Հոդվածներ
Վերնագիրը ձեզնից
«Շուտ ջնջում ես դռուզեքիտ մեջի տղեքին»… Շաբլոն, ստանդարտ, ջրի տեղը չգիտես որերորդ անգամ ծեծված, իր քարե դարը ապրած, բայց պղնձե դար մտած ու իր ետևից «հողը վրադ թեթև լինի» ասած արտահայտություն: Շատերը կրկնում են «զարգանում է երիտասարդությունը» ու հենց այդ նույն շատերն էլ դժվարությամբ են համաձայնում իրենց իսկ ասած «փայլուն» մտքի հետ: Սակայն ինձ հետ վերջերս կատարված իրադարձությունը շատերի ասածի վրա ուղիղ խաչ քաշեց եւ ապացուցեց, որ Եվրոպայի հետ «գիրկընդխառն» լինելու փոխարեն՝ չգիտես ինչի Ավգյան ախոռների ժամանակաշրջանին ենք վերադառնում ու բարիդրացիական կապեր «հաստատում» իր հետ: Անկեղծ ասած՝ չէի մտածում, որ կանդրադառնամ այս թեմային, որ ևս մեկ անգամ կփորձեմ ոմանց խելք բացատրել, բայց ինչպես հայ ժողովուրդն է ասում՝ «ընկել ենք պիտի քաշենք»:
Զերծ մնանք անուններից… Բախտի Չբերմամբ կամ Չպատահմամբ դեպքը ինձ հետ պատահեց իմ ամենաչսիրած տոնի օրը: Ինձ համար սիրուն, պուպուշ, տաքուկ-տաքուկ նստած էի համակարգչիս առջեւ եւ վայելում էի Zaz-ի Je Veux երգը ու հանկարծ տեսնեմ հին ծանոթս նոր նկար է գցել ֆեյսբուք: Ասեցի քոմենթեմ, քանի որ նկարը իրոք հավանել էի: Բայց էդ քոմենթելն էր, որ քոմենթեցի: Ընկա էն «բանի» մեջ, չեմ էլ ցանկանում անունը տալ: Ասեմ, որ հին ծանոթս աղջիկ է: Քոմենթելուց երկու րոպե հետո ինձ այդ հին ծանոթից շատ բարի մի հաղորդագրություն է գալիս՝ Դաթ, քեզ մեկ րոպեով ջնջեմ, լա՞վ: Բան եմ ստուգում: – Ես էս բանից բեխաբար ասեցի՝ խնդիր չկա : ) Ջնջելուց ընդամենը երեսուն վայրկյան հետո ինձ գրում է այդ հին ծանոթի հընգերը: Կարծում եմ՝ ենթադրում եք ինչ կոնտեքստ կարող էր ունենալ հընգեր կոչվածի հաղորդագրությունը. «ընգեր էտ աղջկան (հին ծանոթի մասին է խոսքը), որ կոմենտ ես գրում, էլ չգրես: էտ ախչիկը զբաղված ա: Համ էլ ի՞նչ ատնաշենյաներ ունեք դուք»: Հիշե՞նք Խորենացուն: – Ողբամ զքեզ, հայոց աշխարհ, ողբամ զքեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ: Ես էլ հո Ջասթինը չեմ, որ «գողանամ» ձեր ընկերուհիներին, որ հետո էլ սկսեք ինչ-որ անուններ կպցնել ինձ: Ու մինչ ես այդ տղային բացատրում էի իմ և այդ հին ծանոթի «ատնաշենյաները», մտքումս սկսեցի խղճալ ազգիս եւ այդ «ռմբարկու» տղաների ընկերուհիներին:
Հ.Գ. Ներեցեք գրական հայերենից հեռու բառեր օգտագործելու համար, սակայն առանց դրանց իրադարձությունը ավելի պատկերավոր չէի կարող ներկայացնել : ) Դաթո Աբուլաձե
|
Բաժին` Դեկտեմբեր #09 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
|
Դիտվել է 522 անգամ|
|Վարկանիշ` 0.0/0 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|