Ձեզ եմ ներկայացնում Կարինե Փանոսյանի գրառումները Ֆեյսբուքի <<Պայքար անարդարության դեմ>> խմբի պատին:
Quote Չեմ հասկանում, թե ով է հայ տղամարդկանց սովորեցնում թքել: Ամեն հինգ տղամարդուց մեկն իր պարտքն է համարում փողոցում թքել, և հատկապես կանանց ներկայությամբ: Երբեմն էլ անպայման հնչեղ ձայնարկություններով: Երբ ենք վերջ տալու այս անամոթությանը: :((((
Quote Անքաղաքավարությունը զուտ որոշակի ժեստերի և վարվելակերպի կանոնների բացակայությունը չէ, որով մարդը պակաս ազնվական է դառնում: Անքաղաքավարությունը դիմացինի իրավունքների և արժանապատվության խախտումն է առաջին հերթին:
Quote Չեմ հասկանում, առավոտյան ժամը վեցին-յոթին, կամ գիշերը տասներկուսից հետո փողոցում աղմկղող մարդիկ իրենց հաշիվ տալիս են այն մասին, որ այլոք կարող են քնած լինել?
Quote Հայաստանը նման է մի մեծ աղբանոցի: Բավական չէ երկրի ,,տերերը,, հետաքրքրված չեն մեր բնակավայրերի, և հատկապես Երևանի մաքրությամբ, բնակիչներն էլ իրենց հերթին են աղտոտում: Գետնին են նետում իրենց ձեռքի, գրպանի, բերանի պարունակությունը, գետերը, լճերն ու ոռոգման ջրանցքներն են թափում տանը հավաքած աղբը, որն իր մեջ պարունակում է ոչ միայն կենցաղային իրեր ու կերակրի մնացորդներ, այլ նաև օգտագործված հիգիենիկ միջոցներ: Իսկ այդ ջրերով ոռոգվում են այն դաշտավայրերը, որտեղից էլ մենք սնվում ենք: Շատ մաքրասեր ժողովուրդ ենք, ինչ խոսք: Մի բան էլ ուրիշ ազգերի մասին ենք դատողություններ անում:
Quote Զարմանում եմ, թե ինչով են զբաղված հայ ծնողները, երբ իրենց երեխաներն անամոթության ու անբարոյականության սահմաններից հեռու են այնքան, որքան լուսինը խեցգետիններից:
Quote Քիչ առաջ շանս հետ քայլում էի փողոցով: Անկյունի խանութի հարևանությամբ ,,տղաներ,, էին հավաքված, ու նրանցից մեկը շանս ուղղությամբ քար նետեց, թեև տեսավ, որ նա ինձ հետ է: Բարկությանս դեմ այս ,,տղա,, երևույթը շատ հանգիստ ու կոպիտ պատասխանեց: Եվ սրանք մեր հայրենիքի ապագա տերերն են:
Quote Մեր քաղաքն այնքան փոշոտ է, որ առավոտյան փոշիները մաքրելիս` ավազ ես հավաքում, մինչ երեկո մաքրած փոշին լցվում է նույնքան: Այսինքն` օդի փոխարեն ավազ ենք շնչում: Գուցե ժամանակն է վերջ տալ անհեթեթ ,,շինարարություններին,,?
Quote Գժվել կարելի է: Այսօր ավտոբուսով տեղ եմ գնում: Մի տարեց մարդ նստած էր պատուհանի մոտ ու թան էր խմում պլաստիկե շշից: Խմեց-վերջացրեց ու շիշը նետեց դուրս` համալիրի հարևանությամբ փորված շինարարական փոսը: Բարձրաձայն ու զայրացած ձայնով ասացի. - Այս ինչ է կատարվում? Մարդիկ քաղաքը աղբանոցի են վերածել: Բայց ոչ ոք վրաս չնայեց: Նույնիկ այդ ,,մարդը,,: :((((
Quote Ամեն անգամ մոտս հիստերիա է սկսվում, երբ լսում եմ ,,արա հորս արև,, կամ ,,շան տղա ըլնեմ,, զազրելի, անբարո արտահայտությունները: Միթե մեր երիտասարդներն այդքան շատ են ատում իրենց ծնողներին, կամ միթե բոլոր հայ երիտասարդներն ատում են իրենց ծնողներին, որ ամեն րոպե պատրաստ են ստորացուցիչ կերպով նվաստացնել նրանց արժեքը?
Quote Այսօր փողոցն անցնում եմ` հետիոտնի համար նախատեսված` կանաչ լույսի ներքո, սակայն մի շքեղ մեքենա` իր հաստապարանոց վարորդով, չէր ցանկանում իմ օրինական ճանապարհը զիջել ինձ, և դանդաղեցնելով ընթացքը բղավեց. ,,արա, հոպ, արա,,: Իհարկե զայրույթից կապտեցի, և բղավեցի, որ ճանապարհն իմն է, սակայն կյանքս ավելի թանկ թվաց, քան նրա մեքենայի տակ հայտնվելու հաշվին` փողոցն անցնելու իրավունքս պաշտպանելը: :((((
Quote Ավտոբուսի պատուհանին տեքստ էր փակցված` ,,Պահանջվում է վարորդներ,,: Հետաքրքիր է, թե ով է վերահսկում նման հայտարարությունների բովանդակությունը:
Quote Այդ ում ,,խելքին,, է փչել փոխել երթուղային տաքսիների համարները? Գուցե մեկն ունի բացատրություն? Ինչ իմաստ կա դրանում կամ արդյոք կա իմաստ? Թե մեր ,,լավագույն քաղաքապետը,, կարծում է, որ այս եղանակով կլուծվի հասարակական տրանսպորտի խնդիրը: Թե այս միջոցով ցանկանում են մեր ուշադրությունը շեղել ինչ-որ սպասվելիք չարիքից: Բավական է հասարակությանը սթրեսի մեջ պահեք: Մենք ունենք սահմանադրական իրավունք` առողջ ապրելու իրավունք:
Quote Այսօր գնացել էի անձնագրային բաժին: Երկար սպասեցի իմ հերթին: Այդ ընթացքում շատ իրադարձությունների ականատես եղա: Բայց մի բան իմ ուշադրությունը հատկապես գրավեց: Մի կին ,,ՕՎԻՐ,,-ում վճարում էր կատարել, բայց հերթի պատճառով չէին սպասարկել, ուղարկել էին թաղամասի անձնագրային բաժին: Իսկ այստեղ կատարված վճարման դիմաց ծառայություն մատուցել չցանկացան: Ասացին, որ կինը պետք է կրկին վճարի միևնույն բանի համար, բայց այս տեղամասում: Ըստ էության մեծ գումար էր վճարել, փորձեց համոզել աշխատակիցների և պետին, բայց ոչինչ չստացվեց և զայրացած դուրս եկավ` հայհոյելով երկիրն ու տիրող համակարգը:
|