Ուրբաթ, 22.11.2024, 04:16
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Հոկտեմբեր #07

BookAdviser: Բոլորին խորհուրդ եմ տալիս


Հեռախոսահարցազրույց:
Զրուցում են Ասատրյան Անին ու Արսենյան Սոնան


BookAdviser-ը հրաշալի էջ է FaceBook-ում: Էջի ադմինները ամեն մի սոցցանցային օրը նվիրում են մի գրողի և նրա ստեղծագործությունների՝ խորհուրդ տալով էջի այցելուներին՝ ինչ կարդալ:
Այդպես դժկամորեն մի նայեք: Իրականում <<Ի՞նչ կարդամ>> հարցը շատերին է տանջում: Բոլորիս էլ պետք է մի խորհրդատու այս կարևոր հարցում: Ասենք, ես էլ եմ հաճախ bookadviser-ի պաշտոնը ստանձնել, բայց դե որքանով էի հաջող իմ <<գահակալման տարիներին>> դժվար է ասել: Իսկ ահա այս սոցցանցային խորհրդատուն արդեն կայացել է իր պաշտոնում, արդեն մի տարվա աշխատանքային փորձ ունի, հավաքել է 2518 like և 423 հավատարիմ ընթերցող ունի, ովքեր ակտիվորեն քննարկում են էջը:

Հեռախոսով զրուցում եմ էջի վարողներից (ինչպես իրենք են ասում) մեկի՝ Անիի հետ:

ԱՆԻ. - Եթե ինձ 6 րոպե տրամադրես քո թանկագին ժամանակից, արագ կպատասխանեմ քո բոլոր հարցերին:
ՍՈՆԱ. - Ժամանակը գնաց:
Հարց 1. Ինչպե՞ս առաջացավ <<Գրքի խորհրդատու>> էջի գաղափարը: (Ստանդարտ դիրք, ստանդարտ հարց):
ԱՆԻ. - Ուրեմն կար-չկար, մի տղա կար՝ Արման անունով: Նա ուզում էր գիրք կարդալ, բայց չուներ խորհրդատու: Մտավ նա համացանց, շատ ֆորումներ փորփրեց, բայց այդպես էլ մի կարգին խորհրդատու չգտավ: Այդ ժամանակ նա որոշեց ինքը ստեղծի մի հարթակ, ուր իր նման ընթերցասերները կգտնեն գրքի խորհրդատու: Այդպես էլ FaceBook-ում ստեղծվեց BookAdviser էջը:
ՍՈՆԱ. - Հարց 2. Դուք՝ կազմակերպիչներդ, ի՞նչ նոր բան սովորեցիք էջով զբաղվելու ընթացքում (խնդրում եմ, կոնկրետ օրինակներ բերել, որ չստացվի, որ դեմագոգիայով ենք զբաղվում):
ԱՆԻ. - Օրինա՞կ... Հենց ես, օրինակ, ճանաչեցի ու սիրեցի Կաֆկային: Այնպես չի, որ մինչ այդ չէի լսել այդ գրողի մասին, բայց հենց BookAdviser-ի շնորհիվ սկսեցի կարդալ նրա գործերը ու շատ հավանեցի: Կամ էլ Ցվեյգի "Письмо незнакомки" գիրքը, էլի էջից եմ իմացել: Ու առհասարակ, ես ինքս հետևում եմ Խորհրդատուի խորհուրդներին: Նրա խորհրդով սկսեցի Ամելի Նոթոմբ կարդալ (Սոնա. Իմ սիրած գրողներից մեկն է): Նույնիսկ հիմա ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ծնվել եմ հեղինակների ու ստեղծագործությունների մի երկա՜ր ցուցակով, որը երբեք չի վերջանա:
ՍՈՆԱ. - Հարց 3. Ի՞նչ սկզբունքով են ընտրվում հեղինակները, ովքեր ներկայացվում են էջում:
ԱՆԻ. - Դե, ամենա-ամենասկզբում կազմեցինք ստեղծագործությունների մի ցանկ, որտեղ յուրաքանչյուրս գրեցինք մեր սիրած գրողներին ու ստեղծագործությունները...
ՍՈՆԱ. - Հասկանում եմ, որ ընդհատել չի կարելի, բայց, կներես, ընթերցողներից չե՞ք հարցնում՝ ինչ են ուզում կարդալ կամ որ հեղինակի մասին տեղեկություններ կուզենային տեսնել:
ԱՆԻ. - Իհարկե հարցնում ենք: Հիմնականում դա անում ենք ստատուսների միջոցով: Օրինակ, ես մի անգամ գրել էի. <<Հարգելի ընթերցողներ, ո՞ր հեղինակին կցանկանայիք տեսնել BookAdviser-ի էջում>>, ու չես պատկերացնի ինչքան պատասխան ստացա: Առհասարակ կան շատ մարդիկ, ովքեր անընդհատ հետևում են մեր էջին, քոմենթում, գրում, ու դա մեզ շատ է օգնում:
ՍՈՆԱ. - Լավ, իսկ կարո՞ղ ես մի դեպք հիշել, երբ ընթերցողը ծանոթացել է որևէ հեղինակին հենց ձեր էջի միջոցով:
ԱՆԻ. - Կարող եմ: Հենց ես, ի՜նչ վատ ընթերցող եմ: Բայց ավելին ասեմ, մի ընթերցող ունենք, ով խնդրում էր մի քիչ հազվադեպ թարմացնել էջը, որ ինքը հասցնի կարդալ մեր նշած բոլոր գրքերը:

Հետո արդեն շեղվեցինք բուն թեմայից, սկսեցինք խոսել այն ամենի մասին, ինչ մեզ էր հետաքրքիր: Ես ժամացույցին չեմ նայել, բայց հաստատ վեց րոպեից շատ անցավ:
Չէ՜, ես չեմ դժգոհում: Հակառակը, ուրախ եմ, որ Անին ինձ իր կյանքից վեց րոպե ու ավելին պարգևեց:
Իսկ վերջում ուզում եմ մեջբերել BookAdviser-ի, այսպես ասած, լոզունգը.

Quote
В пять лет я научился читать. Ничего более важного в моей жизни так и не произошло. Марио Варгас Льос
Բաժին` Հոկտեմբեր #07 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 739 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչն է պակասում կայքին/ամսագրին?
պատասխանել է 54 մարդ
Առաջարկում ենք'