Ուրբաթ, 22.11.2024, 09:33
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Ապրիլ #01

Որպես աղոթք...
Չնայած, որ Էքզյուպերին ուղղակի աղոթում էր, իսկ Մարկեսը,ըստ էության, գրում իր մահախոսականը, բայց սրանք մի օպերայի ստեղծագործությունն են: Երկուսն էլ լավն են ու նույն բանի մասին:
Ես ոչ Էքզյուպերի եմ, ոչ էլ Մարկես, ուղղակի հիշեցնում եմ. նյարդային բջիջիները չեն վերականգնվում, իսկ ծիծաղը երկարացնում է կյանքը:


Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:

Դարձրու ինձ հետևողական և պատրասկամ, որպիսի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգեմ փորձերի ու բացահայտումների առջև, որոնք ինձ կհուզեն:

Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի կարողանամ անջատել առաջնայինը երկրորդականից:

Ես խնդրում եմ զսպվածություն և չափի զգացում, որպեսզի չթռչեմ և չսողամ, այլ խելամիտ կարգավորեմ իմ օրը, որպեսզի տեսնեմ բարձունքներն ու հեռուները, և երբեմն ժամանակ գտնեմ արվեստի համար:

Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքնրը չեն կարող օգնել: Ոչ անցյալի և ոչ էլ ապագայի երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն` որպես ամենակարևորն ու գլխավորը:

Պաշտպանիր ինձ այն միամիտ հավատից, որ կյանքում ամեն ինչ պետք է հարթ ընթանա: Նվիրիր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, պարտություններն ու անհաջողությունները միայն այս կյանքի բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:

Հիշեցրու ինձ, որ սիրտը հաճախ վիճում է բանականության հետ:

Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:

Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում. այդ դեպքում, տուր ինձ համբերություն:

Դու գիտես, թե որքան շատ ունենք մենք ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի այդ նվերին:

Տուր ինձ վառ երևակայություն, որպեսզի ճիշտ պահին, ճիշտ վայրում, լուռ կամ խոսելով, նվիրեմ ինչ-որ մեկին անհրաժեշտ ջերմությունը:

Դարձրու ինձ մարդ, ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևումն են:

Պահապանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ որ բան բաց թողնել իմ կյանքում:

Եվ տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ:

Սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:

Անտուն դը Սենտ Էքզյուպերի




Եթե մի պահ Աստված մոռանար, որ ես ընդամենը խամաճիկ եմ և նվիրեր ինձ կյանք, այդ ժամանակ ես, երևի, չէի ասի այն ամենը, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի, թե ինչ եմ ասում: Ես կգնահատեի իրերը, ոչ թե իրենց գնի համար, այլ իրենց արժեքի: Ես ավելի քիչ կքնեի ու ավելի շատ կերազեի, հասկանալով, որ յուրաքանչյուր րոպե, երբ մենք փակում ենք աչքերը, կորցնում ենք լույսի 60 վայրկյան: Ես կքայլեի, մինչ մնացածները կանգնած են և չէի քնի, մինչ մնացածները քնած են: Ես կլսեի, մինչ բոլորը խոսում են: Ես կվայելեի շոկոլադե պաղապակը…
Եթե Աստված շնորհեր ինձ կյանքի ևս մի ակնթարթ, ես ավելի համեստ կհագնվեի, կպառկեի արևի տակ. Ճառագայթներին հանձնելով ոչ միայն մարմինս, այլև հոգիս:

Եթե Աստված ինձ կյանքի մի պահ էլ պարգևեր, ես ավելի համեստ կհագնվեի, կպառկեի արևի շողերի տակ և նրա ջերմությանը ի ցույց կդնեի ոչ միայն մարմինս, այլև` հոգիս: Տեր Աստված, եթե ես սիրտ ունենայի, ես կգրեի իմ ամբողջ ատելությունը սառույցի վրա և կսպասեի մինչև դուրս գա արևը: Ես կնկարեի Վան Գոգի երազով Բենեդետտիի պոեմի աստղերի վրա և Սերրատի երգը սերենադի պես կնվիրեի լուսնին: Ես արցունքներով կջրեի վարդերը, որպեսզի զգամ նրանց փշերի ծակոցների ցավը և թերթիկների համբույրը:

Տեր Աստված, եթե ես կյանքի ևս մի պատառիկ ունենայի, ոչ մի օր չէի անցկացնի` առանց ասելու իմ սիրած մարդկանց, որ ես նրանց սիրում եմ: Ես կհամոզեի ինձ թանկ յուրաքանչյուր մարդուն իմ սիրո մեջ և կապրեի` սիրահարված…սիրուն: Ես կբացատրեի բոլորին, ովքեր մոլորության մեջ մտածում են, թե դադարում են սիրահարվել ծերանալուն զուգընթաց, որ ծերանում են այն ժամանակ, երբ դադարում են սիրահարվել:

Երեխային ես թևեր կնվիրեի, բայց կթողնեի, որ ինքնուրույն սովորի թռչել:

Ծերերին ես կհամոզեի, որ մահը ծերության հետ չի գալիս, այլ մոռացության:

Ես ձեզանից այնքան բան եմ սովորել, մարդիկ, ես հասկացել եմ, որ ամբողջ աշխարհը ուզում է ապրել սարերում, չհասկանալով, որ իրական երջանկությունը սարը բարձրանալու մեջ է:

Ես հասկացել եմ, որ այն պահից, երբ նորածինը իր փոքրիկ բռունցքում սեղմում է հոր մատը, այլևս երբեք այն բաց չի թողնի: Ես հասկացել եմ, որ մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ:

Այնքան բան կա, որ ես դեռ կարող էի ձեզնից սովորել, մարդիկ, սակայն սովորածս ինձ դժվար թե պետք գա, որովհետև երբ ինձ դնեն այդ ճամպրուկի մեջ, ես, ցավոք սրտի, արդեն մահացած կլինեմ:

Միշտ ասա այն, ինչ զգում ես և արա այն, ինչ մտածում ես:

Եթե ես իմանայի, որ ես այսօր քեզ վերջին անգամ եմ տեսնում քնած, ես քեզ պինդ կգրկեի և կաղոթեի Աստծուն, որ ինձ քո պահապան հրեշտակը դարձնի:

Եթե ես իմանայի, որ այսօր վերջին անգամ եմ տեսնում, թե ինչպես ես դուրս գալիս դռնից, ես քեզ կգրկեի, կհամբուրեի և նորից կկանչեի, որպեսզի ավելին տամ: Եթե ես իմանայի, որ քո ձայնը վերջին անգամ եմ լսում, կձայնագրեի ամենն, ինչ ասում ես, որպեսզի էլի ու էլի լսեմ, անվերջ: Եթե ես իմանայի, որ սրանք վերջին րոպեներն են, որ ես քեզ տեսնում եմ, ես կասեի. "Սիրում եմ քեզ" ու հիմարի պես չէի մտածի, որ դու դա գիտեիր:

Միշտ կա վաղը և կյանքը մեզ ամեն ինչ ուղղելու ևս մեկ հնարավորություն է տալիս, սակայն եթե ես սխալվում եմ և այսօրը այն ամենն է, ինչ մեզ մնացել է, ապա ես կուզեի քեզ ասել, թե ինչքան ուժեղ եմ քեզ սիրում ու որ երբեք չեմ մոռանա քեզ: Ոչ պատանին, ոչ ծերը չեն կարող վստահ լինել, որ իրենց համար վաղը կգա:

Այսօրը կարող է լինել վերջին օրը, որ դու տեսնում ես սիրելիներիդ: Այնպես որ մի սպասիր ինչ-որ բանի, այսօր արա այն, ինչ մտածել ես, որովհետև եթե վաղը երբեք չգա, դու կափսոսաս այն օրվա համար, երբ ժամանակ չգտար մեկ ժպիտի, մեկ անգամ գրկելու, մեկ համբույրի համար, երբ դու չափազանց զբաղված էիր` վերջին ցանկությունը իրականացնելու համար: Ոգևորիր հարազատներիդ, շշնջա նրանց ականջին, թե ինչքան պետք են նրանք քեզ, սիրիր նրանց և գուրգուրանքով վարվիր, ժամանակ գտիր, որ ասես " կներես", "խնդրեմ", "շնորհակալություն" և սիրո այն բոլոր բառերը, որ գիտես:

Ոչ ոք քեզ չի հիշելու մտքերիդ համար: Աստծուց իմաստնություն և ուժ խնդրիր, որ ասես այն, ինչ զգում ես: ցույց տուր ընկերներիդ, թե ինչ կարևոր են նրանք քեզ համար:

Եթե դու դա չանես հիմա, ոչինչ էլ նշանակություն չի ունենա: Իրականացրու երազանքներդ: Այդ պահը եկել է:

Գաբրիել Գարսիա Մարկես


P.S.

Молитва

Пока Земля еще
веpтится,
Пока еще яpок свет,
Господи, дай же ты
каждому
Чего у него нет.
Мудpому дай голову,
Тpусливому дай
коня,
Дай счастливому
денег
И не забудь пpо
меня.

Пока Земля еще
веpтится,
Господи, твоя
власть,
Дай pвущемуся к
власти
Навластвоваться
власть.
Дай пеpедышку
щедpому
Хоть до исхода дня,
Каину дай pаскаянье
И не забудь пpо
меня.

Я знаю ты все
умеешь,
Я веpую в мудpость
твою,
Как веpит солдат
убитый,
Что он пpоживает в
pаю.
Как веpит каждое
ухо
Тихим pечам твоим,
Как веpуем и мы
сами,
Не ведая что
твоpим.

Господи мой, Боже,
Зеленоглазый мой,
Пока Земля еще
веpтится
И это ей стpанно
самой,
Пока ей еще хватает
Вpемени и огня,
Дай же ты всем
понемногу,
И не забудь пpо
меня.
Дай же ты всем
понемногу,
И не забудь пpо
меня.

Булат Окуджава
Բաժին` Ապրիլ #01 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 1038 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչպես ես հայտնվել մեզ մոտ?
պատասխանել է 367 մարդ
Առաջարկում ենք'