Ուրբաթ, 22.11.2024, 09:36
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Ապրիլ #01

Մեծ Սերը
Մեծ Սերը
Մենք լսել ենք այս պատմությունը Մինամիում՝ Էդո քաղաքի հարավում գտնվող «ուրախ թաղամասում»: Դա առաջին անաղարտ սիրո պատմությունն էր, որ ներշնչեց սկսնակ նկարչին`Տորի Կիենագային: Նա կտավ ստեղծեց, այն անվանելով «Մինամիի թաղամասում», որն էլ շատ շուտով մեծ վարպետի համբավ բերեց նրան:

Ամեն ինչ սկսվում է պորտուգալական նավից, որը հայտնվեց ճապոնական ափերում:
Ամեն ինչ սկսվում է նավաստիներից մեկի ու դեռատի գեյշայի՝ Ուսույուկիի ծանոթունությունից:
Ժանրի կանոններով, պորտուգալացի պատանին ու դեռատի գեյշան` նուրբ փաթիլը, սիրահարվեցին: Նրանք խոսում էին տարբեր լեզուներով, չէին հասկանում միմյանց: Սիրահարներն ամբողջ գիշեր անցկացրին հայացքներ փոխանակելով՝ չարտաբերելով և ոչ մի բառ: Առավոտյան նրանք բաժանվեցին:



Հաջորդ օրը Ուսույուկին իր սենյակում գտավ սիրահարի հեռադիտակը: Միամիտ աղջիկը մտածեց, որ տղան դրանով ուզեցել է ասել, որ ինքը երբևիցե կվերադառնա: Ու նա գիտեր, որ սպասելու է երիտասարդին` որքան էլ հարկ լինի:

Այդ օրվանից աղջիկն ամեն առավոտ իր ընկերուհիների հետ գնում էր Սումիդա գետի մոտ՝ տեսնելու՝ չի՞ երևում պորտուգալական նավը:

Անցան տարիներ: Շատ ջրեր հոսեցին Սումիդա գետով, իսկ Ուսույուկին շարունակում էր գնալ գետափ: Քաղաքի բնակիչները հաճախ էին տեսնում նրան այնտեղ, և նկատում են, որ տարիները նրան բոլորովին չեն փոխում: Նա մնացել էր երիտասարդ և գեղեցիկ, ինչպիսին եղել էր, երբ ծանոթացել էր պորտուգալացի պատանու հետ:

Ու ասում են, որ Մեծ սերը կանգնեցրել էր նրա ժամանակը:

Թարգմանեց Սոֆյա Այվազյանը
Բաժին` Ապրիլ #01 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 664 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Կցանկանաք հանդիպել Պարույր Սևակի որդու
պատասխանել է 17 մարդ
Առաջարկում ենք'