Ուրբաթ, 22.11.2024, 11:52
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Դեկտեմբեր #09

Գլուխ 2: Անհեծյալ ուղեղը
-Իսկ հետո՞,- շշնջաց Լիզան, ևս մեկ քայլ առաջ գնալով:
Նա արդեն մի ամբողջ ժամ է, սպասում էր էկզոտիկ նիքով պատանուն: Արդեն մթնում էր, և ծնողներին էլ շատ դժվար կլինի համոզել, որ նա՝ Լիզան, մի քանի ժամ խորացած ֆիզիկա էր պարապում:
Բայց անտառը նրան դուր էր գալիս: Ամեն ինչով: Նույնիսկ իր վատ լուսավորությամբ և սարսափեցնող ձայներով:
Սիրահարված աչքերը նայում են աշխարհին բոլորովին ուրիշ ռակուրսից, վատ լվացած օբյեկտիվի միջով:
Ինչ-որ մեկը հետևից մոտենում էր: Լիզան ավտոմատաբար պտտվեց ու մարտական կեցվածք ընդունեց:
Տեսնելով, թե հատկապես ինչ էր մոտենում, Լիզան հազիվ զսպեց իրեն, որ չգոռա:
Արծաթե մազափնջեր, շեղ աչքեր, կանացի երկար պարանոց... Դա նա էր: Բայց նա չէր քայլում, ինչպես բոլոր նորմալ մարդիկ, այլ սողում էր, և ակնհայտորեն սթափ չէր: Լիզան նկատեց, որ վզի վերքից առատորեն արյուն էր հոսում: Ընդ որում` չափազանց արագ էր չորանոմ կամ էլ բյուրեղանում:
Նարեկը սողում էր դեպի մեծ կաղնին, որին Լիզան առաջ ուշադրություն չէր դարձրել: Իսկ Նարեկը, առանց անհանգստության նշաններ ցույց տալու, տերևների տակից դեղատուփ հայտնագործեց:
Թվում էր, նա Լիզային չի նկատում: Նա կենտրոնացած իր վերքն էր մշակում: Վերքի շուրջ բաց կանաչ փրփուր էր առաջանում, բայց արագ անհետանում էր:
-Բարև, տիկնիկ,- վերջապես արտասանեց տղան: Լիզան փշաքաղվեց:
-Մի՛ կոչիր ինձ այդպես: Երբեք:
Նա վախեցել էր: Ինչու, չէր հասկանում: Նարեկի ձայնն ու արտասանած նուրբ տիտղոսը աղջկան շատ ավելի վախեցրին, քան մութ անտառն ու մնացած ամեն ինչը:
-Ինչո՞ւ: Դե, լավ,- Նարեկը հանեց սվիտերն ու սեղմեց փոքրացող վերքը,- Լիզ,- նա մի պահ կանգ առավ, մոտեցավ քարացած աղջկան ու ամուր գրկեց,- իմ հետ այսպիսի բան վաղուց չի եղել... Ես սիրում եմ քեզ: Հավատո՞ւմ ես:
Լիզան դժվարությամբ հաստատական նշան արեց: Նրան հետաքրքիր չէր, ինչ է անում կամ մտածում իր էկզոտիկ նիքով ծանոթը: Նա միայն մի բան գիտեր. սիրելու է այդ գեյին ամբողջ մոտակա հարյուրամյակը:
Նաև նա գիտեր, որ չի լացի, եթե Նարեկը իրոք գեյ դուրս գա կամ էլ լքի իրեն հարաբերությունների ամենաթեժ պահին: Նա սիրելու է Նարեկին իր՝ Լիզայի համար: Պարզապես Լիզան այդպես է որոշել:
-Իսկ դո՞ւ ինձ:
-Բայց դոո դեռ ոչինչ չես ասել,- Նարեկը ժպտաց ու վերցրեց Լիզայի ձեռքը: Լիզան ինչ-որ շատ կարևոր բան էր ուզում ասել, բայց շփոթվեց ու նստեց գետնին:
Հետո ամեն ինչ անհայտացավ:
Ու Լիզային սկսեց թվալ, որ սա հոյակապ երազ է:
Չէ՞ որ միայն երազում նա իրավունք ուներ պատռել Նարեկի հագուստն ու համբուրել մերկ մարմինը.

* * *

-Ինգան, ես սոված եմ,- աղջիկը վերցրեց ուսապարկը:
-Շա՞տ, - տղան կանգնեց: Վրձինը իր բարակ, նյարդային մատներում, անցավ պատի վրայով, առանց որևէ նպատակի:
-Մինչև երեկո չեմ ձգի:
-Իսկ մինչև դասերի վե՞րջը:
Աղջիկը մտածեց: Պետք էր շատ ճշգրիտ պատասխան տալ:
-Լավ: Բայց ավելի երկար` չէ:
-Շուտով ամեն ինչ կվերջանա,- տղան լռեց, վերցրեց կանաչ վրձինը, բայց չփչացրեց պատը,- Մուգ, դու կկարողանաս, եթե միայն...
-Ի՞նչ, - աղջիկը ձգվեց: Նա վաղուց էր կասկածում, որ <<եթե միայնը>> հեռու չէ, բայց չէր ուզում դրա մասին խոսել:
Ինգանը հոգոց հանեց, բայց սառն ու կտրուկ ասաց.
-Ես վստահ չեմ, որ դու... Ցանկացած պահի Հներին ենթարկվելու ռիսկի տակ չես:
-Ես գլուխ կհանեմ,- նա սկսեց ֆշշալ. նյարդերը դավաճանում էին: Ինգանը նյարդայնացնող դանդաղությամբ դրեց վրձինը սեղանի վրա ու մոտեցավ աղջկան: Մի ամբողջ րոպե նրանք լուռ նայում էին միմյանց: Մուգնը սկսեց դողալ. նա չէր վախենում: Նա չարացել էր ամբողջ աշխարհի ու անարդարության դեմ:
-Ես այսօր ցուցահանդես ունեմ,- Ինգանը գրկեց նրան, այնպես, որ Մուգը չէր կարող շարժվել: Նա դեմ էլ չէր: Ինգանը իրենից ուժեղ չէր, որովհետև հոգնում էր ու ցավ էր զգում, բայց լավ էր կարողանում ամուր գրկել, - երբ ճաշես, մենակ մի մնա, լա՞վ:
Նա լռում էր: Վախենում էր, որ եթե թույլ տա եղբորը թուլացնել կապանքները, կսկսի գոռալ:
-Ես Թափառականին կկանչեմ, լա՞վ:
Ինգանը զգաց, որ նա համաձայն է:
Իր իդեալական մարմինը ստեղծելիս, նա ուսումնասիրել էր յուրաքանչյուր նյարդն ու մկանը, դրա համար էլ անսխալ կանխորոշում էր քրոջ շարժումներն ու գրեթե կարդում նրա մտքերը:
Վերջ: Կարելի է բաց թողնել: Նա կրկին ձեռք բերեց նախկին գիտակցությունը:
-Ես ուշանում եմ:
-Վազիր:
Բայց Մուգնը, մի քանի րոպե հայելու առաջ կանգնելուց հետո, շուռ եկավ դեպի եղբայրը:
-Մեգգեն Մեքքոյ: Ականջ է ծակում: Հուսամ, դա ավելի վատ չէ, քան Մուգնը նրանց համար:
-Վազիր: Ես չեմ ուզում, որ դու քո ժամանակը ծախսես նոտացիաների վրա:
-Գնում եմ:

Տադո Տոկե
Բաժին` Դեկտեմբեր #09 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 550 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչպես ես հայտնվել մեզ մոտ?
պատասխանել է 367 մարդ
Առաջարկում ենք'