ, ձեռքը դրեց Մուսոլինիի համար նախատեսված այս անավարտ աստղադիտակի վրա և ասաց. <<Այս մեկն եմ ուզում>>: (Հետո էլ մարդիկ ասում են, որ ինտուիցիա ասածը սուտ բան է:)
Ինձ թվում է Շմիդտի 1մ այս աստղադիտակը չէր ուզում հայտնվել Մուսոլինիի մոտ, որքան էլ Հիտլերը ցանկանում էր այդ: Ու չհայտնվեց: Փոխարենը հայտնվեց Բյուրականի աստղադիտարանում և դարձավ աշխարհի ամենամեծ և ամենաարդյունավետ Շմիդտի դիտակներից մեկը:
Ահա այսպես: Պատմությունս, ավելի ճիշտ, պարոն Հարությունյանի պատմությունը շատ կարճ էր: Բայց իր մեջ ներառում է մի ամբողջ Ճակատագիր:
________________________________________________________________________

*Շմիդտի աստղադիտակ - 1930 թ-ին Համբուրգի օբսերվատորիայի աշխատակից Բերնհարդ Շմիդտը բարելավեց արդեն գոյություն ունեցող աստղադիտակը և, փաստորեն, ստեղծեց իրե սեփականը: Շմիդտի աստղադիտակը կիրառվում է հատկապես աստղային երկնքի չափումների ժամանակ: Այս աստղադիտակի առավելությունը մեծ տեսադաշտն է՝ մինչև 6o:
Եթե այսպիս բաներից գլուխ եք հանում, ավելի մանրամասն կարող եք կարդամ այստեղ:
Բաժին` Հոկտեմբեր #07 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 459 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Գնահատիր ամսագիրը
պատասխանել է 73 մարդ
Առաջարկում ենք'