Հոդվածներ
Եթեք խնձՕր
Սեպտեմբերի 23-ը 2011 թվականի: Երեկոյան ժամը 7-ն է: Թումանյանի թանգարանի մատույցներում հավաքվել են մարդիկ: Ոմանք նստած են աթոռներին, ոմանք տեղավորվել են պատշգամբում, ոմանց համար էլ նստարան են դարձել հենց թանգարանի 54 աստիճանները` Ամենայն Հայոց Բանաստեղծի կյանքի տարիների թվով; Ինչո՞ւ են մարդիկ հավաքվել այստեղ: Ինչո՞ւ տանը չեն` հեռուստացույցի առջև: Որովհետև սեպտեմբերի 23-ին, երեկոյան ժամը 7-ին Թումանյանի թանգարանի մատույցներում բացվեց <<Երկնքից երեք խնձոր ընկավ…>> հեքիաթասացության և բարբառի 3-րդ մրցույթ-փառատոնը: Հեքիաթի՞: Այո, հենց հեքիաթի: Առհասարակ ո՞վ ասաց, որ գլոբալիզացված էլեկտրոնային այս մեդիադարում պետք չեն հեքիաթները: Նրանք միշտ էլ պետք են, բոլորի՛ն: Բարբառի՞: Այո, հենց բարբառի: Հիշեցնում եմ, որ հայերենն ունի շուրջ 60 բարբառ, որոնցից յուրաքանչյուրն ունի մի քանի խոսվածք: Այսպիսով փառատոնն ունի երկու կարևոր գերխնդիր կամ առաքելություն` պահպանել հայկական հեքիթներն ու պահպանել հայերենի բարբառները: (Եվ իհարկե ուրախացնել մեծերին ու փոքրերին, դա գերգերխնդիրն է:)
<<Փառատոն կազմակերպելու միտքը հենց Թումանյանը հուշեց մեզ, որովհետև ինքը շատ էր սիրում բանահյուսական նյութ հավաքել միշտ գավառից գավառ էր գնում` հեքիաթներ, զրույցներ հավաքելու: Եվ մենք, որպեսզի չանտեսենք նրա գործը, որոշեցինք մեր թանգարանում, ամենամեծ հեքիաթագրի թանգարանում, հեքիաթի և բարբառի փառատոն կազմակերպել; Ես գիտեմ, որ աշխարհում կա հեքիթասացության փառատոն: Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքում, եթե չեմ սխալվում, կա միջազգային հեքիաթասացության փառատոն: Իսկ Հայաստանում մեր փառատոնը միակն է և անկրկնելին: Հեքիաթասացության և բարբառի փառատոն, այսինքն՝ մենք աշխատում ենք, որ համ բանահյուսական նյութը պահպանվի, փոխանցվի, համ բարբառը չմոռացվի>>: Նարինե Թուխիկյան Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն
Փառատոնը տևեց 3 օր, ինչպես կարգն է հեքիաթում (դե երկնքից հենց երեք խնձոր է ընկնում՝ ոչ ավել, ոչ պակաս): Ու չնայած հեքիթներում պարտադիր է երջանիկ ավարտը, բայց փառատոնը այսքանով չավարտվեց, այն ամենամյա է:
Իսկ այս տարի Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը և փառատոնի գեղարվեստական ղեկավար Մարինե Ասատրյանը Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից պարգևատրվեցին պատվոգրերով՝ հեքիաթասացության և բարբառի պահպանման գործում մեծ (հսկայակա՜ն) ավանդ ունենալու համար: Շնորհավորում եմ նրանց:
P.S.Երրորդ խնձորը մի քիչ ուշացած է ընկնում, դրա համար էլ սպասողինն է:
|
Բաժին` Հոկտեմբեր #07 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
|
Դիտվել է 548 անգամ|
|Վարկանիշ` 0.0/0 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|