Հինգշաբթի, 25.04.2024, 22:02
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Դեկտեմբեր #09

Որոշվում է Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման ճակատագիրը


Մեր ապագան կախված է միայն մեզանից: Երբ որոշում ես կայացնում, պետք է հստակ գիտակցես, որ քո որոշումից է կախված իրավիճակը ամբողջ աշխարհում, որովհետև Աշխարհի ճակատագիրը որոշվում է իմ ու քո պես սովորական մարդկանց այսօր կայացրած որոշումներից:
Սա որպես նախաբան: Իսկ այժմ անցնենք բուն թեմային: Այսօր որոշվում է Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման ապագան: Այն միայն երկու մարդու ձեռքերում է՝ միավորման առաջին նախագահ Մանուկ Նիգոյանի և ներկայիս նախագահ Ժաննա Հովհաննիսյանի ձեռքերում:


Սոնա. -Մանուկ, ինչպե՞ս պետք է ընկալենք քո հրաժարականը: Որպես հեռացում՝ հանգստի ցանկությո՞ւն, թե՞ որպես ցանկություն՝ առաջ գնալու:
Մանուկ. -Իհարկե որպես առաջ գնալու ցանկություն: Եթե հիշում եք, իմ «հրաժարականի» դիմումից հետո ես հանդես եկա հայտարարությամբ. «Մանուկ Նիգոյանը չի հեռանում հասարակական ոլորտից, և նախագահական ընտրություններից հետո հայ հասարակությանը կներկայանա՝ ավելի ընդլայնված կազմակերպության անունից հանդես գալով, և կստանձնի Հայաստանի ժամանակակից արվեստների երիտասարդական միության նախագահի պաշտոնը: Իսկ դա, իմ կարծիքով, առաջընթաց է:
Սոնա. –Այո, իհարկե: Բայց ի՞նչ է լինելու ընթերցասերների միավորումը:
Մանուկ. -Ուրեմն ընթերցասերների միավորումը հիմնադրել եմ ես, ի գիտություն շատերի, ու ես չէի կարող այն թողնել բախտի քմահաճույքին, որովհետև եթե լուծարվեր ընթերցասերների միավորումը, դա ինձ համար մեծ ողբերգություն կլիներ: Հենց դրա համար էլ ես առաջադրեցի Հովհաննիսյան Ժաննայի թեկնածությունը միավորման նախագահի պաշտոնում, և թեկնածությունը միաձայն ընդունվեց: Ինչո՞ւ հենց Ժաննան: Որովհետև նա միավորման ամենաակտիվ անդամներից մեկն է, և ինձ համար նա այն մարդն է, ով իրոք կարող է կազմակերպել և ղեկավարել միավորումը:
Սոնա. -Իսկ քեզ այլևս միավորումում չե՞նք տեսնելու:



Մանուկ. -Ինձ միավորումում այլևս չեք տեսնի, եթե, իհարկե, հաշվի չառնենք, որ Ժաննան, այնուամենայնիվ, ընդունում է իմ խորհուրդները և կարծիքը միավորման հետագա գործունեության վերաբերյալ, քանի որ, կարծում եմ, ես ավելի փորձառու եմ՝ որրպես նախագահ, և ավելի լավ գիտեմ՝ ինչ է հոգեհարազատ միավորման համար: Բայց որպես անդամ ինձ այլևս միավորումում չեք տեսնի: Իմ անունն այլևս ոչ մի կերպ կապ չունի միավորման հետ: Բայց ասեմ, որ երբ նախագահական ընտրություններից հետո ես ստանձնեմ Ժամանակակից արվեստների երիտասարդական միության նախագահի պաշտոնը, հավանաբար Հայաստանի պատանի ընթերցասերների միավորումը, Ժաննա Հովհաննիսյանի համաձայնությամբ, իհարկե, կկցվի այդ նորահայտ կազմակերպությանը և կդառնա վերջինիս գրական բաժնի կազմակերպություններից մեկը:
Սոնա. -Ինչո՞վ է զբաղվելու Ժամանակակից արվեստների երիտասարդական միությունը:
Մանուկ. -Միությունը կզբաղվի մշակութային կյանքի ակտիվացմամբ, արվեստի պրոպոգանդմամբ, արվեստագետին կօգնի մտածել միայն արվեստ ստեղծելու, ոչ թե արվեստագետին անհարիր խնդիրների մասին: Մենք պիտի հասնենք նրան, որ Հայաստանը շնչի մշակույթ, արտաշնչի արվեստ:
Սոնա. -Ժաննա, դու ստանձնեցիր Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման նախագահի պաշտոնը: Պետք է ընդունենք, որ միավորումը արդեն հայտնի է որոշակի շրջաններում ու կայացել է: Ինչպե՞ս ես դու պատկերացնում միավորման հետագա գործունեությունը՝ քո ղեկավարությամբ:
Ժաննա. -Ինձ թվում է, մենք կշարունակենք այն ամենը, ինչ հիմնադրել է Մանուկը: Բայց և կբարելավենք ու նոր շունչ կհաղորդենք միավորմանը: Կարծում եմ, մենք կհասնենք այն ամենին, ինչի մասին երազում էր Մանուկը:



Սոնա. -Ամեն ղեկավար իր ձեռագիրն ունի: Չենք կարող ասել, որ Մանուկի գնալով և Ժաննայի գալով ոչինչ չի փոխվի: Բայց ի՞նչը կփոխվի:
Ժաննա. -Կասֆալտապատեմ բոլոր փողոցները...
Մանուկ. -Կասֆալտապատենք հայկական մշակույթը:
(Ծիծաղում են:)
Ժաննա. -Իհարկե նախ և առաջ նոր անդամներ կընդունվեն և արդեն ընդունվել են միավորում: Կփոխվի նախկին մարտավարությունը, որը «նիգոյանական սկանդալային էր»: Այժմ կփորձենք զերծ մնալ սկանդալներից, մի փոքր պաշտպանողական դիրք կգրավենք: Իհարկե, չենք հանձնվի, բայց և չենք փորձելու հարձակվել: Պարզապես կփորձենք պաշտպանել այն, ինչ արդեն ունենք և ավելիին հասնել, բայց արդեն առանց սկանդալների:
Սոնա. -Առաջիկա ծրագրերը որո՞նք են:
Ժաննա. -Առաջիկա ծրագրերը շատ-շատ են: Ինչպես ասում են՝ մանրամասները մեր պաշտոնական կայքում:
Սոնա. -Մենք լսեցինք այն միտքը, որ գուցե մոտ ապագայում Հայաստանի պատանի ընթերցասերների միավորումը կցվի նոր կազմակերպությանը: Ինչպե՞ս ես դու ընդունում այս գաղափարը:
Ժաննա. -Գաղափարը ինձ շատ դուր եկավ, որովհետև, կարծում եմ, Ժամանակակից արվեստների երիտասարդական միության հետ մեր համագործակցությունը շատ հաճելի կլինի: Ընթերցանությունը կփորձենք համատեղել արվեստի հետ, կտանենք զուգահեռներ, որոնք անշուշտ կան, և այդպես, իմ կարծիքով, ավելի մեծ հաջողության կհասնենք:
Սոնա. -Իսկ քեզ չի՞ թվում, որ այդպես Հայաստանի պատանի ընթերցասերների միավորումը կդադարի գոյություն ունենալ՝ որպես առանձին կառույց, մինչդեռ այն արդեն կայացած և բավականին հայտնի կազմակերպություն է:
Ժաննա. -Ինձ թվում է, չի դադարի գործել, այլ կդառնա նոր կազմակերպության մի ճյուղը:
Մանուկ. -Գիտեք, մի կազմակերպություն, որ անկախ էր, բայց չէր կարողանում գործել, ավելի արդյունավետ կշարունակի իր գործը ավելի մեծ կազմակերպության կազմում՝ վերջինիս աջակցությամբ և կոորդինացմամբ:
Սոնա. -Հայաստանի պատանի ընթերցասերների միավորումը չէ՞ր կարողանում գործել:
Մանուկ. -Կարողանում էր, բայց այսպես ավելի արդյունավետ կլինի, հենց միայն այն ֆինանսական աջակցության շնորհիվ, որ Ժամանակակից արվեստների միությունը կարող է ցուցաբերել ՀՊԸՄ-ին: Ասեմ նաև, որ երբ ես նախագահում էի Հայաստանի պատանի ընթերցասերերի միավորումը, նախագահում էի հենց այն միտումով, որ շուտով ստեղծելու եմ ավելի ընդարձակ կազմակերպություն, որը ինձ կազատի ՀՊԸՄ-ի ստեղծած սահմանափակումներից: Ի դեպ, սահմանափակումները եղան այն հիմնական նախադրյալներից մեկը, որ ստիպեցին ինձ հրաժարականի դիմում գրել:
Ժաննա. -Համամիտ եմ: Մարդիկ կարծում են, որ Հայաստանի պատանի ընթերցասերների միավորումը զուտ պատանի և ընթերցասերներին է միավորում, հետևաբար պետք է կազմակերպի միայն համապատասխան միջոցառումներ: Շատ հաճախ այնպես է պատահել, որ երբ մենք փորձել ենք անդրադառնալ, օրինակ, նկարչությանը, մեզ, կոպիտ ասած, ասում էին, թե «ինչո՞ւ եք քիթներդ խոթում նկարչության մեջ, չէ՞ որ դուք ընթերցասերների միավորումից եք»: Իսկ երկու կազմակերպությունների միավորումից հետո, ինձ թվում է, գործը կհեշտանա: Բացի այդ, ընթերցասերները կառնչվեն արվետի հետ, և մարդիկ վերջապես կհասկանան, որ ընթերցասիրությունն ու արվեստասիրությունը կողք կողքի են քայլում:
Բաժին` Դեկտեմբեր #09 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 784 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Այլ քաղաքակրթությունների ճարտարապետությունն ավելի ակնահաճո է?
պատասխանել է 14 մարդ
Առաջարկում ենք'