Ուրբաթ, 22.11.2024, 04:37
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Ապոկալիպսիս

Աշխարհի սկզբից խոսում ենք Աշխարհի վերջից
<<Աշխարհի վե՜րջը>>, - անցած տարվանից բոլորս լսում ենք միայն այս արտահայտությունը: Բայց արդյո՞ք Արմագեդոնի կանխատեսումները նորություն են Երկիր մոլորակի համար:
Ք. հ. 100թ. – Ապոկալիպսիսի առաջին կանխատեսումը: Առաջին քրիստոնյաները հավատում էին, որ երբ մահանա վերջինը 12 առաքյալներից, կսկսվի Մեծ Դատը:
Հովհաննես առաքյալի մահվանից հետո Մոնտան անունով մի քրիստոնյա հաշվարկեց, որ Քրիստոսը երկրորդ անգամ կհայտնվի մարդկությանը 156 թ-ին: Բայց այդպես չեղավ:
666 թ-ը, բնականաբար, նույնպես Աշխարհի վերջի թվիը դարձավ: Չէ՞ որ այն համարվում է <<Գազանի թիվ>>, մարդկային լեզվով՝ <<Սատանայի թիվ>>:

1000 թ. – մարդկության ավարտը: Քրիստոնյաները համարում էին, որ Երկնային Հայրը հենց այդքան ժամանակ է տվել մարդկանց՝ ապրելու: Պատմագիրենրը վկայում են, որ այդ թվին ողջ Եվրոպայում սկսվեց իրարանցում: Մարդիկ թողնում էին աշխատանքը, ժամերով աղոթում եկեղեցիներում, բաժանում էին իրենց ունեցվածքը և հեռանում մենաստաններ: Կայծակի ամեն մի զարկը սարսափեցնում էր մարդկանց: Իսկ Ակվիտանիայի կարմիր անձրևը և Անգլիայում ընկած երկնաքարը վերջնականապես ցնորեցին մարդկությունը: Բայց ոչինչ, այդ էլ անցավ:
1033թ. – Քրիստոսի խաչելության հազարերորդ տարելիցը և, բնականաբար, Աշխարհի վերջը: Նորից խուճապ և հիասթափություն 1034 թ-ին: 1037-ին էլ Աշխարհի վերջի մասին լուրը վերջապես հասավ Ռուսաստան:
Ինչո՞ւ 1037թ.: Որովհետև Աշխարհի վերջի ամիս-ամսաթիվը այն ժամանակ հաշվարկում էին <<Մեֆոդիյ Պատարսկու խոստովանությունը>> գրքով, որտեղ գրված էր, որ երկրորդ հայտնությունը պետք է հաշվարկել Քրիստոսի մահվանից 1000 տարի անց, որովհետև խաչելությունից հետո Նա ավիրեց դժոխքը և ներում շնորհեց մեղավորներին 1000 տարով: Իսկ 1000 տարի հետո դժոխքից կազատվի Անտիխրիստը: Երեքուկես տարի տևելու է նրա իշխանությունը Երկրում, հետո Փրկիչը կրկին կհայտնվի մարդկանց: Մոտավոր հաշվարկ և պատրաստ է՝ 1037 թ.:

1284 թ. – սա էլ Հռոմի պապ Ինոկենտի 3-րդի նշանակած թվականն է: Այս թիվը նա ստացել է շատ պարզ տրամաբանությամբ. 666-ին գումարել է իսլամի առաջացման թվականը:

1666 թ. – ողբերգություն Աշխարհի համար: Անգլիայում խուճապը հասավ իր գագաթնակետին, որովհետև այստեղ մի <<խելացի>> մարգարե սարսափեցնում էր մարդկանց Մեծ Հրդեհի մասին պատմություններով, որն, իբր, մաքրելու է ամբողջ Երկիրը (դե պարզ է, Նոյից հետո Աստված չի կարող օգտագործել ջրհեղեղը, բայց հրդեհի մասին խոսք չի եղել): Անկարգությունները դադարեցին միայն այն ժամանակ, երբ ոստիկանությունը վերջապես ձերբակալեց <<մարգարեին>>:
1492 թ. – Աշխարհի վերջ: Այս անգամ եղավ մայաների օրացույցի պատմության պես մի բան: 1492 թ-ին վերջանում էր քրիստոնեական օրացույցը՝ Պասխալիան: Համարվում էր, որ 1492 թ-ին կլրանա 7000 տարին Աշխարհաստեղծման օրից: Իսկ ի՞նչ կլինի հետո: Դե պարզ է, Աշխարհի վերջ:

Աստղագետ, գրող, հոգևորական Տոմազո Կամպանելլան կանխորոշում էր, որ 1603 թ-ին Երկրի բախումը Արևի հետ: Բայց չէ, այս անգամ էլ բախտներս բերեց:
Քրիստոփոր Կոլոմբոսը իր <<Գուշակությունների գրքում>> կանխորոշել է հերթական Աշխարհի վերջը 1658 թ-ին:
Ուիլյամ Միլլերը հստակ ասեց. 1843 թ.: Նրա կարծիքով այդ թվին վերջապես կավարտվի Սատանայի իշխանությունը Երկրում, և կհայտնվի Փրկիչը: Բոլոր ամերիկյան ԶԼՄ-ները միայն այդ մասին էին գրում: Բայց երբ 1843-ին ոչինչ տեղի չունեցավ, Միլլերը իր թիվը ուղղեց մեկ տարով՝ 1844թ.: Բայց դա էլ նրան չօգնեց:

NASA-յի գիտնական Էդգար Վիզնանտը պնդում էր, որ Աշխարհը <<կվերջանա>> 1988 թ-ին: Ճիշտ է, հայերի համար այդ թիվն իրոք ողբերգական էր, բայց դեռ ապրում ենք:

Գիտականորեն առաջին անգամ Աշխարհի վեջը նշանակեցին 1910 թ-ին: Աստղագետները հաշվարկել էին, որ այդ թվին Երկիրը պիտի անցներ Գալլեյի գիսավորի գեսի միջով, և մեր մոլորակի մթնորոլորտը կթունավորվի գիսավորի գազով:
Եհովայի վկաներն էլ են սիրում Աշխարհի վերջից խոսել: Նրանց նշանակած առաջին թիվը եղավ 1914-ը: Հետագայում Եհովայի վկաները ասում էին, որ այդ թվին Հիսուսը միայն <<հոգեպես եկավ>>: Հաջորդ փորձը եղավ 1918 թ-ը, հետո՝ 1925-ը, երբ պիտի հարություն առնեին Աբրահամ, Իսահակ և մյուս մարգարեները: Հետո նրանց գալուստը հետաձգվեց մինչև 1975 թիվը:
Ամենաշատը մարդկությունը վախեցավ ատոմային զենքից: <<Ատոմային Ապոկալիպսիսը>> պետք է գար սկզբից 1945 թ-ին, հետո՝ 1960-ին, 1967-ին, 1978-ին, 1980-ին: Որպես կանոն ատոմային <<վերջաբանից>> խուսափելու համար մարդիկ կառուցում էին հատուկ ապաստարաններ, որոնք, որպես կանոն, անվանում էին <<Տապան>>: Շատ օրիգինալ է, ոչինչ չես ասի:

1993 թ-ի նոյեմբերի 10 – Կիևի ս. Սոֆիայի տաճարում նշանակեցին ինքնահրկիզման արարողություն. մարդիկ պատրաստվում էին Աշխարհի վերջին:

2000, 2001, 2008 – մեր սերունդը, փաստորեն, առնվազն երեք անգամ տեսել է Աշխարհի վերջը:
89-ամյա քարոզիչ Հարոլդ Կեմպինգը նշանակեց Աշխարհի վերջը 2011-ի մայիսի 21-ին: Նա պնդում էր, որ այդ թիվը ստացել է <<Աստվածաշնչի օրիգինալ տեքստի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո>>: Ամենածիծաղելին այն է, որ այդ նույն քարոզիչը առաջ էլ էր կանխորոշում Ապոկալիպսիսը: Նրա առաջին գուշակությունը կապված էր 1994 թ-ի հետ: Երբ ոչինչ տեղի չունեցավ, նա գտավ արդարացում. սխալ էր հաշվարկել: Հիմա էլ ճիշտ է հաշվում՝ 2011 թ.:
2012 թ-ի դեկտեմբերի 21 – գոնե այս անգամ Արմագեդոնը մի քիչ պունկտուալ լիներ, թե չէ մարդիկ արդեն մի քանի հազար տարի է, ինչ սպասում են:
Բայց չէ: Չեկավ:
Փաստորեն Աշխարհի սկզբից մարդիկ խոսում են Աշխարհի վերջի մասին: Հատկապես սիրում են գուշակություններ անել քրիստոնյաները, մինչդեռ Աստվածաշնչում գրված է. <<Այդ օրվա և այդ ժամի մասին չգիտի ոչ ոք, ոչ Երկնքի Հրեշտակները, ոչ Որդին, այլ միայն Հայրը>>(Մատթ. 24:36):
Այնպես որ կարող ենք հանգստանալ:

Արսենյան Սոնա
Բաժին` Ապոկալիպսիս | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 734 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչն է պակասում կայքին/ամսագրին?
պատասխանել է 54 մարդ
Առաջարկում ենք'