Ուրբաթ, 22.11.2024, 11:22
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Դեկտեմբեր #09

Հովարերն՝ սիրո լեզուն


Պալատական էտիկետը Իսպանիայում այնքան խիստ էր, որ կաբալյերոն կարող էր իր սիրեցյալի հետ խոսել միայն հեռվից և ժեստերով: Սակայն դա շատ անհարմար էր, իսկ երբեմն նույնիսկ վտանգավոր: Եվ հնարամիտ կանայք գտան խնդրի մի գեղեցիկ լուծում՝ հովհարը:

Էլեկտրականություն: Մի հրաշք <<եղիցի լույս>>, որ հաճելիորեն զարմացրեց մարդկությունը 20-րդ դարասկզբին: Տներն ու փողոցները լուսավորվեցին էլեկտրական վառ լույսով: Էլեկտրական լամպերն ու լապտերենրը դուրս մղեցին գունատ մոմերն ու մոմակալները սենյակներից ու սրահներից և իրենք դարձան բոլոր պարահանդեսների թագուհիները: Դալկահար մոմի հետ պարահանդեսը լքեց մի այլ թագուհի ևս՝ հովհարը:
Հովհարի պատմությունը սկիզբ է առնում Եգիպտոսից: Նրա նախահայրը տերևներից կամ թռչունի փետուրներից պատրաստված հովհարն էր: Հին աշխարհում այդպիսի հովհարներ գործածում էին միայն մեծահարուստները, իսկ Հնդկաստանում այն թագավորի մենաշնորհն էր:
Դասական հովհարը առաջացել է Չինաստանում և 6-7-րդ դդ-ում լայն տարածում է գտել հարևան Ճապոնիայում, ուր ի հայտ եկան ուրույն ճապոնական հովհարներ, որոնք ոչինչով նման չէին իրենց չինական եղբայրներին: Ճապոնիայում հովհարին վերագրվում էին մոգական հատկություններ: Այն իր յուրահատուկ տեղն ուներ բոլոր հանդիսություններում՝ ծնունդներին, հոբելյաններին, հարսանիքներին: Գոյություն ունեն տաճարների, թատրոնների, մարտական հովհարներ, ինչպես նաև հովհարներ հատուկ թեյի ծիսակարգի համար:
Եվրոպայում հովհարները տարածվեցին միայն 16-րդ դարում: Առաջին հերթին հովհարը մուտք գործեց Իտալիա և հատկապես Իսպանիա: Նախապես այն ազնվական կնոջ և նույնիսկ պատանու ատրիբուտ էր:
Ֆրանսիայի Վերսալյան պալատում հովհարը մեծ դեր էր կատարում պալատական ծիսակարգում. կանայք կարող էին այն բացել միայն թագուհու ներկայությամբ:
17-րդ դարից՝ ռոկոկոյի դարաշրջանում, հովհարը թափանցեց նաև հասարակ քաղաքացիների կյանքը:



Դուք կարծում եք աշխարհիկ օրիորդները միայն հո՞վ էին անում հովհարով: Իհարկե ոչ: Այդ հասարակ իրի օգնությամբ նրանք կարողանում էին ամբողջ նախադասություններ <<ասել>> առանց որևէ բառի:
Ինչպես ասեցինք, ամենաշատը հովհարը տարածվեց արևկող Իսպանիայում:
Պալատական էտիկետն Իսպանիայում այնքան խիստ էր, որ կաբալյերոն կարող էր իր սիրեցյալի հետ խոսել միայն հեռվից և ժեստերով: Սակայն դա շատ անհարմար էր, իսկ երբեմն նույնիսկ վտանգավոր: Դե, պատկերացրեք, ի՞նչ կլիներ, եթե այդպիսի <<երկխոսությունը>> հանկարծ նկատեր աղջկա հայրը կամ եղբայրը: Այդ դեպքում միայն արյունը կարող էր մաքրել անարգանքը, որ տղան <<հասցրել էր>> աղջկա ազգականներին: Եվ հնարամիտ կանայք խնդրի մի գեղեցիկ լուծում գտան՝ հովհարը: Այդպես ստեղծվեց մի ամբողջ լեզու՝ հասկանալի միայն ընտրյալներին: Հովհարի սիրո լեզուն առաջացել է Իսպանիայում և կատարելագործվել Ֆրանսիայում՝ Լյուդովիկոսների դարաշրջանում: Այստեղ կարևոր էր ամեն ինչ՝ գույնը, շարժումը, դիրքը: Եվրոպական երկրներում հովհարը կրում էին մետաքսե թելով՝ կախված աջ դաստակից, իսկ Իսպանիայում՝ և՛ աջ, և՛ ձախ ձեռքին. դրանից իմաստը փոխվում էր: Հովհարը աջ ձեռքում սովորական դիրք էր, իսկ ձախ ձեռքում հատուկ նշանակություն ուներ՝ հասցեագրված գաղտնի երկրպագուին:

1757 թ-ին Ֆրանսիայում լույս տեսավ <<Չորս գույների դասագիրք>> աշխատությունը, որտեղ մանրամասն նկարագրվում էր հովհարի սիրո լեզուն, իսկ Լոնդոնում նույնիսկ բացվեց հատուկ դպրոց, ուր սովորեցնում էին ինչպես օգտագործել հովհարը: Ինչպես տեսնում եք, հովհարերենը մի ամբողջ գիտություն էր, որին առանձնահատուկ ուշադրություն էր տրվում պարի և էտիկետի դասերին: Ու թեև այս լեզվով խոսում էին միան գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, սակայն տղամարդիկ ավելի լավ պիտի տիրապետեին դրան, չէ՞ որ իրենք էին վերծանելու իրենց ուղղված խորհրդավոր նշանները:
Այժմ փորձենք անցնել հովհարերերնի կրճատ առցանց կուրս:
Պատրա՞ստ եք:



Դաս 1
Հովհարի գույնը


Սպիտակ - անմեղություն
Սև ու սպիտակ - խախտված անդորր
Սև - թախիծ
Վարդագույն և երկնագույն - սեր և հավատարմություն
Կարմիր - ուրախություն, երջանկություն
Ոսկեգույն - հարստություն
Դեղին - մերժում
Արծաթագույն - համեստություն
Կանաչ - հույս
Փայլուն - վստահություն
Շագանակագույն - երջանկություն

Դաս 2
Հովհարը և զգացմունքը


Կասկած - փակվող հովհար
Հերքում - փակ հովհար
Համեստություն - հովհար, որ մեկ քառորդից քիչ է բացված
Հուզմունք ստացած լուրերից - արագ, կտրուկ թափահարումներ
Սպասում - քիչ բացված հովհարով թփթփացնել բաց ափին
Անվճռականություն - դեմքի կեսը և աչքերը ծածկել մեկ երրորդով բացված հովհարով
Պչրանք - ծածկել այտը և դունչը՝ միաժամանակ խոնարհելով գլուխը և ժպտալով
Աջակցություն - դանդաղ թափահարել հովհարը՝ բացված, ինչպես S տառը
Երախտագիտություն - բացվող հովհար՝ միաժամանակ խոնարհելով գլուխը
<<Անհնար է>> - կիսաբաց, ներքև իջեցված հովհար
Հավանություն - բացվող հովհար
Սեր - բաց հովհար


Դաս3
Հովարերերն՝ սիրո լեզու

Նախ և առաջ ասենք, որ երիտասարդը երբեք չպիտի խնդրեր օրիորդից նրա հովհարը: Բայց եթե այդպիսի դեպք այնուամենայնիվ պատահում էր, օրիորդը կարող էր իր հաղորդագրությունն ուղարկել երիտասարդին՝ կախված նրանից, թե ինչպես կմեկնի հովհարը կաբալյերոյին:

Հովհարը մեկնել վերին կոթով - համակրանք և սեր
Մեկնել ներքին կոթով - արհամարհանք
Մեկնել բաց - սեր պահանջել

Բաց հովհարով ուժգին թափահարել - <<Ես ամուսնացած եմ>>:
Հովհարը փակվում է - <<Ես անտարբեր եմ ձեր հանդեպ>>:
Հովհարը բաց է - <<Դու իմ կուռքն ես>>:

<<Այո>> - ձախ ձեռքով հովհարը մեկնել աջ այտին
<<Ոչ>> - բաց հովհարը աջ ձեռքով մեկնել ձախ այտին
<<Ես ձեզ սիրում եմ>> - աջ ձեռքով փակ հովհարով ցույց տալ սիրտը
<<Ես ձեզ չեմ սիրում>> - փակ հովհարով կտրուկ շարժում անել
<<Իմ մտքերը միշտ ձեզ հետ են>> - կիսաբաց հովհարով մի քանի անգամ շոյել ճակատը
<<Ես չեմ հասկանում ձեզ>> - բացել և փակել հովհարը՝ պահելով բերանի դիմաց
<<Ես կգամ>> - պահելով հովհարի ձախ մասը դեպի զրուցակիցը՝ հովհարը հպել կրծքին հետո արագ թափահարել զրուցակցի կողմը
<<Ես չեմ գա>> - հովհարի ձախ մասը պահել զրուցակցի առջև
<<Մի՛ եկեք այսօր>> - փակ հովհարով անցկացնել ձեռքի դրսի կողմով
<<Եկեք, ես գոհ կլինեմ>> - բաց հովհարը աջ ձեռքի մեջ պահելով՝ դանդաղ փակել այն ձախ ձեռքի ափի մեջ:
<<Զգուշացե՛ք, մեզ հետևում են>> - բաց հովհարով դիպչել ձախ ականջին
<<Լռե՛ք, մեզ լսում են>> - փակ հովհարը հպել շուրթերին
<<Ես ուզում եմ պարել ձեզ հետ>> - բաց հովհարը մի քանի անգամ թափահարել դեպի ձախ
<<Դուք ինձ վշտացրեցիք>> - արագ փակել հովհարը և պահել այն ծալած ձեռքերում
<<Հետևե՛ք ինձ>> - թփթփացնել ոտքին կողքից
<<Ես պատրաստ եմ հետևել ձեզ>> - թփթփացնել ոտքին առջևից
<<Մի կո՛ղմ քաշվեք, ճանապա՛րհ տվեք>> - ծալած հովհար՝ ցույց է տալիս դեպի տղամարդը
<<Չքվե՛ք այստեղից>> - կտրուկ շարժում փակ հովհարով՝ կոթով առաջ

Կարծում եմ, այժմ դուք պատրաստ եք պարահանդես գնալու:

Հովհարի մի շարժումը կարող էր փոխել մարդու և նույնիսկ մի ամբողջ պետության ճակատագիրը: Ֆրանսիայում ասում էին՝

Հովհարը գեղեցկուհու ձեռքում աշխարհին տիրելու գայիսոն է:


Էլեկտրական լամպերի ի հայտ գալով ասպարեզից դուրս մղվեցին մոմերն ու մոմակալները: Այժմ դահլիճներում այնքան շոգ չէր, ինչպես նախկինում: Եվ հովհարը այլևս անհրաժեշտ չէր՝ որպես հով անելու միջոց: Այսպես, մինչև 1915 թվականը այն անհետացավ նորաձևության ասպարեզից: Նրա հետ հեռացավ նաև հովարերենը՝ սիրո լեզուն:
Բաժին` Դեկտեմբեր #09 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 859 անգամ| |Վարկանիշ` 1.0/1
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Գնահատիր ամսագիրը
պատասխանել է 74 մարդ
Առաջարկում ենք'