Ուրբաթ, 22.11.2024, 08:45
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Ապրիլ #01

Քրիստոս հարյավ ի մեռելոց
Սիրտս ղողանջում է զանգի նման: Կարծես ժամանակն է բարձրանալ եկեղեցու զանգակատունն ու գոչել. «Վերջապե~ս, մարդի~կ»:
Ցավով էի տեսնում, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո էլ այդ երկրի կործանիչ բարքերից մեկը` թերևս ամենակործանիչը, մնացել էր Հայաստանում: Խոսքս աթեիզմի` «ԽՍՀՄ-ի պետական կրոնի» մասին է: Վերջապես մենք դրանից էլ ազատվեցինք, ու հիմա ամբողջ քրիստոնյա աշխարհը` ներառյալ հետխորհրդային երկրները, ցնծությամբ և գերագույն երջանկությամբ է նշում քրիստոնեական ամենապայծառ տոնը` Հարությունը:


Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:

Տոնին նախորդում է Մեծ Պահքը, որն ավարտվում է Ավագ Շաբաթով: Այս Շաբաթվա յուրաքանչյուր օր իր խորհուրդն ունի` խորհրդանշելով մարդկության Փրկչի` Հիսուս Քրիստոսի, երկրային կյանքի վերջին օրերը և կարևորագույն իրադարձությունները:
Ավագ Շաբաթին նախորդում է ևս մի պայծառ տոն` Ծաղկազարդը: Այդ օրը Փրկիչը` նստած էշին ու շրջապատված իր աշակերտներով, մտավ Երուսաղեմ: Քաղաքի բնակիչները մեծ ուրախությամբ ողջունեցին Նրան, իսկ կանայք և երեխաները զարդարեցին Փրկչի ճանապարհը ուռենու ճյուղերով:

Ծաղկազարդին հաջորդում է Ավագ Երկուշաբթին: Այս օրը հիշատակվում է Անիծված թզենու առակը: Առակն ասում է, որ հոգնած Փրկիչը ուզում էր հանգստանալ գեղեցիկ, ծաղկած թզենու տակ: Եվ քանի որ քաղցած էր, ցանկացավ ճաշակել թզենու պտուղներից: Սակայն պարզվում է, որ թզենին, չնայած իր բարձրությանն ու տերևների գեղեցկությանը, անպտուղ է: Փրկիչը անիծում է թզենին, քանի որ անպտուղ էր այն և անպետք:

Ավագ Երեքշաբթի հիշատակվում է Տասը կույսերի առակը: Առակն ասում է, որ տասը կույսեր սպասում էին փեսային: Նրանցից հինգը ծույլ էին, զգոն և ուշադիր չէին, այդ պատճառով էլ նրանք չեն իմանում, ինչպես եկավ փեսան և չեն կարողանում նրա հետ դրախտ մտնել: Այս առակով Հիսուսը սովորեցնում է, որ մարդը պիտի զգոն և ուշադիր լինի: Նույն օրը նշվում է որպես Քրիստոսի բացատրությունների և փարսեցիների հանդիմանության օրը: Այդ օրը Երուսաղեմի տաճարում լսվել է երկնային ձայնը: Փրկիչը կանխատեսել է Տաճարի կործանումը և վերջնականապես հեռացել Տաճարից:

Ավագ Չորեքշաբթի հիշատակվում է Հիսուսի օծումը: Այդ օրը Բեթանիայում, Սիմոն Բորոտի տանը Հիսուսին է մոտենում մի անբարո կին, զղջում իր արարքների համար և Փրկչին օծում անուշաբույր յուղով, ինչը խարհրդանշում է Տիրոջ մոտալուտ մահը: Նույն օրն էլ Հուդան որոշում է մատնել Տիրոջը:



Ավագ Հինգշաբթի Տիրոջ վերջին ընթրիքի օրն է: Այդ օրն է հաստատվել Ս.Հաղորդության խորհուրդը, երբ Տերն ասաց. «Այս է մարմինն իմ և այս է արյունն իմ»: Ոտնլվայի արարողությունը խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Հիսուսն իր աշակերտների նկատմամաբ:

Ավագ Ուրբաթը Տիրոջ մատնության, ձերբակալման, խաչելության, մահվան և թաղման հիշատակի օրն է: Այդ օրն ընթերցվում են Ավետարաններ, ուր նկարագրված են Տիրոջ երկնային կյանքի վերջին ժամերը` մատնությունը, ձերբակալությունը, Պետրոսի ուրացումները, Պիղատոսի մոտ տանելը, մահվան դատավճիռը, չարչարանքներն ու անարգանքները, Գողգոթայի վրա խաչվելը, Արեգակի խավարումը, մահը, թաղումը: Այդ օրը Տերը խաչվեց համայն մարդկության մեղքերի համար, որպեսզի հարություն առնի և իր հետ հարություն բերի մեղքերի ավազում թաղված մարդկությանը:

Ավագ Շաբաթը ցնծալի օր է: Այդ օրն էր, որ Տերն իջավ Դժոխք և ավերեց այն` փրկություն շնորհելով արդարների հոգիներին: Երեկոյան սկսվում է Ճրագալույցը, մարդիկ ավետում են մեկմեկու` Քրիստոս Հարյա~վ: Այդ ավետիսի հետ էլ ավարտվում է Մեծ Պահքը:

Այս տարի Ավագ Շաբաթը (ապրիլի 7) համընկավ քրիստոնեական մեկ այլ տոնի հետ` Ավետման տոնի: Ըստ Տոնացույցի ապրիլի 7-ին Գաբրիել հրեշտակապետը` բրաբիոնի ծաղիկը ձեռքին, հայտնվեց Մարիամին և ավետեց նրան, որ շուտով ծնվելու է Փրկիչը: Այդ օրվանից ապրիլի 7-ը նշվում է որպես Մայրության տոն, իսկ Մարիամ Աստվածածինը դարձել է բոլոր մայրերի բարության, քնքշության, նվիրվածության և գթության մարմնավորումը:
Այն, որ Դժոխքի ավերման օրը համընկավ Մարիամ Աստվածածնի մայրության և Ավետման տոնի հետ, անշուշտ, իր խորհուրդն ունի: Նույն օրը մարդիկ ավետում են և՛ Քրիստոսի գալիք ծնունդը, և՛ Հարությունը: Այսինքն` մարդկությունը, որ վերջապես մոռացել է իր կործանիչ բարքերը և հոգին բացել Տիրոջ առջև, վերջապես հեռանում է իր մեղքերից և հարություն առնում:
Ավագ Շաբաթ երեկոյան և հաջորդ օրը` կիրակի, քրիստոնյաները տոնում են Հարությունը: Կարմիր ձուն, որ պարտադիր պետք է լինի տոնական սեղանին, խորհրդանշում է Տիրոջ արյունը: Իսկ քիշմիշով փլավը` մարդկության մեջ Տիրոջը և Նրա աշակերտներին:
Հաջորդ օրը նույնպես մատուցվում է Պատարագ և ընդհանուր հոգեհանգիստ` ՆՆջեցյալների հիշատակության օրն է:

Տերը պատգամեց մեզ լինել զգոն և ուշադիր, լինել խոնարհ, բարի և ներողամիտ և խաչվեց մեր մեղքերի համար, որպեսզի հարություն առնի և փրկություն բերի համայն մարդկությանը, փրկություն բերի մեզ` մեր իսկ սեփական չարությունից:

Շինկո Ֆիդեմ
Բաժին` Ապրիլ #01 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 892 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Գնահատիր ամսագիրը
պատասխանել է 74 մարդ
Առաջարկում ենք'