Ուրբաթ, 29.03.2024, 05:35
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Դեկտեմբեր #09

Ընթերցողը չստացված չի լինում: Նա կամ կա, կամ չկա...
Online...

Սոնա
Բարև ձեզ, Ռիմա ջան, ինչպե՞ս եք, հուսով եմ ձեզ շատ նեղություն չեմ պատճառի, բայց ինձ ձեր օգնությունն է պետք: Օրերս մի՝ հասարակությանը հայտնի պարոնից լսեցի, որ մեր սերունդը (նա ասաց՝ հատկապես ձեր սերունդը) գիրք չի կարդում: Երբ նրան առարկեցին, ասելով որ մեր սերունդը ոչ միայն կարդում է, այլև ակտիվ ստեղծագործում է համացանցում, նա թերահավատորեն քմծիծաղ տվեց միայն: Ես կուզենայի նրան ու մնացած բոլոր թերահավատ պարոններին համոզել, որ նա սխալվում է: Կարծում եմ դուք՝ որպես հաջողակ բլոգեր ու տաղանդավոր երիտասարդ գրող, կարող եք ինձ այս պարագայում օգնել: Խնդրում եմ, եթե դժվար չի, ձեր կարծիքը հայտնել հետևյալ հարցերի շուրջ.

Ռիմա
Բարև Սոն ջան:Իհարկե:

Սոնա
1. Արդյո՞ք համացանցում չկա լուրջ գրականություն (ժամանակակից գրականություն, որը տպագրված չէ):

Ռիմա
Նախ պետք է հարցին պատասխանելիս յուրաքանչյուրս հասկանա՝ ինչ ասել է «լուրջ գրականություն»: Իմ անձնական տեսակետն այն է, որ լուրջ գրականություն ասվածը նախ և առաջ իր մեջ թարմ ասելիք պարունակող աշխատանքն է: Ներկայումս՝ համացանցի ընձեռած (ժողովրդի լեզվով ասած՝ տված-չխնայած) հնարավորությունները թույլ են տալիս ինքնաարտահայտման պակաս կամ դրա կարիքն ունեցող ցանկացած մարդու երևան հանել իր ապրումների, զգացողությունների ու ասելիքի արտահայտությունը այս կամ այն գրական ժանրի կաղապարների մեջ: Այլ հարց է, թե «գրականություն» հորջորջված կամայական այդ գործերից որը կամ որ ավելի հազվադեպ է պատահում՝ որոնք են իսկապես արժանի այդ կոչմանը: Հենց սա է պատճառը ստեղված այն կարծրատիպային տպավորության, թե ներկայումս լուրջ գրականություն չկա: Սա իրականությանը ոչ մի դեպում չի համապատասխանում: Ներկայումս առկա (ներեցեք կոպիտ լինելուս համար) «աղբի» հոսքում տեղ-տեղ չերևալու պատճառով կորած գրականությունը պարզապես տեսնել է պետք. ավելի ճիշտ՝ պետք է ցանկանալ այն տեսնել: Իսկ այն, հավատացնում եմ, կա ու զարգանում է բավականին արագ տեմպերով: Իսկ ինչ վերաբերում է տպագրվելուն, ապա սա ԱՌՀԱՍԱՐԱԿ կապ չունի գրականության որակի հետ: Մեր օրերում այն նույն անորակությանը, որի մասին քիչ առաջ նշեցի, առանց լուրջ ջանքերի կարելի է նաև հանդիպել, ցավոք, տպագիր վիճակում: Տպագրված լինել-չլինելը չափորոշիչ չէ:

Սոնա
2. Արդյո՞ք համացանցային ստեղծագործությունը զիջում է իր տպագրված եղբայրներին միայն այն պատճառով, որ տպագրված չէ, այլ հրապարակված է համացանցում:

Ռիմա

Առաջին հարցին տվածս պատասխանից ուղղակիորեն բխում է նաև այս մեկը: Ինչպես ասացի, տպագրվելը չի խնդիրը, այլ ասելիք ունենալը: ԱՍԵԼԻՔ, որը տարբերվում է, որն իր մեջ ինչ-որ նորություն ունի ընթերցողին փոխանցելու: Եթե անգամ թեման բազմիցս շոշափված է, պետք է ձևեր փնտրել դա նոր մոտոցմամբ ներկայացնելու համար: Այսինքն կարևորը թե՛ թեմայի, թե՛ կաղապարի ինքնատիպությունն է՝ հնարավորինս մշակված ու հղկված կառույցով: Սա է հարցը, ոչ թե տպագրված լինելը կամ չլինելը:

Սոնա

3.Մի՞թե տաղանդավոր բլոգերները սկսնակ գրողներ չեն:

Ռիմա
«Հաջողակ բլոգեր» ու «տաղանդավոր գրող» հասկացությունները երբեմն կարող են չհամընկնել: Իսկ համընկնելու դեպքում, իհարկե, մեծ է հավանականությունը, որ խոսքը սկսնակ գրողի մասին լինի: Բայց դա չի նշանակում, որ նրա ստեղծածը չի կարող արժեք ունենալ՝ ճիշտ հակառակը՝ եթե նա սկսնակ լինելով հանդերձ՝ կարողանում է իր խոսքը փոխանցել ընթերցողների որոշակի զանգվածի, ապա շատ ավելի հավանական է, որ հետագայում նա էլ ավելի մեծ հաջողությունների կհասնի: Բոլորն էլ քչից են սկսում:

Սոնա
4.Մի՞թե համացանցում գիրք ընթերցելը անլուրջ է և անպայման պետք է կարդալ ոսկու գնով վաճառվող հրատարակությունները կամ դրանց xerox-ները, որ ապացուցենք, որ իսկապես կարդում ենք:

Ռիմա
Հիմա էլ վերադառնամ առաջին պատասխանումս նշած այն մտքին, որ համացանցը մեզ տալիս է շատ լայն հանարավորություններ, որոնց օգնությամբ մենք կարող ենք անել ու ձեռք բերել բաներ, որոնց մասին նախկինում մտածել անգամ չէինք կարող: Եվ ինչ բացասական բան կա նրանում, որ ընթերցողների ավելի լայն զանգված, ովքեր հնարավորություն չունեն ձեռք բերելու տպագիր ու թանկ գրքեր, նույնը անում են համացանցի միջոցով ու էլեկտրոնային տարբերակով ընթերցում իրենց նախընտրած ու ինչու չէ՝ նաև բարձարժեք այն նույն գրականությունը, որը կարելի է գտնել նաև տպագիր, բայց շատ ավելի «թանկ գնով» բառիս հատկապես փոխաբերական իմաստով: Ի վերջո սա 21-րդ դարն է: Փոխվում են մարդկանց պատկերացումները ու այս կամ այն պետքական պարագան ձեռք բերելու ճանապարհները:
Ինքս ակտիվորեն հետևում եմ մեր երիտասարդ սերնդի (որը նաև ինքս եմ ներկայացնում) գրական հետաքրքրվածությանը ու հաստատ կարող եմ ասել, որ մենք ԿԱՐԴՈՒՄ ենք գրականություն ու դրա պահաջարկն ենք ապահովում, իսկ այդ պահաջարկը գնալով ավելի ու ավելի է բավարարվում՝ թե ժամանակակիցների գործերով, թե նույն համացանցում ակտիվորեն տեղադրվող դասականների գոհարներով (ընդ որում ոչ միայն հայ, այլև արտասահմանյան հեղինակների):

Սոնա

Իսկ ձեր կարծիքով, որտեղի՞ց է գալիս այն կարծրատիպը, որ մեր սերունդը գիրք չի կարդում (բառացիորեն <<չստացված ընթերցող ենք>>):

Ռիմա

Դե ինձ թվում է, որ մի քանի տարի առաջ ընթերցող մասսան իրոք քիչ էր: Պատճառը գուցե իրազեկության պակասն էր: Բայց հիմա գիրք կարադացողները գնալով շատանում են, գուցե դանդաղ, կամ ոչ այնքան արագ, որքան ցանկալի կլիներ, բայց որ այդ մասսան որպես այդպիսին արդեն ձևավորվել է, փաստ է:
Իսկ ընթերցողը չստացված չի լինում: Նա կամ կա, կամ չկա:

Offline...
Բաժին` Դեկտեմբեր #09 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 705 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Այլ քաղաքակրթությունների ճարտարապետությունն ավելի ակնահաճո է?
պատասխանել է 14 մարդ
Առաջարկում ենք'