Ուրբաթ, 22.11.2024, 10:39
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Հոկտեմբեր #07

Երկու խոսք մեր երկրում տիրող վիճակի մասին


Չգիտեմ, ինչպես սկսեմ-վերջացնեմ էս անիծյալ գրառումը: Երեկ ջղայնությունից տեղս չէի գտնում, այսօր չեմ գտնում բառեր: Ավելի լավ է առանց որևէ նախաբանների անցնեմ բուն թեմային:
Մայրիկս երեկ գնաց հարկ վճարելու: Ճիշտն ասած, առաջին անգամ եմ լսում, որ մեր երկրի քաղաքացին ինքնակամ գնա հարկ վճարելու, բայց մայրիկս միշտ այսպես է ասում. <<Քանի ձեռքս փող է ընկել, բոլոր մուծումները պիտի կատարեմ>>: Ու գնաց...
Այն, որ այս երկրում իսպառ վերացել է մեծերի հանդեպ հարգանքը, գիտեի: Բայց այն, որ պետաշխատողները սովորական էթիկա չգիտեն... Ի՞նչ էթիկա, այդ բառը նրանց համար չինական այբուբենի պես մի բան է: Ի՞նչ էթիկայի մասին է խոսքը, երբ էդ մարդիկ նույնիսկ սովորական <<խոսալու ձև>> չգիտեն:
Մայրիկս մտավ <<Գույքագրման բաժին>> կամ նման մի տեղ, հաստատ չգիտեմ: Սեղանի մոտ նստած էր պետաշխատողը՝ մայրիկիցս շատ ավելի երիտասարդ մի կին: Երբ իմացավ, որ մայրիկս եկել է հարկը վճարելու, կոպիտ ասաց. <<Մեզ մոտ ընդմիջում է, 1-2-ը: (Մինչդեռ սենյակում ոչ մի տեղ նշված չէր, որ 1-2-ը ընդմիջում է:) Գնացեք>>:
Մայրիկս, իհարկե, խիստ վիրավորվեց, ու դրանից հետո ամբողջ օրվա ընթացքում նրա տրամադրությունն այդպես էլ չբարձրացավ: Բայց լավ, այդ էլ մի կողմ:
Ես մի բան չեմ հասկանում: Ինչո՞ւ են պետհիմնարկների պետաշխատողները այդքան կոպիտ ու բառիս բուն իմաստով անտաշ:
Այս հարցի պատասխանը մայրիկս վաղուց է գտել: Բանն այն է, որ ցանկացած խանութում, սուպերմարկետում կամ սպասարկման որևէ այլ կենտրոնում մարդիկ չեն ուզում կորցնել իրենց հաճախորդներին, դրա համար էլ վաղուց արդեն վարժվել են Клиент всегда прав կարգավիճակին: Պետահսատատություններում աշխատողը ստանում է ֆիքսված աշխատավարձ, ասենք, ամիսը 60.000 դրամ, նույնիսկ, եթե նա այդ ամիս գրիչին մատով չի կպել: Աշխատավարձը վճարում է պետությունը, այսինքն բանկրոտության շանսը գերմինիմալ է: Եվ պետաշխատողները, այսպես ասված, բյուջետնիկները (<<բյուջե>> բառից), կարծում են, որ հանգիստ կարող են կոպտել մարդկանց, գնդակի նման մի կողմից մյուսը <<տշել>>: Միևնույն է դրանից աշխատավարձը չի տուժում: Այնպես որ նման <<սպասարկման կենտրոնում>> գործում է Клиент всегда козел կարգախոսը: Բայց կներեք, անհարգելիներս, ես ձեր այդ <<կազյոլի>> դերում չեմ ուզում հայտնվել:
Այսքանից հետո շատ կուզենայի երկու հարցի պատասխան ստանալ:
Առաջին: Երբ կարդում ես խոշոր ընկերությունների, ասենք Orange-ի, պահանջները ապագա աշխատողին, հասկանում ես, որ սովորական մենեջերից պահանջվում է հոգեբանության, սոցիոլոգիայի, երբեմն նույնիսկ լրագրության իմացություն: Իհարկե այդ մարդը հոգեբան չի աշխատելու, բայց մարդկանց հետ շփվելիս նրան հաստատ պետք են նման գիտելիքներ: Հարց է առաջանում, ինչո՞ւ են պետական հիմնարկներում աշխատանքի վերցնում մարդկանց, ովքեր սովորական մարդկային լեզու չգիտեն, ո՞ւր մնաց հոգեբանությո՜ւն, սոցիոլո՜գիա: Բռի ու կոպիտ մարդկանց հանձնարարում են այնպիսի աշխատանք, որտեղ պահանջվում է ծայրաստիճան նրբանկատություն ու քաղաքավարություն: Թե՞ ՀԾԲ (Հարևան, Ծանոթ, Բաջանաղ) սկզբունքը մեզ մոտ գերադասում են ամեն ինչից:
Եվ երկրորդ: Որքան ես հասկացա, բյուջետնիկ կոչվող աշխատավորի տեսակը իր աշխատավրձը ստանում է հենց այն հարկերից, որ քաղաքացիները վճարում են: Իսկ նրանց այդպիսի պահվածքից ակամայից մտածում ես, որ ոչ միայն իրենք աշխատավարձի կարիք չունեն, այլև պետությունը հարկերի կարիքը բնավ չունի: Այնպիսի տպավորություն է, որ մենք ապրում ենք Ամերիկայում ու տարիներով կարող ենք առոք-փառոք հաց ուտել Համաշխարհային Բանկից վերցրած ու չմարած վարկերի շնորհիվ:
Հարց՝ ուղղված հենց այն աղջկան, ով այդպես վիրավորեց իմ մայրիկին: Իսկ դուք ի՞նչ եք առաջարկում: Մայրս, ձեր կարծիքով, պիտի մի ժամ սպասեր, մինչև դուք ավարտեք ձեր ընդմիջո՞ւմը: Թե՞ ձեզ թվում է, որ ձեզ հետ այնքան հաճելի է, որ մայրիկս պիտի ամեն օր գնա-գա, որ այդ անիծյալ հարկը մուծի: Գուցե դա հատուկ մշակված աշխատանքային կոդե՞քս է՝ քաղաքացիներին կոպտելն ու դուրս անելը: Եթե այո, ասեմ որ... Չնայած ի՞նչ կարող ես ասել, եթե մարդկանց կոպտելն արդեն աշխատանքային կոդեքս է դարձել:
Ու առհասարակ, ինչո՞ւ թաղապետարանում ոչ մի տեղ գրված չի, որ 1-2-ը ընդմիջում է: Գուցե նրա համար, որ աշխատողները <<արխային>> երբ ուզեն ընդմիջո՞ւմ անեն: Ասենք եթե ես հիմա <<հավես չունեմ>> աշխատել, կասեմ, որ 2-3-ը մեզ մոտ ընդմիջում է ու ամենակոպիտ կերպով դուրս կանեմ մեկին, ով տարիքով ինձանից շատ ավելի մեծ է:
Այս ամենը բավականին տհաճ է, բայց արդեն այնքան սովորական է դարձել, որ եթե ինձ կոպտեին թաղապետարանում, ես ձայն չէի հանի: Պարզապես պետք է հասկանալ, որ սրբություններին ձեռք տալ չի կարելի: Իսկ մայրիկը սրբություն է...
Հենց այսպես էլ կվերջացնեմ, առանց ճոխ վերջաբանների:

Սոնա Արսենյան
Բաժին` Հոկտեմբեր #07 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 517 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչն է պակասում կայքին/ամսագրին?
պատասխանել է 54 մարդ
Առաջարկում ենք'