Ուրբաթ, 22.11.2024, 04:40
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Դեկտեմբեր #09

Զրույց հոգեբանի հետ (իրական պատմություն)
Ցուրտ էր: Բայց ոչ այնքան ցուրտ, որ բոլոր գործերդ մի կողմ թողնես ու նստես տանը՝ տաք թեյի հուսալի պաշարով և ընկեր-բուխարիկին գրկած:
Հոգեբանն այդ օրը շատ գործ ուներ: Վերջին պահին էլ մեկը զանգահարեց ու խնդրեց զրուցել իր հետ: Երբ հանդիպումը ստիպված ես նշանակել աշխատանքային օրվա վերջում, այն էլ հենց այն օրը, երբ անհետաձգելի գործեր ունես, այն կամա թե ակամա դառնում է անտանելի: Բայց Հոգեբանը չէր տրտնջում: Նա նշանակեց հանդիպումը և շարունակեց զբաղվել իր գործերով:
Ինչպե՞ս էր նրա անունը: Ի՞նչ կարևոր է: Կարևորն այն է, որ հրաշալի հոգեբան էր՝ հոգատար, բարի, քնքուշ:
Աշխատանքային օրվա վերջում հայտնվեց նա: Մի դեռահաս էր: Հևում էր, երևի վազելով էր եկել. դե դեռահասները միշտ էլ ժամանակ չեն ունենում հանգիստ շնչելու համար:
Ինչպե՞ս էր Դեռահասի անունը: Չեմ կարող ասել: Հոգեբանի էթիկա է. պացիենտի անունը սրբազան գաղտնիք է: Եվ հետո, ի՞նչ կարևոր է անունը: Կարևորն այն է, որ լավ պատանի էր: Համենայն դեպս, մարդիկ այդպես էին ասում:
Լավ ձեզ էլ չձանձրացնեմ: Եկեք հետևենք Հոգեբանին և Դեռահասին: Բայց ոչ ամենասկզբից: Բաց ենք թողնում բարևի և կոնֆետ հյուրասիրելու մասը... ահա, այստեղից:

Հոգեբան. - Շատ լավ: Ես ասեցի, որ գաս, բայց անհետաձգելի գործեր ունեմ: Հիմա պետք է գնամ: Բայց ոչինչ, արի միասին գնանք: Այստեղ հեռու չէ: Կքայլենք ու կզրուցենք:Դեմ չե՞ս:
Դեռահաս. - Ավելի լավ: (Անհամբեր վեր է կենում ու հագնում վերարկուն:)
(Քայլում են:)

Հոգեբան. - Քեզ մոտ ես մի բան եմ նկատել, որ շատ դեռահասների հետ է պատահում: Հասկանո՞ւմ ես, քո տարիքի մարդիկ դեռ նոր-նոր են մտնում մեծերի կյանք: Եվ նրանց համար շատ կարևոր է պատկերացնել այդ կյանքը, ծրագրել հետագա անելիքները, դնել առաջնային նպատակները: Եվ այստեղ սկսվում է մի խնդիր, որը ես կձևակերպեմ այսպես. <<Ուզում եմ շատ, կարող եմ քիչ>>: Այդպես հաճախ է պատահում: Դեռահասը չի կարողանում գնահատել իր ուժերը և այնքան բեռ է վերցնում, որ երբեք չի կարող տանել: Այդ պատճառով հաճախ նոր-նոր մեծ կյանք մտած դեռ փոքր մարդիկ կոտրվում են հենց ամենասկզբից: Դրա համար կարևոր է սկզբից գնահատել սեփական ուժերը՝ ճիշտ գնահատել, հետո վերցնել այն բեռը, որ ուզում ես տանել: Ու ոչինչ, եթե հիմա քիչ ես անում կամ լավ չի ստացվում: Բոլորն էլ փոքրից են սկսում:
Դեռահաս. - Գիտե՞ք, բոլորովին վերջերս ես մի կարգախոս եմ մշակել ինձ համար: Այսինքն դա կարգախոս չէ: Պարզապես հեռուստացույցով լսեցի մի արտահայտություն Նապոլեոնի խոսքերից և որոշեցի, որ պիտի հետևեմ նրա ասածին: Նա ասում էր. <<Ծրագրիր անհնարինը և կստանաս առավելագույնը, ծրագրիր առավելագույնը և կստանաս նվազագույնը: Ծրագրիր նվազագույնը և ոչինչ չես ստանա>>: Ես էլ եմ ծրագրում անհնարինը...
Հոգեբան. - Ասում ես՝ ո՞ւմ խոսքերն էին:
Դեռահաս. - Նապոլեոն Բոնապարտի:
Հոգեբան. - Ահա: Իսկ հիշո՞ւմ ես, ինչպես նա վերջացրեց իր կյանքը:
Դեռահաս. - Այո...
Հոգեբան. - Տեսնո՞ւմ ես: Նրան այդ կարգախոսը ոչ մի լավ բան չբերեց: Չէ՞ որ ի վերջո նրան ատեց հենց Ֆրանսիան՝ այն երկիրը, որի համար իր կյանքն էր տվել: Եվ նա հայտնվեց Էլբա կղզում՝ բանտարկված, միայնակ, ինչպես մի աստղ, որ հանկարծ միանգամից բոցավառվում է երկնքում ու հենց այդպես էլ, միանգամից, հանգչում:
Դեռահաս. - Այո, բայց ավելի լավ չի՞ լինել բոցավառվող ու մարող կայսր, քան մոխրագույն մի պարոն, որ իր ողջ կյանքում արժեքավոր ոչինչ չի արել ու չի անի:
Հոգեբան. - Իրավացի ես: Բայց ո՞վ ասեց, որ անպայման պետք է վերջում մարել:
Դեռահաս. - Այսի՞նքն...
Հոգեբան. - Տես, հենց նույն Նապոլեոնի դարաշրջանում կային հրաշալի մարդիկ՝ նկարիչներ, գրողներ, երաժիշտներ: Նրանք էլ էին պայծառ աստղեր, բայց չմարեցին, չէ՞: Որովհետև չէին առաջնորդվում Նապոլեոնի կարգախոսով: Նրանք աշխարհը նվաճելու ցանկություն չունեին: Այլ պարզապես ամեն օր արարում էին, ամեն օր ավելացնում արդեն ստեղծված լավին մի քիչ էլ: Եվ նրանք այդպես էլ մնացին՝ պայծառ աստղեր երկնքում: Մի՞թե այդպես ավելի լավ չէր:
(Բարձրանում են աստիճաններով: Մտնում ինչ-որ հաստատություն, որ նման է հիվանդանոցի:)
Հոգեբան.
- Կսպասե՞ս ինձ այստեղ:
Դեռահաս. - Իհարկե:

Եվ Հոգեբանը գնաց ևս մեկին օգնելու: Ահա այսպես:
Մենք էլ գնանք: Առհասարակ ուրիշի խոսակցությանը ականջ դնելը լավ բան չի: Բայց այս անգամ կարելի էր:
Բաժին` Դեկտեմբեր #09 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 916 անգամ| |Վարկանիշ` 5.0/2
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչն է պակասում կայքին/ամսագրին?
պատասխանել է 54 մարդ
Առաջարկում ենք'