Չորեքշաբթի, 24.04.2024, 06:38
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Դեկտեմբեր #09

Գրականությո՞ւն, էդ ինչի՞ հետ են ուտում

Գրականությունը մի ծով է, որ պիտի գլխով մտնես նրա մեջ ու սուզվես: Իսկ ձեզ ասում են՝ ծովը մտիր, բայց տես, հեռու չգնաս...
<<Վերջին ուսուցիչը>> ներկայացումից


Այն, որ գրկանությունը մարդուն ոչինչ չի տալիս, հաճախ եմ լսել: Առհասարակ նրանց համար, ովքեր արդեն որերորդ տարին է չեն սովորում գրականության դասագրքի պարագրաֆները, դա թիվ մեկ արդարացումն է. <<Հա դե ի՞նչ եմ հետո էդ անելու>>:
Լավ, հարգելիներս ու անհարգելիներս, եթե չգիտեք ինչ անել հայ ու համաշխարհային հարուստ էլ չէ, գերհարուստ գրական ժառանգության հետ, կփորձեմ հուշել ձեզ:
Նախ և առաջ փորձենք պատասխանել մի քանի հարցի.

- Ինչո՞ւ մեր պատանիների ճնշող մեծամասնությունը չի կարողանում կարգին շարադրել իր մտքերը:
- Ինչո՞ւ են մեր աշակերտություն-ուսանողություն խավերի ներկայացուցիչները, այդ թվում և <<քերթողաբլոգերները>>, գրում սարսափելի ուղղագրական սխալներով:
- Ինչո՞ւ հայոց լեզվի կետադրական բոլոր կանոններից մեր պատանիները հիշում են միայն այն, որ <<որ>>-ից, <<իսկ>>-ից ու <<բայց>>-ից առաջ դրվում է ստորակետ:
- Ինչո՞ւ քսան տարեկանից ցածր անձնաց մեծամասնությունը նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի կարողանում խոսել հայերեն, ոչ թե Երևանի այս կամ այն <<քուչի>> լեզվով:

Այս հարցերի պատասխանը մեկն է ու միակը. կարդալն այլևս մոդայիկ չէ:
Ընթերցանությանն արդեն վերաբերվում են որպես ժամանցի մի ձևի, որն արդեն վաղուց իր դարն ապրել է ու անցել պատմության գիրկը, ասենք, ինչպես բակում կլաս խաղալը կամ պարան թռնելը: Հիմա ամենաշատ ընթերցված նյութերը ադնոկլասնիկյան ստատուսներն են մեկ էլ ֆեյսբուքի էն անկապ հարցերը, որոնցից բոլորս էլ արդեն հոգնել ենք: Այ դա մոդայիկ է, ժամանակակից ու հաճելի: Իսկ ընթերցանությունը, պարզվում է, մի ձանձրալի պրոցես է, որ միայն <<ակադեմիկում>> են դրանով զբաղվում:
Դե արի ու մի ասա, տո տնաքանդ, <<ակադեմիկում>> ընթերցանությամբ չեն զբաղվում, շատ-շատ գրական քննադատությամբ են զբաղվում ու գրականագիտական տարբեր հարցեր են լուծում: Քեզ ո՞վ ասեց, որ եթե գիրք ես կարդում, արդեն գրականագետ ես: Դու դեռ էնքան հաց ու պանիր պիտի ուտես, որ <<ակադեմիկումի>> գործերով զբաղվես: Քեզ ասում են գիրք կարդա, որ ընդհանուր մակարդակդ բարձրանա, որ գոնե մի քիչ աճես: Թե չէ ստատուսներ կարդալով ու հազարից մեկ դասագրքի էջերը թերթելով հեռու չես գնա:
Դուք կարծում եք այն, որ մեր հայ ազգի էտալոնը պարոն ռաբիզն է, ինչի՞ց է: Հենց այդ նույն գիրք չկարդալուց: Այն, որ արմենչինկերն են տիրում հայ էստրադային, որից մի կարգին էստրադա էլ չի մնացել, ինչի՞ց է: Գիրք չկարդալուց: Այն, որ համալսարանում հինգ լիկվիդի իրավունք ունեն ուսանողները ու դեռ վեցերորդն են ուզում, ինչի՞ց է: Գիրք չկարդալուց: Այն, որ դեռ շատ այդպիսի <<այն որ>>-եր կան, դա էլ է քիչ կարդալուց կամ շատ չկարդալուց:
Մի ծիծաղեք, այս ամենը իրար հետ ուղիղ համեմատական կապն ունի: Կարդալով է մարդ զարգանում ու բարձրացնում իր ընդհանուր գրագիտությունը, մակարդակը, կրթվածությունը, ճաշակը:Կարդացած, գրագետ, կիրթ ու ամենակարևորը ճաշակով մարդուն ոչ մի Հ11 չի կարող գոհացնել իր սերիալի տնազներով, ոչ էլ մուղամի հայկական տարբերակը կանցնի եթեր, եթե սպառողը լինի քիչ թե շատ ճաշակով մասսա:
Հիշեցի իմ մանկության ամենասիրված մուլտֆիլմներից մեկը՝ <<Ումկա արջուկի արկածները>>: Հիշո՞ւմ եք, այնտեղ արջուկը հարցնում էր. <<Ի՞նչ է տոնածառը, դա ինչի՞ հետ են ուտում>> ("Что такое елка и с чем ее едят?"): Այ մեր խիստ չակերտավոր ուսումնատենչ աշակերտության <<Գրականությունը ինչի՞ս է պետք>> դարաշրջանին բնորոշ հարցը նման է այդ միամիտ արջուկի հարցին. <<Գրականությո՞ւն, էդ ինչի՞ հետ են ուտում>>: Ես էլ մայր արջի պես պատասխանում եմ. <<Գրականությունը չեն ուտում, գրականությունը նրա համար է, որ կարողանաս ճիշտ օգտվել դանակ-պատառաքաղից>>: Մի զարմացեք, իմ կարծիքով նա, ով Թումանյանի հեքիաթներից բացի ոչինչ չի կարդացել (էն էլ Թումանյան մաման էր պուճուր ժամանակ քնելուց առաջ կարդում), հաստատ չգիտի, որ մի ափսեի մոտ կարող է դրված լինել չորս տեսակի տարբեր պատառաքաղ:
Իսկ հիմա գնացինք ազգովի ստատուս կարդալու:

Արսենյան Սոնա

Բաժին` Դեկտեմբեր #09 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 539 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ի՞նչ տարբերակով եք սիրում կարդալ գեղարվեստական գրականություն
պատասխանել է 32 մարդ
Առաջարկում ենք'