Գլխավոր » 2012 » Սեպտեմբեր » 1 » Շնորհավեր սեպտեմբերի 1-ը
09:39 Շնորհավեր սեպտեմբերի 1-ը |
Նկարը Google.ru կայքի կողմից
Նախ և առաջ, իհարկե, պետք է շնորհավորել նրանց, ովքեր այս տարի առաջին անգամ են դպրոց գնում: Հետո շրջանավարտներին, ովքեր արդեն ԲՈՒՀ են ընդունվել, բայց դեռ կարոտում են դպրոցը (հուսով եմ, իսկապես կարոտում են): Եվ, վերջապես, նրանց, ովքեր ո՛չ առաջին և ո՛չ վերջին անգամ են դպրոց գնում, այսպես ասած, <<ստաժով>> աշակերտներին: Հուսով եմ, որ սրտատրոփ սպասում էիք այս օրվան: Դե իսկ եթե դուք երազում էիք, որ օգոստոսի 31-ը երբեք չվերջանա (անկեղծությունը լավ բան է), ասեմ ձեզ. մի վախեցեք դժվարություններից: Եկեք միասին անցկացնենք սեպտեմբերը <<Սևակ>> ամսագրում: <<Սևակ>> ամսագրի սեպտեմբերյան համարը նվիրված է լինելու դպրոցին (բնականաբար) և դպրոցական խնդիրներին: Կարող եք գրել ցանկացած բան՝ դպրոցական համազգեստից (կամ նրա բացակայությունից) մինչև լուրջ փոփոխություններ կրթական ծրագրում: Վերջապես կարող եք մի բոլ բողոքել, բայց չմոռանաք նաև խելամիտ առաջարկներ ներկայացնել: Ձեր հոդվածները կարող եք ուղարկել arimotoka.sama@mail.ru էլ.հասցեին: Անհամբեր սպասում եմ: Եվս մեկ անգամ շնորհավոր:
Արսենյան Սոնա
|
Դիտվել է 722 անգամ|
բեռնեց Ари-санը
| Վարկանիշ` 5.0/2 |
|