Ուրբաթ, 22.11.2024, 05:08
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Դեկտեմբեր #09

Գրողը աշխարհի ամենաանամոթ մարդն է
Լրագրող. - Պարո՛ն Տախ, խոստովանեք, որ դուք չափից դուրս պարկեշտ անձնավորություն եք:
Պրետքեստա Տախ. - Ո՞վ ձեզ ասաց այդ հիմարությունը:
Լրագրող. - Հիմարությո՞ւյն: Ուզում եք ասել, որ դուք պարկեշտ չե՞ք:
Պրետեքստա Տախ. - Ամենևին:
Լրագրող. - Այդ դեպքում ինչո՞ւ եք խորշում ձեր վեպերի մասին խոսելուց:
Տախ. - Որովհետև ոչ մի իմաստ չունի վեպի մասին խոսելը:
Լրագրող. - Սակայն շատ հետաքրքիր է լսել գրողին, որը խոսում է իր ստեղծագործության մասին, ասում, թե ինչպես, ինչու և ինչի դեմ է գրում:
Տախ. - Եթե որևէ գրող հետաքրքիր է դառնում նման պատճառով, ուրեմն կա
միայն երկու հնարավոր տարբերակ. կամ նա բարձրաձայն կրկնում է այն, ինչ
գրել է իր գրքում, այդ դեպքում նա թութակ է, կամ բացատրում է անհետաքրքիր
բաներ, որոնց մասին նա չէր խոսել իր գրքում, այս դեպքում հիշյալ գիրքը
ձախողված է, քանի որ ինքն իրեն չի բավարարում:
Իսկ պարկեշտության մասին ահա թե ինչ կասեմ: Ինչպե՞ս կարող է գրողը պարկեշտ
լինել: Դա աշխարհի ամենաանամոթ արհեստն է՝ ոճով, գաղափարներով,
ուսումնասիրություններով, գրողները խոսում են միայն իրենց մասին, իսկ
բառերով՝ առավել ևս: Նկարիչներն ու երաժիշտները նույնպես խոսում են իրենց
մասին, բայց մի լեզվով, որը շատ ավելի մեղմ է, քան մերը՝ կոպիտ ու կտրուկ:
Ո՛չ, պարո՛ն, գրողներն անպարկեշտ են, այլապես նրանք կլինեին հաշվապահ,
մեքենավար, հեռախոսավար և կլինեին հարգարժան մարդիկ:
Լրագրող. - Դուք դա փոխաբերական իմաստո՞վ եք ասում:
Տախ. - Ի՞նչ գիտեք դուք, երիտասա՛րդ, փոխաբերություն՝ մետաֆորի մասին:
Լրագրող. - Դե... այն՝ ինչ բոլորը:
Տախ. - Հիասքանչ պատասխան: Մարդիկ ոչինչ չգիտեն փոխաբերության
մասին: Դա լավ ծախվող բառ է, որովհետև հպարտ կեցվածք ունի: Մետաֆոր՝
ամենավերջին անգրագետն անգամ կզգա, որ դա գալիս է  հունարենից: Խենթ
չեզոքություն՝ այդ շինծու ստուգաբանությունները՝ իսկապես շինծու: Օ՜, այդ
ժողովրդական բնահյուսությունը, երբ հասկանում ես meta նախածանցի սոսկալի
բազմիմաստությունը և phero բայի համակատար չեզոքությունը, կարող ես
եզրակացնել, որ մետաֆոր նշանակում է բացարձակապես ցանկացած բան:
Վերջապես ես կարող եմ փոքր-ինչ ծերունական մեղմությամբ հավաստել, որ գրական
աշխարհը չի փոխվել. այն կրկին և ընդմիշտ հաղթանակն է նրանց, ովքեր
ձևացնում են, թե կարդացել են Սրան, Նրան: Միայն թե ձեր ժամանակներում դուք
չունեք այլ արժանիքներ. այսօր կան գրքույկներ, որոնք թույլ են տալիս
անգրագետներին խոսել մեծ գրողների մասին միջակ մշակութային իրենց ամբողջ
առերևութականությամբ: Ինչպես ջրազուրկ խմիչքները. <<Ավելացրեք ջուր և
կստանաք պատրաստի միլկ-շեյկ>>, - հնարավո՞ր է պատկերացնել ավելի
միջակություն:
Ճիշտ են ասում. <<Իրականում մարդիկ չեն կարդում կամ եթե կարդում են,
չեն հասկանում, կամ եթե հասկանում են, մոռանում են>>:
Պատկերացնո՞ւմ եք, իմ ամենամեծ հաջողությունը սկսվեց պատերազմից հետո:
Զարմանալի է, քանզի ես բոլորովին չէի մասնակցում դրան՝ այդ զավեշտախաղին.
ես արդեն գրեթե երևելի մարդ էի, և հետո դրանից տասը տարի առաջ ինձ
վերակազմավորել էին գիրությանս համար: 45-ին մեկնարկեց մեծ պատիժը.
տարտամորեն կամ ոչ, մարդիկ զգացին, որ իրար հանդիմանելու բաներ ունեն:
Այդժամ նրանք հայտնաբերեցին իմ վեպերը, որոնք ոռնում էին, ինչպես նզովքներ,
լեփ-լեցուն աղտ ու աղբով, և որոշեցին, որ դա կլինի իրենց պատիժը՝ չափն
անցած ստորաքարշության համար:
Այո՛, իմ գրքերն ավելի վնասակար են, քան պատերազմը, քանզի դրանք մեռնելու
ցանկություն են առաջացնում, մինչդեռ պատերազմը ապրելու ցանկություն է
տալիս:

ըստ Ամելի Նոթոմբի
<<Մարդասպանի հիգիենա>> գրքի
Բաժին` Դեկտեմբեր #09 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 782 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչպես ես հայտնվել մեզ մոտ?
պատասխանել է 367 մարդ
Առաջարկում ենք'