Ուրբաթ, 22.11.2024, 11:49
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Դեկտեմբեր #09

Զանգում էին ստորջրյա տաճարի բոլոր զանգերը...
-Արևելքում, ծովի ափին կա հսկայական մի տաճար՝ բազմաթիվ զանգերով, - ասաց կինը:- Տեսնո՞ւմ ես: Դու կգնաս այնտեղ և հետո կպատմես բոլորին, թե ինչ տեսար:
Տղան, հմայված կնոջ գեղեցկությամբ, գնաց այնտեղ, ուր ցույց տվեց կինը: Նա նստեղ ավազին և հայացքը նետեց հորիզոնին, բայց տեսավ միայն այն, ինչ ամեն օր էր տեսնում՝ կապույտ երկինք և օվկիանոս:
Հիասթափված տղան գնաց հարևան գյուղը և հարցրեց այնտեղի ձկնորսներին, արդյոք չգիտե՞ն, որտեղ է գտնվում այն կաղզին, ուր վեր է խոյանում տաճարը:
-Հա՜, դա եղել է շատ վաղուց, իմ պապերի պապերի օրոք, - ասաց մի ծեր ձկնորս: - Հետո երկրաշարժ եղավ, և տաճարը սուզվեց օվկիանոսի հատակը: Բայց չնայած մենք այլևս չենք տեսնում այն, միևնույն է երբեմն լսում ենք, ինչպես է ջրային տարերքի խորքից լսվում տաճարի հազարավոր զանգերի ձայնը:
Տղան վերադարձավ ծովափ և լարեց լսողությունը. արդյոք կլսի՞ զանգերի ձայնը: Բայց, ոչ, նա միայն լսեց ալիքների աղմուկը և որորների ձայնը:
Երբ արևը մայր մտավ, եկան տղայի ծնողները և նրան տուն տարան: Բայց հաջորդ առավոտ նա կրկին ծովափում էր. նա չէր կարող հավատալ, որ այդքան գեղեցիկ կինը պարզապես խաբել է իրեն:
Այդպես անցան ամիսներ: Խորհրդավոր գեղեցկուհին այլևս չվերադարձավ, իսկ տղան այդպես էլ չլսեց սուզված տաճարի զանգերի ձայնը: Նա այլևս չէր ուզում դպրոց գնալ, մոռացավ իր բոլոր ընկերներին: Երեխաները ծաղրում էին նրան. <<Մի սրա՜ն տեսեք, նա մեզ նման չէ, ամբողջ օրը նա ծովին է նայում, իսկ մեզ հետ չի խաղում>>:
Այդպես անցավ վեց ամիս: Տղան սովորեց ալիքների աղմուկին և որորերի ձայնին: Այլևս նրանք չէին խանգարում նրան մտածել: Բայց զանգերի ձայնը նա այդպես էլ չլսեց, մինչդեռ ձկնորսները համառորեն պնդում էին. <<Մենք լսել ենք>>:
Իսկ տղան չէր լսում...
Վերջապես նրա մոտ եկան ձկնորսներն ու ասացին. <<Բավակա՛ն է: Մոռացիր ծավի խորքից լսվող զանգրի ձայնի մասին:Վերադարձիր քո ընկերների մոտ: Գուցե միայն ձկնորսները կարող են լսել այդ զանգերի ձայնը>>:
<<Գուցե նրանք իրավացի են, - մտածեց տղան: - Կմեծանամ, ձկնորս կդառնամ: Իսկ այս ափ այլևս չեմ գա, որովհետև այն ինձ այլևս դուր չի գալիս: Գուցե այն կինը սովորական առասպել էր պատմում: Իսկ եթե ոչ, գուցե երկրաշարժից տաճարի զանգերը կոտրվել են և այլևս երբեք չեն զրնգալու>>:
Այդ օրը տղան որոշեց տուն վերադառնալ:
Նա մոտեցավ ջրին, որ հրաժեշտ տա օվկիանոսին: Մեկ անգամ էլ նայեց ծովի ալիքներին, լսեց որորների ձայնը, և ժպտաց քամուն, որ խշխշում էր արմավենիների ճյուղերում: Հեռվից նա լսեց իր ընկերների ուրախ ձայները և ուրախացավ, որ շուտով կվերադառնա իր նախկին խաղերին:
Այո, նա երջանիկ էր և շնորհակալ Կյանքին, որ ապրում է. - այդպես կարող են միայն երեխաները: Նա համոզված էր, որ ժամանակը ապարդյուն չի վատնել, քանզի սովորել էր տեսնել և պաշտել Բնությունը:
Եվ ահա նա լսում էր քամու խշխշոցը, ալիքների աղմուկը, որոների ձայները: Եվ հետո լսեց առաջին զանգի ձայնը:
Հետո՝ երկրորդ:
Հետո՝ երրորդ:
...Տղայի հոգին ցնծում էր. զանգում էին ստորջրյա տաճարի բոլոր զանգերը:

Պաոլո Կոելյո
Բաժին` Դեկտեմբեր #09 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 589 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչպես ես հայտնվել մեզ մոտ?
պատասխանել է 367 մարդ
Առաջարկում ենք'