Հոդվածներ
Իսկական Լիդեր
Իսկական Լիդեր
Տարբեր մարդկանց համար «առաջնորդ» բառն ունի խիստ տարբեր նշանակություն: Այսօր մեր հասարակության մեջ առաջնորդությունը թերագնահատված է, և որոշակի շրջանակներում այն երբեմն ուժեղ հակազդեցություն է առաջացնում: Սակայն այսօր, ավելի քան երբևէ, այն առավել մեծ կարևորություն ունի: Աշխարհը կանգնած է մի ճգնաժամի առաջ և իրական առաջնորդների կարիք այն իրոք ունի:
Առաջնորդությունը քեզ համար պատվանդան ստեղծելը չէ, այլ մարդկանց «կյանքերը փոխելու», կարևորագույն նպատակներին հասնելու պատասխանատվություն վերցնելն է: Առաջնորդ չի նշանակում լինել ուշադրության կենտրոնում, այլ լինել օրինակ ուրիշներին քաջալերելու և հույս տալու համար (առանց կատարելություն պահանջելու):
Առաջնորդությունը երբեք սեփական անձի համար չէ. այն միշտ ուրիշների համար է: Այն ոչ թե անձդ գոհացնելու, այլ մարդկանց համար է, վերջիններիս գոհացնելու համար է:
Ի՞նչ է առաջնորդը: Ո՞վ է առաջնորդը: Առաջնորդության հարյուրավոր սահմանումներ կան: Դրանցից շատերը կենտրոնանում են անհատի ֆիզիկական ու մտավոր կարողությունների վրա և շեշտվում են ավագության կամ առաջնորդության այս կամ այն կողմերը: Թեպետ այդ սահմանումներն օգտակար են, բայց ամբողջական չեն:
Առաջնորդ լինել նշանակում է պատասխանատվություն և նախաձեռնություն վերցնել: Դա նշանակում է ուրիշներին ոգեշնչել և կազմակերպել այնպես, որ միասին հասնենք տրված նպատակին:
Ամենահռչակավոր առաջնորդները հաճախ ակնառու աշխարհակալներ են լինում: Այնուամենայնիվ, հավատարիմ տնտեսները և թվացյալ անկասկացող կառավարիչները գուցե առավել կարևոր են, քանի որ այն, ինչը նվաճվում, բայց չի խնամվում և չի պաշտպանվում, արդյունքում շատ արագ քայքայվում է:
Պարզագույն սահմանումը, որ ես սովորաբար օգտագործում եմ, հետևյալն է. առաջնորդությունը մարդկանց մի խումբ Ա կետից Բ կետը առաջնորդելու կարողությունն է: Առաջնորդություն նշանակում է այլ մարդկանց ներգրավում: Նրանք կարող են լինել շատ կամ քիչ: Քանակն այստեղ ոչինչ չի որոշում:
Ինչ-որ մեկն ասել է.«Եթե դու առաջ ես շարժվում և շրջվում ու տեսնում ես, որ մարդիկ քեզ հետևում են, ուրեմն դու առաջնորդ ես»: Այսպիսով` առաջնորդությունը կամ ավագությունը մի խումբ մարդկանց Ա կետից Բ կետ տանելու կարողությունն է. առաջնորդը այս խմբի հետ որոշակի հարաբերություն ունի: Այստեղ պետք է առկա լինի փոխադարձ վստահության գործոնը, քանի որ առաջնորդությունն առանց փոխհարաբերության չի կարող գործել: Առաջնորդը չի կարող գործել հեռակառավարման վահանակով: Բոլոր առաջնորդները պետք է կարողանան տեսնել, թե ինչ կա ոլորանի այն կողմում և տեսնել այն, ինչ չեն կարող հասկանալ ու տեսնել ուրիշները:
Առաջնորդը, անկախ դիրքից, կարիք ունի ծառայելու ուրիշներին:Բայց դա չի նշանակում, որ առաջնորդը պետք է թողնի այն դիրքը, առաջադրանքը և մանդատը, որ նրան վստահվել է:
Բայց և այնպես, առաջնորդությունը կամ առաջնորդ լինելը քո «ես»-ը ցուցադրելու համար բեմահարթակ ձեռք բերելը չէ, այլ նպատակին հասնելու համար պատասխանատվություն վերցնելն է:
Լուսինե Մարգարյան
|
Բաժին` Ապրիլ #01 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
|
Դիտվել է 639 անգամ|
|Վարկանիշ` 3.7/3 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|