Հինգշաբթի, 28.03.2024, 23:37
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Դեկտեմբեր #09

Առաջին օգնություն սկսնակ բլոգգերներին
Հիմա բլոգգեր լինելը մոդայիկ է նույնիսկ Հայաստանում: Համացանցում հայկական բլոգերի քանակը այնքան արագ է մեծանում, որ արդեն չգիտեմ՝ ուրախանա՞մ հայրենակիցներիս համար, թե՞ վախենամ կոնկուրենցիայից: Բայց վատն այն է, որ մարդիկ, ովքեր տեսնելով ուրիշի բլոգը և ոգեշնչվելով դրանից, ուզում են ունենալ սեփականը, չեն կարողանում ստեղծել և, ինչն ավելի վատ է, գրագետ վարել այն: Խոսքս զուտ տեխնիկական հմտությունների մասին է:
Գիտենք, բլոգավարության դասագիրք չկա (այն էլ հայերեն), այնպես որ ես կփորձեմ օգտակար լինել նրանց, ովքեր ուզում են դառնալ բլոգգեր: Այստեղ կքննարկենք բլոգաստեղծման ամենատարածված սխալները, որ հասցրել եմ արձանագրել:

1.Wordpress-ում կամ Blogger-ում գրանցվելիս պետք է նախ և առաջ գրանցել յուզեր աքաունտ (user account), այսինքն՝ ձեր անձնական <<աշխատասենյակը>> տվյալ կայքում, որի օգնությամբ արդեն կարող եք ստեղծել մեկ և ավելի բլոգեր: Յուզեր աքաունտ ստեղծելիս բոլորը մոռանում են անել վերջին և, ըստ երևույթին, ամենակարևոր քայլը, այն է՝ ստուգել էլ.փոստը և անցնել Wordpress-ի կամ Blogger-ի կողմից ուղարկված լինքով: Ինչի՞ համար է դա արվում: Բոլորս էլ լավ գիտենք, որ համացանցում կան բազմաթիվ և բազմատեսակ վիրուսներ ու <<ռոբոտներ>>, որոնք ստեղծվել են հատուկ իմ ու ձեր պես սովորական յուզերների (օգտատերերի) համացանցային կյանքը դժոխքի վերածելու համար: Wordpress-ի կամ Blogger-ի պես հեղինակավոր կայքերը, և ոչ միայն դրանք, խնդրում են հաստատել ձեր յուզեր աքաունտը՝ իրենց կողմից ուղարկված լինքով անցնելով, որպեսզի կայքի ադմինները հաստատ համոզված լինեն, որ գործ ունեն իրական մարդու հետ, այլ ոչ թե համացանցային վիրուսի: Այսպիսով, յուզեր աքաունտ ստեղծելուց հետո անպայման ստուգեք ձեր էլ.փոստը և անցեք ձեզ ուղարկված հղումով ձեր նորաստեղծ աքաուտնը:

2.Հաճախ այսպիսի բան եմ լսում. <<Բլոգս բացել եմ, նյութը գրել, տեղադրել եմ, բայց որ բլոգս բացում եմ, ցույց չի տալիս: Ինչի՞ց կլինի>>: Ասեմ: Փոստը գրելիս պետք է իմանալ տարբերությունը Save և Publish կոճակների միջև: Սեղմելով Save՝ մենք հրահանգ ենք տալիս բլոգին պահպանել նյութը որպես սևագիր: Այսինքն՝ նյութը դեռ լիովին պատրաստ չէ, դեռ շուտ է այն հրապարկել, և միայն դուք՝ կայքի ադմինը, կտեսնեք այն ձեր նյութերի շարքում, իսկ սովորական ընթերցողը չի տեսնի: Դրա համար պեետք է սեղմել Publish՝ հրապարակել, այդպես իմաց տալով բլոգին, որ նյութն արդեն լիովին պատրաստ է, այն կարելի է հրապարակել:

3.Սովորողի ուսումնական բլոգում անպայման պիտի լինեն բաժիններ, օրինակ՝ հայոց լեզու, պատմություն, գրականություն և այլն: Դա զգալիորեն հեշտացնում է ուսուցչի գործը, երբ նրան պետք է ստուգել աշակերտի կատարած հանձնարարությունները միայն իր առարկայից: Հաճախ սկսնակները շփոթում են բաժինները ստատիկ էջերի հետ: Եկեք փորձենք հասկանալ, որն է տարբերությունը:
Բաժիններ - Categories - Рубрики - սա հատուկ ծառայություն է ձեր բլոգում, որի օգնությամբ կարող եք դասակարգել ձեր փոստերը ըստ թեմաների: Բաժինները դինամիկ են, ինչպես և ձեր բլոգը, և շատ հարմար են անընդհատ թարմացվող բլոգի նոր փոստերը դասակարգելու համար:
Էջեր - Pages - Страницы - սա բլոգին կից ծառայություն է: Ի տարբերություն բաժինների, էջերը ստատիկ են: Դրանք շատ անհարմար են անընդհատ թարմացվող նյութերի համար: Փոխարենը էջերը հարմար են ստատիկ՝ չփոփոխվող ինֆորմացիա պահպանելու համար: Օրինակ, իմ բլոգում ես տեղադրում եմ առաջադրանքներ բոլոր առարկաներից, բայց դրա հատ մեկտեղ ուզում եմ թողնել ընթերցողներիս կարճ ինֆորմացիա իմ մասին. անուն-ազգանուն, էլ.փոստ, այլ բլոգերի հասցեներ: Եթե դա գրեմ փոստի տեսքով, մի քանի ամիս հետո, երբ իմ բլոգն արդեն լցված կլինի այլ փոստերով, այս կարևոր ինֆորմացիան կմնա արխիվիս ընդերքում: Իսկ եթե ես ստեղծում եմ <<Իմ մասին>> էջ այս ստատիկ՝ չփոփոխվող ինֆորմացիայով, այն միշտ կմնա նույն տեղում՝ բլոգի մի անկյունում, կամ վերևի հատվածում (կախված ձեր ընտրած դիզայնից), և կախված չի լինի ձեր բլոգի անընդհատ թարմացվող փոստերից:
Սա է տարբերությունը էջերի և բաժինների միջև - ստատիկ և դինամիկ:


3.Ի՞նչ են իրենցից ներկայացնում հղիչները, ոչ բոլորն են հասկանում: Հղիչներ - Tags - Тэги - սա հատուկ ծառայություն է, որը դարձյալ օգնում է խմբավորել նյութերը: Ասենք ես գրել եմ մի նյութ Ավետիք Իսահակյանի մասին <<Գրականություն>> բաժնում, մի նյութ էլ <<Պատմություն>> բաժնում: Այս երկու նյութերին էլ կարող եմ դնել նույն հղիչը՝ <<Ավետիք Իսահակյան>>, որին սեղմելով ընթերցողը կարող է տեսնել Իսահակյանին նվիրված իմ բոլոր նյութերը՝ անկախ նրանից, թե որ բաժնում են դրանք գտնվում:

4.Հիմնականում սովորղները սկզբում բացում են իրենց անհրաժեշտ բոլոր բաժինները, որպեսզի հետո, նյութը գրելիս, ստիպված չլինեն անել այդ: Դա խելացի քայլ է, բան չունեմ ասելու: Բայց հաճախ այսպիսի սրտահայտություն եմ լսում. <<Ես բաժինները բացեցի, բայց ոչ բոլոր բաժիններն է ցույց տալիս: Ինչո՞ւ>>: Շատ պարզ պատճառով: Բլոգը չի սիրում ավելորդ դետալներ: Եթե ձեր այդ բաժնում չկա ոչ մի փոստ, բլոգը ցույց չի տալիս այն, մինչև դուք մի փոստ հրապարակեք, որ տեղադրված լինի այդ բաժնում: Այնպես որ մի անհանգստացեք, ձեր ստեղծած բոլոր բաժինները կան, պարզապես դեռ դատարկ են և չեն երևում ընթերցողներին:

5.<<Ինչպե՞ս անել, որ բլոգի գլխավոր էջում ամբողջ փոստը ցույց չտա, այլ մի մասը միայն, ու հետո գրված լինի Читать дальше>>: Փոստը ստեղծելիս բլոգը ձեզ է տրամադրում All Citchen կոչվող երևույթը, այսինքն՝ այն բոլոր գործիքները, որ սովոր ենք տեսնել Word-ում՝ նույն B, I և այլն: Բլոգի գործիքներում կա մեկը, որը չկա Word-ում: Դա Insert More link կամ Вставить ссылку Дальше կոճակն է: Այն ունի կիսված թղթի տեսք, ուշադիր եղեք ու կգտնեք այն: Սա տեղադրելով փոստի ձեզ պետքական հատվածում՝ կարող եք այնպես անել, որ ամբողջ փոստը չերևա գլխավոր էջում, այլ փոստի մի մասը միայն: Այսպիսի հարց էլ են տալիս. <<Իսկ կարո՞ղ եմ այնպես անել, որ More-ի տեղը ուրիշ բան գրված լինի, ասենք՝ Поехали!>>: Պատասխանում եմ, Wordpress-ում կամ Blogger-ում՝ չեմ կարող ասել, բայց Liveinternet-ում, օրինակ, հնարավոր է:

Հուսով եմ՝ կարողացա օգտակար լինել ձեզ: Սկսնակներին մաղթում եմ հաջողություն: Ու եթե դուք արդեն չունեք տեխնիկական ոչ մի խնդիր, ժամանակն է մտածել ձեր բլոգի բովանդակության և տարածման (раскрутка) մասին:
Բարի ճանապարհ բլոգային դաշտ:

Արսենյան Սոնա
Բաժին` Դեկտեմբեր #09 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 535 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Գնահատիր ամսագիրը
պատասխանել է 73 մարդ
Առաջարկում ենք'