Հոդվածներ
Բարև Ձեզ, Սալվադոր Դալի
Բարև Ձեզ, Սալվադոր Դալի
-Էս ուր ես ինձ բերել էս գժի մոտ: Գնանք էստեղից,- ասաց մի տղամարդ իր կնոջը, երբ առաջին անգամ մտավ դիտելու այս ցուցահանդեսը: Այդպիսի ռեակցիա էլ են տալիս մարդիկ: Պատահում է, որ նկարի առաջ կանգնած ժամերով ծիծաղում են, պատահում է, հակառակը, սկսում են արտասվել: Յուրաքանչյուրը յուրովի է տեսնում այս նկարները և յուրովի է հասկանում դրանք: Դա է սյուրռեալիզմի իմաստը, որ իրականությունից դուրս է, և նկարը հասկանալու համար պետք է երևակայություն: - Պատմում է պատկերասրահի աշխատողներից մեկը` ակնոցով մի մորաքույր, այնքան բարի, որ իր ժամանակից կես ժամ տրամադրեց մեզ` բացատրելու համար ինչ է սյուրռեալիզմը:
Ճիշտն ասած, ցուցահանդեսը դիտելուց առաջ էլ գիտեի, ինչ է սյուրռեալիզմը, կամ ինձ թվում էր, որ գիտեի: Ինչևէ, ես չէի եկել այստեղ «Սյուրռեալիզմ» դասը սովորելու: Եկել էի, որովհետև` առաջինը` հետաքրքիր էր, և երկրորդ` հետաքրքիր էր: Մի ծիծաղեք, այդպես էլ է պատահում:
…Ճիշտ են ասում` վաղվա վրա մի թող այն գործը, որը կարող ես անել այսօր: Ցուցահանդեսն այցելել եմ մի ամիս առաջ, իսկ գրում եմ միայն հիմա: Հիմա արդեն համարյա բան չեմ հիշում, չնայած որ շատ ուշադիր էի կարդում ցուցանակներին գրված… ինֆորմացիան: Հիշում եմ, որ ցուցադրությունը սկսել էի դիտել «Հիպպիները» շարքից, և ավարտել «Դիցաբանություն» շարքով: Բայց գործնական ու հոդվածում կիրառական որևէ բան չեմ հիշում: Հիշում եմ, որ Դալիի աշխատանքներից բացի` ցուցահանդեսում կային և այլ սյուրռեալիստների կտավներ, բայց ում աշխատանքներն էին, կամ ինչ կատավներ էին, չեմ հիշում: Ախր չեմ էլ կարող ասել` խորհուրդ եմ տալիս բոլորին դիտել այդ ցուցահանդեսը, ինչպես միշտ եմ ասում` հետագա բացատրություններից խուսափելու համար, որովհետև ցուցահանդեսն արդեն փակվել է: Իսկ ասել` խորհուրդ եմ տալիս բոլորին փնտրել Դալիի գործերը Google-ում, պարզապես ծիծաղելի է: Շա~տ ծիծաղելի է…
…Հիշում եմ, որ ընկերուհուս հետ ամեն կտավի առաջ ծիծաղում էինք: Երևի մենք էլ ենք նրանցից, ովքեր լավ չեն հասկանում Դալիին… ու ոչ միայն Դալիին… Այնուամենայնիվ ուրախ եմ, որ դիտեցի ցուցահանդեսը:
Դալին էլ գիժ չէր:
|
Բաժին` Ապրիլ #01 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
|
Դիտվել է 677 անգամ|
|Վարկանիշ` 5.0/2 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|