Երկուշաբթի, 25.11.2024, 03:09
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Դեկտեմբեր #09

Երեք խոսք Արդարության մասին
Զարմանում եմ, բայց ավելի շատ կատաղում, երբ մարդիկ փորձում են խելացի երևալ ու դրա համար ստիպում են մեզ՝ սովորական մահկանացուներիս, ովքեր ստիպված են լսել կամ կարդալ նրանց <<հեղինակավոր կարծիքը>>, կուլ տալ այնպիսի բարբաջանքներ, որ եփած հավի ծիծաղն էլ կգա:
Լավ, սիրելի կոլլեգա, եթե կարելի է այդպես արտահայտվել, իմ անհարգելի Դոն Կիխոտ 21, ինչո՞ւ որոշեցիր հանկարծ արադարությանը անդրադառնալ, եթե չգիտեիր՝ դա ինչ է: Ես ոչ ոքի չեմ վիրավորում, իմ հակառակորդը ինքն է խոստովանում՝ <<Ես գիտեմ, որ արդարություն չկա: Որովհետև եթե լիներ արդարություն, ես կիմանայի, թե ինչ է դա:>> Շտապեմ հիասթափեցնել Շեքսպիրյան խավարասերներին (ուղղակի և փոխաբերական իմաստներով. հիմա արդեն վիրավորում եմ, այնպես որ կարող եք նեղվել, եթե այդքան ուզում եք). եթե դուք ու ձեր <<պարագլուխը>> ինչ-որ բանի մասին գաղափար անգամ չունեք, դա դեռ չի նշանակում, որ այդ խեղճ <<բանը>> գոյություն ունենալու իրավունք չունի: Օրինակ՝ դուք գիտե՞ք, որ Նեղոսի ձախակողմյան ափին բնակվում է կեսմետրանոց մորուքով տատիկ: Չէ՞: Բայց հանդուգն տատիկը շարունակում է գոյություն ունենալ: Ինչպե՞ս է համարձակվում:
Իր կատարյալ զեկույցը (հուսով եմ, հասկացաք, որ կատարյալ բառը խիստ չակերտավոր է) իմ օպոզիցայի առաջնորդը (հա-հա-հա՜) սկսում է <<ամենակարևոր հարցից>>.
Ո՞րն է արդարությունը:
Ատելիս, դու երևի պատկերացում անգամ չունես, որ մարդկանց հետաքրքրում են բոլորովին այլ հարցեր: Օրինակ՝ որտեղի՞ց գտնել վերջին 10-դրամանոցը, երբ ցուք-ցվաքի մեջ իջնում ես տրոլեյբուսից: Բայց լավ, քանի որ դու ընտրել ես այս՝ քեզանից շատ ու շատ հեռու թեման, շարունակում ենք մեր <<զրույցը>>:
Պատասխանելով քո ամենակարևոր հարցին, որը փաստորեն հռետորական էր, դու ասում ես. <<Արդարությունն այն է, երբ ամեն ինչ ճիշտ է:>> Ես այդպես չէի ասի: Իմ կարծիքով (որն Արդարության աչքում նույնքան հեղինակավոր է, որքան և քոնը), արդարությունն այն է, երբ բոլորը գոհ են:
Հետո դու բաժանում ես արդարությունը երկու մասի՝ համընդհանուր Արդարություն և մարդու անհատական ճշմարտություն, որը նա <<պարտավոր չէ կիսել ոչ ոքի հետ>>: Նախ սկսեսնք նրանից, որ արդարությունը, լինի այն համընդհանուր թե մասնավոր, մենք ոչ ոքի հետ չենք կիսում: Այլապես քո ասած համընդհանուր Արդարությունից Երկիր մոլորակի 6.000.000.000 բնակիչներից յուրաքանչյուրին կհասներ մի այնպիսի չնչին մաս, որ… Էլ չխորանամ: Երկրորդ՝ արդարությունը պետք է բոլորին, որովհետև արդարության մինուս նշանով տեսակը շատ հարմար վահան է: Հետո դու <<հեծանիվ ես հայտնագործում>> ու ասում, որ արդարությունը վախեցնում է բոլորին, այդ թվում և քեզ: Նախ, խնդրում եմ բոլորի անունից չխոսել: Երկրորդ, եթե վախենում ես արդարությունից, այդ թեմայով մի բարբաջի (խնդրում եմ արձանագրել, որ թեմայի ընտրությունը կատարել է իմ հակառակորդը): Եվ երրորդ, եթե արդարությունը վախեցնում է բոլորին, ի՞նչ կասես անարդարության մասին: Անարդարություն: Մի՞թե առանց դրա անշոշափելի, վաղանցուկ գոյության, հնարավոր է մեր <<շատ հարմար>> ճշմարտությունը:
Ամենածիծաղելին այն է, որ դու, անհարգելիս, հակասում ես ինքդ քեզ: Ճառիդ սկզբում ասում ես, որ չգիտես, ինչ է արդարությունը, իսկ վերջում փորձում ես սահմանել, թե երբ կգա այն: Ասեմ, որ նույնիսկ այստեղ ոչ մի խելացի բան չես ասում: Արի միասին փորձենք պատռել քո բարբաջանքների շատ խեացի դիմակը: Եվ այսպես, դու ասում ես.
• Արդարությունը կգա այն ժամանակ, երբ յուրաքանչյուր ոք կընդունի իր մեղքը:
Ցանկացած մարդ ընդունում է իր մեղքը: Նա քեզնից առաջ էլ էր հադգնորեն ենթադրում, որ մեղավոր է: Պարզապես համարձակություն չունի բարձրարայնել: Դա արդեն ուրիշ օպերա է:
• Կհասկանա իր սխալը:
Սխալը հարաբերական հասկացություն է: Սխալ է, որ երկինքը կանաչ է զուտ այն պատճառով, որ ինչ-որ երկոտանի որոշել է երկնքի գույնը կապույտ դնել, ու ոչ թե կարմիր: Գուցե երկինքն իրականում կանա՞չ է, և ոչ մեկս դրա մասին չենք կասկածում:
• Կխոստովանի, որ ինչ-ինչ արտոնությունների արժանի չէր:
Ո՞վ ասեց: Արտոնությունները սահմանում է իր նման անարժանը:
• Չասի «սխալ եմ», որովհետև բոլորն են այդպես ասում:
Միգուցե նա կասի սխալ եմ, որպեսզի տարբերվի բոլոր տարբերվողներից ու ոչ ոքից չտարբերվի:
• Չասի «լավ է»` միայն ուրիշներից տարբերվելու համար:
Գուցե բոլորը հասկանում են, որ կարող էր ավելի վատ լինել: Հետևաբար ընդունում են, որ լավ է:
Ես գիտեմ, որ փիլիսոփայում են հիմնականում դատարկախոսները, բայց նրանց մոտ գոնե ստացվում է փիլիսոփայատիպ մտքեր արտաբերել, իսկ քեզ մոտ դա էլ չստացվեց: Այսպես, քո ճառի նախաբանն ու վերջաբանը պարզապես ցնցում են իրենց անիմաստությամբ: Ի՞նչ աղջիկ, ի՞նչ երեք տղա: Ի՞նչ սեր: Ի՞նչ կապ ունի այդ ամենը արդարության հետ: Այդ սերիալային մեջբերումին կպատասխանեմ այսպես. աղջիկը հիմար էր, հետևաբար նրան առանձնապես չէր խանգարի մի քանի ամիս անպատասխան սիրել: Հրաշալի փորձ կլիներ նրա համար: Իրականում արդարությունը այստեղ է. հիմարներն ունակ են ինչ-որ բան սովորելու միայն անպատասխան սիրելուց երեք տարի անց: Ու ոչ մի կերպ ավելի շուտ: Հասկացա՞ր:
P.S. Եթե ինձ հիմարի տեղ ես դրել և դրա համար ես այսպես սղոցում իմ ու բոլորովին անմեղ ընթերցողի նյարդերը, ասեմ, որ ես երեխա չեմ: Պատասխանելիս, եթե իհարկե համարձակվես պատասխանել, փորձիր գոնե խելքին մոտ բաներ ասել:

Գայ Ֆոքս
Բաժին` Դեկտեմբեր #09 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 1434 անգամ| |Վարկանիշ` 1.0/1
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Կցանկանաք հանդիպել Պարույր Սևակի որդու
պատասխանել է 17 մարդ
Առաջարկում ենք'