Copy paste Հարություն Տելայանից >>
ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ. Եթե դուք ոչ միայն ծագումով, այլ նաև էությամբ հայ եք, եթե ձեր համար կարևոր են ազգային արժանապատվությունը, ինքնասիրությունը և հպարտությունը, պարզապես տեխնիկական պատճառներով չեք կարողանում հայատառ գրել, ապա մենք կփորձենք ձեզ օգնենք` 1. Մտնելով կառավարության gov.am կայքը, իջնում եք ներքևի աջ անկյունի <<Տառատեսակներ>> վերնագրի <<Գրապալատ և Մարիամ համակարգչային տառատեսակներ>>-ը 2. Կտտացնում եք վրան և ներբեռնում տառատեսակները 3. Դուք կունենաք խտացված ձևը (WinRAR), որի վրա աջ կտտացով extract to here-ով (ZIP-երի մեջ վերևից երկրորդը) բացելուց հետո կունենաք լրացուցիչ ութ տառատեսակ, որից երկուսը յունիկոդ` այսինքն համացանցում օգտագործվող: 4. Դրանք են <<Գրապալատ>>-ը և << Մարիամ>>-ը, որոնք ունեն բազմաթիվ հնարավորություններ, գեղեցիկ են, կարող են թեքվել, հաստանալ , ձևափոխվել և այլն: 5. Վերցնում եք այդ տառատեսակները, մտնում եք վինդոս, գցում ֆոնտեր և խնդիրը լուծված է: Փոխում եք դրոշը , դնում հայկական, դնում յունիկոդ, ընտրում տառատեսակը և գրում հայերեն: Հաջողություններ ձեզ: …կամ եթե դուք օգտագործում եք Iphone կամ Ipad, մտնում եք <>, որոնման տողում գրում եք Itetr և ներբեռնում ... մնացածը տեխնիկայի հարց է:
Հ. Տելայան. Ողջունելի է. կոչից բացի խնդրի լուծումն է առաջարկված: Սա այն դեպքերից է, երբ ասողին, լսող է պետք: Հաջողություն լատինատառ գրողներին: Մի փոքր "չարչարանքը" արժե մեսրոպյան հայատառին նվիրել: Տ. Տոկե. Լսար, Մանուկ?
|