Հոդվածներ
Ո՞վ է բացահայտում քրեական վիրուսը
Քննիչը իրավաբան, իրավագետ անձ է՝ մասնագիտացված բացահայտելու հանցագործությունը: Նա հետաքննում է սպանությունը, կողոպուտը, գողությունը և նմանատիպ ոճրագործությունները: Կալանավայրի հետ սովորոբար քննիչները չեն առնչվում, նրանց աշխատանքը կայանում է ինֆորմացիայի հավաքման և ուսումնասիրության մեջ: Քննիչը կոորդինացնում է օպերատիվ համակարգի աշխատանքը, աշխատում է փաստաթղթերի հետ, գաղտնի փորձագետների շնորհիվ անցկացնում է հարցաքննություն, արձանագրում ստացված կարևոր տեղեկությունները: Քննիչի լիազորությունների մեջ է մտնում քրեական գործի հարուցումը: Այլ բան է, երբ գործն արդեն հարուցված է: Այդ դեպքում վերջինս հետևում է ընթացքին, ապա փոխանցում դատավարությանը: Սովորաբար նրա աշխատանքը սկսվում է հանցագործության կատարաման վայրից: Այստեղ էքսպերտ-փորձագետները հավաքում և ուսումնասիրում են հանցանշանները (մատնահետքեր, ենթադրական հանցանքի միջոցներ և այլն) և արդեն այդժամ դրանց հիման վրա կարելի է ստեղծել նախնական վերսիան: Այստեղ՝ <<տաք հետքերի մեջ>>, տեղի է ունենում աշխատողների և ականատեսների առաջին քննարկումը: Քննիչը կազմում է քննական արձանագրություն, վճռում է փնտրտուքների ուղղությունը, օպերատիվ աշխատողներին տալիս հանձնարարություններ: Ավելի ուշ, երբ նախնական ինֆորմացիան հավաքված է, քննիչը ստուգում է վերսիաները և պլանավորում հետագա քայլերը: Երբեմն փաստանշանի հավաքման համար իրականացվում է խուզարկում՝ հատուկ թույլատվությամբ: Տեղզննման կամ փնտրտուքների ժամանակ մեծ ուշադրություն է դարձվում ամեն մի դետալի վրա, որոնք կարող են շատ լինել: Սակայն մանրուքներից կառչել էլ հարկավոր չէ: Լավ քննիչը կարողանում է համակենտրոնացնել ուշադրությունը հատկապես այն դետալների վրա, որոնք կարող են կարևոր ինֆորմացիա պարունակել: Այդ հմտությունը ձեռք է բերվում երկարատև աշխատանքային փորձով: Թեպետ ժամանակակից գիտությունը հնարավորություն է տալիս ինֆորմացիա քաղել նույնիսկ այնպիսի իրերից, որոնք դեռ երեկ թվում էին բացարձակապես անպետք: Օրինակ, հանցագործության վայրում թողած ձեռնոցներից կարելի է ստանալ չարագործի ԴՆԹ-ի նմուշ: Իսկ դա արդեն լուրջ հանցանշան է: Մեղադրանքի ապացույցները, անտարակույս, պետք է լինեն հիմնավորված և կասկածներ չհարուցեն, այլ դեպքում հանցանքի տույժը կարող է կրել միանգամայն անմեղ քաղաքացի, իսկ իսկական ոճրագործը կնշի իր անորսալի լինելը, իր <<ազատությունը>>: Ինչպես ասում են իրենք՝ այս բնագավառում աշխատողները, դառնալ քննիչ կարող է յուրաքանչյուր իրավաբանական կրթություն ունեցող անհատ, իսկ ահա մնալ մասնագիտության մեջ, անհամեմատ ավելի բարդ է: Մարդկային ատելություն, մահ, օտար չարություն, քեն, հանցավոր նենգություն և երբեմն նաև սեփական անզորության զգացում – այս ամենը ամփոփված է քննիչի մասնագիտության մեջ: Եվ շատերին այս բեռը թվում է չափազանց ծանր: Այնուամենայնիվ քննիչը հանցագործին չի զիջում պագոններով: Նա ևս ռիսկի է դիմում: (Մեր մեջ ասած, եթե իհարկե դա իսկական մասնագետ է, այլ ոչ պագոններով <<խրտվիլակ>>:) Նրան կարող է փորձեն գնել: Կարող են սպառնալ նրանք, ովքեր ցանկանում են խոչընդոտել հետաքննությունը: Նրա նկատմամբ կարող են նույնիսկ բանսարկություններ ու հանցափորձ իրականացնել: Դրա համար գործում է հատուկ ծառայություն, որն ապահովում է քննիչի անվտանգությունը: Իսկ ինքը՝ քննիչը, պետք է անձնատուր չլինի պրովոկացիային և աչալուրջ լինի: Մասնագիտության մինուսներին համալրում է նաև անկանոն աշխատանքային օրը, հանցագործության մի վայրից դեպի մյուսը անընդհատ տեղափոխվելը, ինչպես նաև ուղևորություններ ցանկացած եղանակին:
ԻՍԿ ԵՍ ԿԱՐՈ՞Ղ ԵՄ… Այս հարցին կանդրադառնանք մի փոքր ուշ: Իրավաբան-քննիչի մասնագիտությունը պահանջում է վերլուծական խելք, նախաձեռնող բնավորություն, հաստատակամություն, ազնվություն և սկզբունքայնություն: Քննիչը պետք է կարողանա քաղել անհրաժեշտ տեղեկություններ ինֆորմացիայի շեղջի միջից: Նրանից անքակտելի է արագ ռեակցիան ու ինտելեկտուալ պարզությունը: Քննիչը շատ ժամանակ է տրամադրում մարդկանց հետ խոսակցություններին: Դրանք կարող են լինել կասկածյալներ, վերջիններիս հարազատները, վկաներ և այլ անձիք, որոնք ինչ-որ կերպ կապ ունեն հետաքննության գործին: Թերևս նա չունի չնչին իրավունք հավատալ մարդկանց խոսքերին: Յուրաքանչյուր պնդում, որ կարող է ազդել գործի ընթացքի վրա, կարիք ունի վերստին ստուգվելու: Կասկածյալի հետաքննությունը աշխատանքի ամենակարևոր մասն է կազմում: Քննիչը պետք է այնպես դասավորի խոսակցությունը, որ ստանա կասկածյալից ճիշտ ինֆորմացիան, նույնիկս եթե վերջինս մտադիր չէ բացահայտել իր գաղտնիքը: Քննիչի խնդիրը չէ ստիպել կասկածյալին խոստովանել, այլ հենց բացահայտել ճշմարտությունը: Դա, միանշանակ, դժվար խնդիր է: Լոգիկա և իրեղեն ապացույցներ – ահա աշխատանքին անհրաժեշտ գործիքները: Հաճախ հարցաքննությունը վերածվում է հակադրության (դիմադրության) երկու անհատի միջև: Հաջողությունը կախված է ճիշտ ընտրված տակտիկայից: Անհեթեթություն է հարցաքննությանը մոտենալ առանց հիմնավոր ինֆորմացիայի կամ լրջորեն մշակված պատրաստությունների: Այս օպերացիան պահանջում է հմտություն և հոգեբանական պատրաստականություն: Քննիչը պետք է կարողանա ընդունել և հաշվի առնել նոր հանդիպումները, եթե նույնիսկ դրանք տակնուվրա են անում ամբողջ եղածը: Այսպես, պարտադիր է դերասանական խաղը, ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու կարողությունը: Զինվորական բնագավառում աշխատող քննիչին պարտադիր է ֆիզիկական պատրաստականությունը: Քննիչի աշխատանքը պահանջում է քրեադատավարական, վարչական, քաղաքացիական, աշխատանքային օրենսգրքի իմացություն՝ կախված թե որ բնագավառում է գործում տվյալ իրավաբանաը: Իմացությունների շարքը համալրում են նաև հոգեբանությունը, տնտեսագիտությունը և անպայման տեղեկատվությունը նոր էքսպերտների մասին: Եթե ունես իրավաբանական կրթություն և տիրապետում ես այս բոլոր հմտություններին, ապա, այո՛, դու էլ կարող ես դառնալ քննիչ: Եվ վերջապես եկեք հիշենք, որ այս մասնագիտությունը գոյություն չէր ունենա, եթե չլիներ ոճրագործությունը: <<Ոչ ոք հանցագործ չի ծնվում, և ոչ մի ծնող չի կարող մտածել, որ իր գրկում թրթռացող պայծառ աչքերով երեխան վաղը կարող է դառնալ իր կյանքի ամենամեծ դժբախտությունը>>: Լեռնիկ Մելքոնյան
Հոդաբաշյան Շուշան
|
Բաժին` Դեկտեմբեր #09 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
|
Դիտվել է 875 անգամ|
|Վարկանիշ` 5.0/2 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|