Շաբաթ, 20.04.2024, 08:16
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Հոկտեմբեր #07

«Եթե ես մնամ, ո՞վ կգնա: Եթե ես գնամ, ո՞վ կմնա»


Խախտելով <<Ռենեսանս>> էջի վաղուց արդեն ձևավորված ավանդույթը, այն է՝ անդրադառնալ Վերածննդի ժամանակաշրջանի նկարիչների ու քանդակագործների կյանքին ու արվեստին, այս անգամ ես կանդրադառնամ իտալացի բանաստեղծ Դանթե Ալիգիերիին: Խախտելով ևս մեկ ձևավորված ավանդույթ՝ այս անգամ ստվերում թողնելով Դանթեի թողած մշակութային ժառանգությունն ու մեծագույն արվեստը՝ ես կանդրադառնամ նրա հասարակական ու քաղաքական գործունեությանն ու <<Աստվածային կատակերգգություն>> պոեմին, որին անդրադառնալու միակ պատճառը թերևս տածածս պաշտամունքն ու հարգանքն է համաշխարհային գրականությունը մասամբ հեղաշրջած այդ գործին:
Դանթե Ալիգիերին ծնվել է 1265 թվականին Գուելֆյան ընտանիքում, հայրը`Ալիգիերո Ալիգիերին իրավաբան էր, աշխատում էր քաղաքի բանկային մի բաժանմունքում: Դանթեին ճակատագրին դրոշմված դժբախտությունների շարանը սկսվում է դեռ պատանի Դանթեի երիտասարդական եռանդի ամենաեռուն տարիներին: Այդ տարիներին Դանթեն կորցնում է մորը, իսկ քիչ ժամանակ անց նաև հորը ով, չդիմանալով կնոջ հանկարծահաս ու վաղաժամ մահվան ցավին, (հավաաբար) սրտի կաթվածից վախճանվում է ճակատագրի հեգնանքին թողնելով նորաթուխ պատանուն, ով այդ տարիներից արդեն սկսել էր առանձնակի սեր տածել գրականության նկատմամբ: Երիտասարդ տարներից նա ներգրավվում է քաղաքական դեպքերի ոլորապտույտի մեջ, ապա Գուելֆյան կուսակցության կողմից 1289-ի հուլիսի 11-ին Կամպալդինոյի ճակատամարտին մասնակցում որպես հեծյալ զինվոր: Հետո, երբ գուելֆների և գիբելինների փոխարեն հանդես են գալիս Սևերն ու Սպիտակները, անցնում է վերջինների կողմը:
Կյանքի հետագա տարիներին Դանթեն վարում է բարձր պետական պաշտոններ, հանդես գալիս դիվանագիտական առաքելություններով: Ապա Ֆրանսիայի թագաժառանգ Կարլ Վալուան զորքով շարժվում է Ֆլորենցիա։ Թշնամին ուժեղ էր, սեփական ուժերով դիմադրել հնարավոր չէր։ Աղետը կանխելու համար հարկավոր էր շտապ պստվիրսկեւփյուն ուղարկել Հռոմի պապի մոտ։ Բոլորի հայացքներն ուղղվում են դեպի Դանթեն։ Ջովանի Բոկաչոն` Դանթեի առաջին կենսագիրը, պատմում է. երբ Դանթեին հարցրին, թե ինքն ինչ կարծիքի է, նա պատասխանեց. «Եթե ես մնամ, ո՞վ կգնա: Եթե ես գնամ, ո՞վ կմնա»:
Հետագայում նա մեկնում է երկարատև դիվանագիտական առաքելության, ապա վերադառնալուն պես հանդիպում ՍԵՎԵՐԻ դաժան հաշվեհարդարին, նրանք պատժում էին բոլոր ՍՊԻՏԱԿՆԵՐԻՆ, այդ պատժից զերծ չի մնում նաև Դանթեն: Դատավճիռը ձևակերպված էր այսպես. Սևերի դեմ պայքարելու համար 5000 լիր տուգանք, երկու տարվա աքսոր Տոսկանայի սահմաններից դուրս, գույքի բռնագրավում, տունուտեղի հիմնահատակ ավերում։ Հրամանի տակ ավելացված էր` երեք օրվա ընթացքում ներկայանալ քաղաքագլխին: Դանթեն չի ներկայանում։ Քաղաքագլուխը նախկին հրամանին ավելացնում է. քանի որ դատապարտվածների չներկայանալը նշանակում է հանցանքը ընդունել, նրանց համար նոր դատավճիռ է նշանակում` «կրակի վրա այրել, մինչև մահանա»։ Այս հրապարակվել է 1302-ի մարտի 10-ին։ Դանթեի տունը հիմնահատակ քադում է քաղաքագլխի զինված է ասպետների խումբը, 150 քարտաշների հետ միասին:
Ծայրահեղ աղքատության ու հուսահատության մեջ ընկած Դանթեն ընտանիքի հետ բռնում է տարեգրության անկանխատեսելի ուղին՝ այլևս Ֆլորենցիա չվերադառնալով: Աքսորի չորրորդ տարում նամակով հայրենի քաղաք վերադառնալու թույլտվություն է խնդրում, որը մնում է անպատասխան ու անհետևանք: 1375 թվականին ընդունված մի օրենքվ նա կարող էր վերադառնալ պայմանով: Պայմանն այն էր, որ դատապարտյալը երաշխավորագիր ներկայացնի, բանտարկվի, որից հետո բանտարկյալի անարգանքի գլխարկը գլխին, վառած մոմը ձեռքին պիտի գնա Սան-Ջովանի եկեղեցին, խոնարհաբար ծնկի գա, ապաշխարի, որպես «մեղքերը քավող հանցագործ»: Դանթեն չէր կարող ընդունել նման ստորացուցիչ պայմանը։ 1315-ի հոկտեմբերի 15-ին մեկ անգամ ևս որոշում է կայացվել` մահվան նոր դատավճիռ այս անգամ բանաստեղծի երկու որդիների հետ միասին։ Դատավճիռը հանդիսավոր կերպով հաստատել է փոխարքան: Աքսորի տարիներին ևս Դանթեն վերստին մնում է քաղաքական ակտիվ անցուդարձի կենտրոնում, սպիտակների հաղթանակի միակ և մասնատված Իտալիայի միավորման հեռանկարը նա կապում էր գերմանական կայսր Հենրիխ 7-րդի հետ:
Դանթեն չէր հասկանում, որ գերմանական կայսեր գալուստը ազգակործան չարիք է, սակայն տոգորված էր հավատով ու համոզմունքով` ղեկավարվելով Ֆլորենցիայի բարօրության, Իտալիայի միավորման ակնկալիքով։ Հենրիխի մահից հետո իրական հեռանկարներ չտեսնելով, Ֆլորենցիա վերադառնալու հույսը կորցրած, իր ակնկալիքների իրագործումն ու բոլոր նպատակները թողած՝ նա առհավետ թողնում է քաղաքական ասպարեզը :
Վերջին տարիներին ապրելով Վերոնայում, ապա նաև Ռավեննայում նա կնքում է իր մահկանացուն: Դա 1321 թվականն էր:
<<Աստվածային կատակերգություն>>
Վերնագիրը եղել է «Կատակերգություն»: Աստվածային մակդիրն ավելացրել են հետո։ Դրանով նկատի չեն ունեցել, որ պոեմի գործողությունը կատարվում է երկնային ոլորտում, այլ արտահայտել են գեղարվեստական վեհությունը` աստվածային գործ: «Կատակերգություն» վերնագիրն առաջացել է ժամանակի գեղարվեստական ըմբռնումներից։ Եթե գրվածքը ողբերգական բովանդակություն էր արտահայտում և տխուր վախճան ուներ, համարվում էր ողբերգություն, ուրախ վերջավորության դեպքում` կատակերգություն: Պոեմը դժբախտ դեպքեր է նկարագրում, բայց վախճանը բարեբաստիկ է, որի համար էլ Դանթեն այն պարզապես անվանել է «Կատակերգություն»:

Մանուկ Նիգոյան
nigoyanblog.blogspot.com
Բաժին` Հոկտեմբեր #07 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 556 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Գնահատիր ամսագիրը
պատասխանել է 73 մարդ
Առաջարկում ենք'