Ուրբաթ, 22.11.2024, 10:24
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Դեկտեմբեր #09

Կինեսիկա: Ձեռքերի ափեր: Ձեռքսեղմում

Ձեռքերի ափեր - ազնվություն և բացություն
Բոլոր ժամանակներում ձեռքերի բաց ափերը համարվել են անկեղծության, ազնվության, նվիրվածության, վստահության նշան: Երդվելուց ընդհանրապես բաց ափը դնում են սրտին: Զրուցակցի անկեղծության մասին կարծիք կազմելու համար պետք է հետևել նրա ձեռքերի ափերի դիրքին: Եթե մարդը մեզ հետ անկեղծ է, ապա նրա ափերը ամբողջությամբ կամ մեծամասամբ բաց են: Հակառակ դեպքում, տրամաբանական է ենթադրել, որ նա անկեղծ չէ:
Նախամարդիկ հանդիպման ժամանակ ձեռքերն իրար էին մեկնում բաց ափերով: Ժամանակի ընթացքում այդ ժեստը փոխվես, և հիմա մենք իրար բարևում ենք ձեռքսեղմումով: Գործնական աշխարհում ձեռքսեղմումը ոչ միայն ողջույնի ձև է, այլև փոխադարձ համաձայնության կնքման, գործընկերոջ հանդեպ վստահության նշան: Գործունյա մարդկանց օգտակար կլինի իմանալ այն ազդանշանները, որ բացահայտում է ձեռքսեղմումը:
Եվ այսպես, ձեռքսեղմումները լինում են 3 տեսակի:

Իշխող - երբ ձեռքը բարևի ժամանակ ուղղված է ներքև: Դրանով անձը հաղորդում է, որ ցանկանում է իշխել հաղորդակցման ժամանակ, թելադրել իր կամքը:

Հնազանդ - երբ ձեռքի ափը բարևի ժամանակ ուղղված է վերև: Այս դեպքում անձը թույլ է տալիս դիմացինին իշխել: Հնազանդը կշարունակի իր հնզանդ վարվելակերպը, իշխողը որևէ կերպ ցույց կտա իր ագրեսիան:

Հավասարը հավասարին - դե հասկանալի է, երբ երկուսի ափերն էլ հավասար բարձրության վրա են: Այսպիս ձեռքսեղմումը խորհրդանշում է հարգանք միմյանց նկատմամբ և հավասար հաղորդակցության տրամադրվածություն:

Մարդիկ, հատկապես տղամարդիկ, հաճախ ենօգտագործում ձեռքսեղմումը բարևելիս: Ձեռքսեղման ժամանակ ուշադիր եղեք. գուցե զրուցակիցը ուզում է թելադրել ձեզ իր կա՞մքը: Այդ դեպքում կարևոր է իմանալ, որ իշխող ձեռքսեղմումը հավասարակշռելու համար կան մի քանի ձևեր:

Ձեռնոց - այս ձևն ընդհանուր առմամբ գործածվում է քաղաքական գործիչների կողմից: <<Ձեռնոցը>> պետք է կիրառվի հիմնականում լավ ծանոթ մարդկանց բարևելիս, հակառակ դեպքում քիչ ծանոթ մարդը կարող է ձեր նկատմամբ զգուշավոր և կասկածամիտ տրամադրվել:

Կա նաև ագրեսիվ ձեռքսեղման ձև, երբ բարևողը ցավ է պատճառում՝ կոտրատելով մատները: Դա դաժան, ագրեսիվ, ցուցամոլ մարդու ձեռքսեղմումն է:

Ուղիղ, չծալված ձեռքով ձեռքսեղմումը նույնպես հանդիսանում է ագրեսիայի, անվստահության նշան. դա արվում է հեռավորության պահպանման համար, որպեսզի դիմացինը չմտնի բարևողի ինտիմ գոտին:

Մատների ծայրերի ձեռքսեղմումը հիշեցնում է ուղիղ ձեռքով ձեռքսեղմումը, որը մինչև վերջ չի հասցվել, որտեղ ձեռքի փոխարեն հայտնվել են մատները: Հիշելով նախորդ ձեռքսեղման տեսակը, անում ենք համապատասխան հետևություններ: Նույնիսկ եթե դուք հաստատ գիտեք, որ դիմացինը բարեկամաբար է տրամադրված, միևնույն է, նա վստահ չէ իր ուժերին և նրա նպատակը նույնն է՝ գործընկերջը պահել իրեն հարմար հեռավորության վրա:

Երբ ձեռքսեղման համար միաժամանակ օգտագործվում են երկու ձեռքերը, ուրեմն զրուցակիցը անկեղծ է, վստահ: Սակայն եթե անձը ձեռքը քաշում է դեպի իրեն, նշանակում է, որ նա անվստահ մարդ է և իրեն ապահով է զգում միայն անձնական ինտիմ գոտում:
Երբ ձեռքսեղմումը նախաձեռնողի ձախ ձեռքը հպվում է գործընկերոջ նախաբազկին, նշանակում է նրա՝ գործընկերոջ հանդեպ տածած զգացմունքը ավելին է, քան եթե նրա ձեռքը հպվեր ընկերջ դաստակին: Իսկ եթե ընկերջ ձեռքը հպվում է ձեր ուսին, ավելի լավ:

Արսենյան Սոնա և
հոգեբանության ծածկաթերթիկներ
Բաժին` Դեկտեմբեր #09 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 1040 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչն է պակասում կայքին/ամսագրին?
պատասխանել է 54 մարդ
Առաջարկում ենք'