Ուրբաթ, 22.11.2024, 04:25
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Հոկտեմբեր #07

Անեծքների կարոտ եմ ես...


***
Մեղայական փաստարկների ունկնդիր չեմ,
Ոչ էլ ներող մի սրիկա,
Ուստի ժխտիր բարությունն իմ,
Որ պատված է էգոիզմի ճերմակ քողով.
Թե ուզում ես մեղքդ քավել,
Անեծքների կարոտ եմ ես.
Գործի՛ անցիր...

***
...Երբ գիտակցումն է արձակուրդ մեկնում
Եվ չի էլ նշում ժամը հետդարձի,
Սրտի կոնքերը շոյվում են կարծես
<<Անառակության>> հրե ձեռքերով:
<<Ձմեռ ու ամառ, աշուն ու գարուն>>...
Վերափոխվում են մեկ եղանակի՝
Մարմնատրոփի սուրբ եղանակին...
Եվ քաղաքական ու տնտեսական հարցերը բոլոր
Հանգրվանում են վարտիքիդ ներսում,
Ու քանդում ես դու կարծրատիպը այն,
Թե մարդ չի կարող ապրել իր նման.
<<Կյանքն հազիվ բավի երջանկությանը...>>:
<<...Կյանքն հազիվ բավի երջանկությա՞նը>>.
Երջանկություն չէ՞, միթե, թեկուզ այն,
Որ այս պահերին զգում ես հանկարծ՝
Մի ողջ ժողովուրդ փրկելուց առաջ
Դու պարտավոր ես նախ ինքդ փրկվել...

***
Այսօր ինձ համար հուղարկավորում
Ու թաղման ծես է,
Սակայն անթափոր ու անբազմություն...
Մենակ շալակած մի անգին դագաղ,
Մթին գիշերով՝ բոլորից թաքուն՝
Այսօր անում եմ մի ահեղ թաղում.
Թաղում եմ մի լույս...
կո՛ւյս հիշողություն՝
Կապված անարատ,
Անպիղծ ու անեղծ
Մի սուրբ սիրո հետ.
Բա՛վ է, ինչ նրան պահեմ իմ սրտում:
Երկար պահելուց ու չթաղելուց
Այդ ո՞ր մեռելն է հարություն առել,
Որ իմը առնի.
Ինչպե՞ս հավատամ հարության ստին,
Զի Քրիստոսի թաղումը տեսան
Հրեաները ողջ,
Իսկ հարությունը տրված էր միայն
Սրբերի դասին:

***
Քամիներ էլ չկան իմ հոգում.
Խաղա՜ղ են օրերս, անվրդով,
Օվկիաններ իմ սրտում չեն ծփում,
Ասուպներ չեն անցնում իմ գլխով:

Կորել են իմ չարն ու բարին,
Չեմ զգում այսօրն ու հեռուն,
Խաղաղ եմ Աստծո պես ու լռին.
Աստվա՛ծ իմ, դու այսպե՞ս էիր մեռնում...

***
Սուրը ձեռքին,
Սև թիկնոցով,
Լայնատարած սև թևերով՝
Թանասոսը երբ գա ինձ հյուր,
Լոկ քո գրկում կուզեմ նրան դիմավորել,
Իմ հեռավո՜ր, իմ քնքո՜ւշ քույր...

Ու երբ սրով իր հաղթական
Կտրի մի փունջ մազ իմ գլխից,
Ես կաղաչեմ Թանասոսին,
Որ մեկի տեղ
Երկու փունջ մազ նա վերցնի
Իմ մազերից
Ու քո բաժին մահն էլ ինձ տա...

***
Ազնվության ճառերից դուրս՝
Սովորական մեր կյանքում,
Մարդը վերք է բացում հոգուս,
Երազներս է քառատում:

Ինչո՞ւ պետք է ժպտա այնտեղ,
Որտեղ լալ է հարկավոր,
Ինչո՞ւ պետք է ծափ տա նրան,
Ում քարել է հարկավոր...

Ինչո՞ւ է նա անվերջ ծխում,
Երբ վառվել է հարկավոր,
Ա՜խ, ինչո՞ւ է նա միշտ մթնում,
Երբ փայլել է հարկավոր...

Ա՜խ, ինչո՞ւ է մարդը անվերջ
Տանջում նրան՝ այն մեկին,
Որին գուցե ամենից շատ
Փայփայել է հարկավոր...

Դավիթ Մշեցի
<<Կարմիր մամուռ>> գրքից
Բաժին` Հոկտեմբեր #07 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 720 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ի՞նչ տարբերակով եք սիրում կարդալ գեղարվեստական գրականություն
պատասխանել է 32 մարդ
Առաջարկում ենք'