Ուրբաթ, 22.11.2024, 10:01
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Ապրիլ #01

Ինչպիսին պետք է լինի իսկական լիդերը
Ինչպիսին պետք է լինի իսկական լիդերը

Իսկական լիդերը… Նա պետք է ունենա երկար սև մազեր, հագնի սև կեդեր ու ջինսեր, լսի ռոք երաժշտություն ու ունենա կանաչ աչքեր: Լավ կլինի, որ սիրի նույն խբերին, ինչ որ ես, կարդա նույն գրքերն, ինչ որ ես ու էդպես մինչև անվերջություն:

Իսկ եթե լուրջ, իսկական լիդերը պետք է լինի լիդեր ամեն ինչում:

Նա պետք է ձգտի իր պաշտոնին մարմնի յուրաքանչյուր բջիջով ու հասնելով, վստահ չլինի իր կատարելության վրա: Իսկական լիդերը պետք է դողա իր պաշտոնի, դիրքի, հրամաններ տալու իրավունքի` անվանեք ինչպես կուզեք, վրա:



Ես չեմ կարող լինել լիդեր, որովհետև ես ամբիցիաներ չունեմ ու ինձ չի հուզում կատարածս գործին տրվող անունը: Ինձ մեկ է, թե ինչ են մտածում իմ մասին ենթականերս ու ղեկավարներս: Ես կարող եմ միայն ենթարկվել խելացի մարդուն, ում հետ համաձայն եմ, կամ ով կկարողանա ստիպել ինձ համաձայնել իր հետ: Իսկ ղեկավարել… Շատ ծույլ եմ դրա համար: Բայց խոսքն իմ մասին չէ:

Լիդերը, իսկական լիդերը, պետք է լինի ամբիցիոզ ու պատվախնդիր: Նրան պետք է հուզի իր հասցեին ասված յուրաքանչյուր բառն ու արտահայտությունը: Նա պետք է կարողանա ապացուցել հակառակը` խոսքով, թե գործով, միևնույնն է: Կարևորը, որ ենթական կամ ղեկավարը, ով սխալ արտահայտություն է արել, փոխի իր կարծիքը:

Լիդերը պետք է կարողանա լսել, բայց ոչ երբեք հետևել ուրիշներին: Նա պետք է կարողանան հրամայել: Նրանից պետք է վախենան ու հարգեն, որովհետև առանց վախի հարգանք չի լինում, իսկ առանց հարգելու մարդիկ չեն ենթարկվում:

Եվ վերջապես, նա պետք է կարողանա հեռանալ, երբ գա ժամանակը: Լավագույն դեպքում` ընկնի իր մարտում, բայց երբեք չպարտվի:

Ի վերջո, լիդեր դառնում են նրա համար, որ ամենալավն են` ամենաուժեղն ու կատարյալը:

Ուղղակի գալիս է մի պահ, երբ նրանցից ավելի լիդերներն են հայտնվում ասպարեզում:

Դրանից իսկական լիդերը չի դադաչշրում «ամենա»-ն լինելուց, ուղղակի վերջանում է իր ժամանակը:

Յան Քեշիշյան (Տադո)
Բաժին` Ապրիլ #01 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 1189 անգամ| |Վարկանիշ` 4.5/2
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ի՞նչ տարբերակով եք սիրում կարդալ գեղարվեստական գրականություն
պատասխանել է 32 մարդ
Առաջարկում ենք'