Հոդվածներ
Հելլոուին
Վերջերս Հայաստանում մոդայիկ է դարձել Հելլոուին տոնելը: Վերջերս ասելով՝ նկատի ունեմ վերջին երկու տարիները, բայց կան դպրոցներ, որտեղ երեխաները արդեն վաղուց են տոնում այն: Մենք՝ հայ աշակերտությունս, դա վերցրել ենք ամերիկյան թինեյջերական սերիալներից, ինչպես մեր Կրթության նախարարությունը գնահատման թեստային համակարգը, բայց պետք է նշել, որ իրականում Հելլուինը հին հեթանոսական եվրապական տոն է: Եվ այսպես՝ Բոլոր Սրբերի տոն, կամ Հելլոուին:
7-րդ դարում հայր Բոնիֆացի 4-րդը նոյեմբերի 1-ը հայտարարեց Բոլոր Սրբերի օր` ցնականալով անգլիացիներին հետ պահել հեթանոսկան սովորույթներից: Սակայն նրա <<հանճարեղ գաղափարը>> չիրականացավ, որովհետև Բոլոր Սրբերի օրվա նախօրյակը ժողովուրդը հռչակեց մեկ այլ տոն` Հելլոուինը: Հելլոուինը հին հեթանոսական տոն է: Հնում այն կոչվում էր Սենհեյմ: Սլավոնների մոտ Սենհեյմը չորս սրբազան հեթանոսական տոներից մեկն էր: Այդ օրը Մեռյալների և մեր աշխարհի սահամանն այնքան նեղ էր դառնում, որ մեռյալները կարող էին հեշտ ու հանգիստ ներխուժել մեր աշխարհ: Հակառակն էլ էր հնարավոր, բայց, համաձայնեք, կենդանի մարդու համար դա այնքան էլ հաճելի չէ... Սլավոններն այս օրը խարույկներ էին վառում և սեղանի վրա թողնում էին հյուրասիրություն մահացած ազգականների համար, ովքեր պիտի գային հայրենի տունն այցելելու: Տանտիրուհիները երեք օր հատակը չէին ավլում, որպեսզի չանհանգստացնեն ոգիներին: (Լավ պատրվակ է տունը չհավաքելու համար:) Արևմուտքում նույնպես խարույկներ էին վառում` չար ուժերին քշելու և մահացածների հոգիները ջերմացնելու համար: Իսկ հյուրասիրությունը դնում էին դուրսը, որովհետև կարծում էին, որ այդ գիշեր մահացածների հոգիները շարանով Արևմուտք են գնում` Արևի հետևից: Հեթանոս կելտերը Սեմհեյնը նշում էին որպես Նոր տարվա առաջին գիշեր: Նրանք զարդարվում էին կենդանիների մորթիներով և ահասարսուռ ձայներով վախեցնում էին ոգիներին: Իռլանդիայում կարծում էին, որ այդ գիշեր էլֆերը տեղափոխվում են մի բլրից մյուսը: Նրանք քայլում են շարաններով, նվագում են ջութակ և շվի: Ու Աստված չանի, մի դժբախտ մահկանացու հանդիպի նրանց. կքաշեն շուրջպարի մեջ ու այնքան կպարեն, մինչև խեղճը շունչը փչի: (Դա միայն հեքիաթներում են էլֆերը պուպուշ-սիրուն:) Ընդհանրապես այդ գիշեր չար ուժերը ավելի համարձակ են դառնում: Վհուկները խառնվում են մարդկանց հետ և ուրախանում: Այս գիշեր խորհուրդ չի տրվում տխրել և մենակ մնալ, որովհետև տխուր մարդուն ոգիներին հեշտ է <<որսալ>>: Մարդիկ այս գիշեր մինչև լուսաբաց չեն պառկում քնելու: Հելլոուինի անպայման <<ատրիբուտներից>> մեկը Jack-O'-Lamp-ն է` դդում, որին ժպտացող դեմքի կերպարանք են տալիս, մեջն էլ լապտեր կամ մոմ դնում: Ասում են, դա արվում է չար ուժերին տանից հեռու պահելու համար. իբր` մեր տանն էլ ոգի կա, և ձեզնից էլ սարսափելի: Ասում են նաև, որ այս գիշեր նրան, ով հանդգնի ծաղրել իրեն, վհուկը կդարձնի դդում: Այսինքն` այս դդումները մի ժամանակ մարդիկ են եղել, որոնք դժբախտություն են ունեցել ծաղրել վհուկի զգեստ հագած աղջկան, որը, պարզվում է, իսկական վհուկ էր: Այս դդում-լամպը իր անունը ստացել է ի պատիվ մի մարդու` Jack Lamp-ի, որը, ասում են, Հելլոուինի գիշերը կարողացավ խաբել, ոչ ավել ոչ պակաս, Սատանային:
Իհարկե, այս ամենը հեքիաթներ են, ավանդույթներ ու զրույցներ, բայց փաստը մնում է փաստ. երեխաները, ու ոչ միայն երեխաները, շատ են սիրում այս տոնը: Նրանք հագնում են <<սարսափելի>> դիմակներ, թակում են հարևանների դռները ու քաղցրավենիք խնդրում` ավելացնելով.<<Տվեք, թե չէ կվախեցնենք>>:
|
Բաժին` Հոկտեմբեր #07 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
|
Դիտվել է 746 անգամ|
|Վարկանիշ` 0.0/0 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|