Երկուշաբթի, 25.11.2024, 13:09
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Հոկտեմբեր #07

Երջանկության գաղտնիքը


Կար-չկար, մի վաճառական կար: Իր մինուճար որդուն այս վաճառականը ուղարկեց գլխավոր Իմաստունի մոտ՝ երջանկության բաղադրատոմսն իմանալու:
Քառասուն օր գնաց տղան անծայրածիր անապատով, և վերջապես տեսավ սարի գագաթին մի հրաշակերտ պալատ. այդտեղ էր ապրում գլխավոր Իմաստունը, ում նա փնտրում էր:
Հակառակ իր սպսելիքներին՝ պալատը բոլորովին նման չէր ճգնավորի կացարանի: Այստեղ-այնտեղ երևում էին վաճառականներ, ովքեր իրենց ապրանքն էին առաջարկում հյուրերին: Ամենուր երգ, պար, ուրախություն:
Իմաստունն առանց շտապելու ողջունում էր իր բոլոր հյուրերին, և տղան ստիպված երկու ժամ սպասեց, մինչև իր հերթը հասավ:
Իմաստունն ասաց, որ հիմա ժամանակ չունի տղային բացատրելու երջանկության գաղտնիքը: Թող տղան շրջի պալատի սրահներով և երկու ժամ անց վերադառնա այս նույն սենյակը: Այդ ժամանակ նա կպատասխանի ցանկացած հարցի:
-Հա՜, ու մի բան էլ, - ասաց Իմաստունը: - Ես մի խնդրանք ունեմ: Վերցրու այս թեյի գդալը՝ երկու կաթիլ անուշահոտ յուղով: Գնա, շրջիր պալատով, բայց տե՛ս, յուղը չթափես: - Եվ նա տղային տվեց թեյի գդալ՝ երկու կաթիլ անուշահոտ յուղով:
Տղան վերցրեց գդալը: Աչքը չէր կտրում գդալից, որ հանկարծ չթափի յուղը: Այդպես նա շրջեց բոլոր սրահներով ու վերադարձավ Իմաստունի մոտ:
-Դե ի՞նչ, - հարցրեց Իմաստունը, - հավանեցի՞ր իմ թանկարժեք պարսկական գորգերը: Հիացա՞ր իմ պարտեզով: Գիտե՞ս, ամենահմուտ այգեպաններն աճեցնում էին այն տասը տարի: Իսկ իմ գրադարանի մագաղաթները տեսա՞ր: Ես հրաշալի գրադարան ունեմ, չէ՞:
Ամոթխած պատանին խոստովանեց, որ նա ոչինչ էլ չի տեսել, քանի որ կլանված էր այն երկու կաթիլ յուղով, որ իրեն էր վստահել Իմաստունը:
-Չեղա՜վ, - ասաց Իմաստունը: - Չի կարելի վստահել մարդուն, մինչև չիմանաս՝ որտեղ և ինչպես է նա ապրում: Գնա, նորից շրջիր սրահներով: Հա՜, ու գդալը չմոռանաս:
Տղան նորից անցավ պալատի բոլոր սրահներով: Այս անգամ նա մեծ հաճույքով զննեց և՛ հրաշք պարտեզը, և՛ Իմաստունի գրադարանը, տեսավ սրահները զարդարող բոլոր արձաններն ու նկարները: Նույնիսկ նկատեց, որքան գեղեցիկ են սարերը պալատի շուրջը:
Երբ նա վերադարձավ Իմաստունի մոտ, ոգևորված պատմեց այն ամենի մասին, ինչ տեսավ նրա պալատում:
-Շա՜տ լավ, - ասաց Իմաստունը: - Իսկ որտե՞ղ են այն երկու կաթիլ անուշահոտ յուղը, որ ես խնդրեցի չթափել:
Եվ հանկարծ տղան նկատեց, որ թափել է յուղը:
-Սա է միակ բաղադրատոմսը, - ասաց իմաստունների Իմաստունը: - Երջանկության գաղտնիքը նրանում է, որ կարողանաս տեսնել քեզ շրջապատող աշխարհի բոլոր հրաշքները և երբեք չմոռանաս այն երկու կաթիլ յուղի մասին, որ տանում ես թեյի գդալով:
Բաժին` Հոկտեմբեր #07 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 484 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Կցանկանաք հանդիպել Պարույր Սևակի որդու
պատասխանել է 17 մարդ
Առաջարկում ենք'