Ուրբաթ, 22.11.2024, 04:36
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Հոկտեմբեր #07

Դու մի վախեցիր...


Հեքիաթագիրը
Ամբողջ գիշեր հսկայական տան մի պատուհը լուսավորված էր: Այդ սենյակում ապրում էր հեքիաթագիրը (շատերը նրան բանաստեղծ էին կոչում): Նա հեքիաթներ էր գրում և նվիրում մարդկանց, որովհետև առանց հեքիաթների ապրելը շատ դժվար է մարդկանց համար:
Նրա սեղանին բազմաթիվ գունավոր մատիտներ էին դրված: Տխուր հեքիաթները նա գրում էր սև մատիտով, իսկ ուրախ հեքիաթները՝ կարմիր, դեղին, կանաչ ու սպիտակ մատիտներով: Բայց մի անգամ մի հիմար ու չար մարդ գողացավ նրա բոլոր մատիտները՝ թողնելով միայն սևը և սպիտակը: «Հիմա նա կսկսի գրել, ինչպես պետքն է»,-ասաց նա: Տխուր կանգնած էր հեքիաթագիրը իր դատարկ տանը, ապա բարձրացրեց վերարկուի օձիքը, հանգցրեց լամպն ու դուրս եկավ:
Նա գնում էր և չգիտեր, թե ուր: Քայլում էր դանդաղ իր անձրևոտ քաղաքում: Հետո հոգնեց ու կանգ առավ: Հանկարծ նրա այտին կեչու մի թաց տերև կպավ: Եվ հեքիաթագիրը տեսավ, որ տերևը մուգ կանաչ է, ապա տեսավ, որ ասֆալտը արծաթա-մոխրագույն է, երկնակամարը՝ կապտասպիտակավուն, իսկ տների թաց կտուրներն էլ կարմիր գույն ունեն:
Նա ժպտաց, հավաքեց այս բոլոր գույները և տուն վերադարձավ:
Նա կրկին գրում է: Նա կրկին երջանիկ է:

Լապտերները
Գիշեր է:
Մանր անձրև է գալիս:
Անձրևի կաթիլները երևում են, երբ ընկնում են լապտերների լույսի տակ, և թվում է, թե փողոցային լապտերներն արտասվում են:
Ինչո՞ւ են արտասվում:
Անձրևոտ գիշերում լապտերներն արտասվում են միայն այն բաների համար, ինչ չկարողացան մարդի’կ անել, որովհետև իրենք պարզապես լապտերներ են, իրենց տխրությունը լապտերները չունեն:
Եվ ամբողջ գիշեր արտասվում են նրանք միայնությունից, նրանից, որ անձրև է գալիս, և որ վաղը կրկին մռայլ եղանակ է լինելու, և որ ինչ-որ մեկը չի հանդիպելու, որ ինչ-որ մեկը չի սիրելու, որ ինչ-որ մեկը չի համբուրելու…
…Եվ այն պատճառով, որ վաղը մռայլ եղանակ է լինելու, այս գիշեր փողոցի անկյունում արտասվում են լապտերները…

Ձնծաղիկը

Այսօր ես հավաքում եմ դեղին, նարնջագույն, կարմրավուն տերևները աշնանային անտառում: Հրաշք ոսկին իմ ձեռքերի մեջ է ու իմ շուրջը: Իսկ ես մտածում եմ այն մասին, որ շուտով երկար ու խստաշունչ ձմեռ է գալու: Եվ որքա՜ն ուժ ու հավատ է հարկավոր փոքրի՜կ ձնծաղկին, երբ նա լույս աշխարհ գա գարնանը՝ ամայի ու մերկացած անտառում: Որքա՜ն ուժ ու հավատ է պետք է որ լինի նրա փոքրիկ թերթիկների մեջ, որպեսզի դրանք չդողան և կարողանան ամեն ինչ սկսել նորից արդեն ո՜րերորդ անգամ:
Բարեկամս, եղիր Ձնծաղիկի պես, ես գիտեմ, որ քեզ համար հիմա շատ դժվար է…
Բարեկամս, եղիր Ձնծաղիկի պես, ես գիտեմ, դու հիմա բոլորովին միայնակ ես…
Բարեկամս, ես հավատում եմ քեզ, ինչպես Ձնծաղիկին, քանի դեռ ողջ է քո մեջ թեկուզ և մի թերթիկ, թեկուզ մեկ թերթիկ, եղիր Ձնծաղիկի պես:

Աղջիկը, որ կարողանում էր թռչել
Դու մի՛ վախեցիր։ Քեզ հետ երբեք ոչինչ չի պատահի, որովհետև դու երկու սիրտ ունես։ Եթե մի պահ նրանցից մեկը կանգ առնի, ապա կողքին կբաբախի երկրորդը։
Նրանցից մեկը տվել է քեզ քո մայրը։
Նա ի վիճակի է եղել այդ անել, որովհետև տասնինը տարի առաջ կարողացել է սիրել, սիրե՜լ…
Մի՛ ծիծաղիր, շատ դժվար է սիրելը։
Իսկ երկրորդ սիրտը ես եմ քեզ տվել։ Պահի՛ր քո կրծքում իմ խենթ սիրտը։
Եվ ոչ մի բանից մի՛ վախեցիր։
Նրանք կողք-կողքի են, եթե կանգ առնի մի պահ մեկը, ապա կբաբախի երկրորդը։
Միայն թե ինձ համար մի՛ անհանգստացիր, ես թեթև ու հիանալի քայլում եմ երկրի վրայով, դա յուրաքանչյուրին է հասկանալի։
Իմ սիրտը քո կրծքում է։

Աշուն

Մի անգամ, երբ լեռներից աշունն իջավ Երևան և փողոցները դարձան շագանակա-ոսկեգույն, քաղաք ժամանեց ծաղրածուն:
Չգիտեմ, գուցե նա սիրահարվեց մի երկարոտն ու թուխ աղջկա, իսկ գուցե դա ընդամենը հեքիաթ է…
Բայց ճիշտ է այն, որ նա հեռացավ՝ աչքերը լցված աշնանային անձրևով…

Լեոնիդ Ենգիբարյան
Բաժին` Հոկտեմբեր #07 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 827 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Այլ քաղաքակրթությունների ճարտարապետությունն ավելի ակնահաճո է?
պատասխանել է 14 մարդ
Առաջարկում ենք'