Երկուշաբթի, 20.11.2017, 18:43
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » Շնորհանդես

Աչքերի ու գերանների մասին


Մինչև բուն նյութին անցնելը, այսպես ասած՝ ժողովրդական մի խոսք մեջբերեմ. «Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն է տեսնում»:
Պարզաբանեմ.
Իմ աչքի՝ կոպիտ ասած գերանը (ինչու չէ նաև գերանները) բավականաչափ ուսումնասիրել եմ, հետո նոր համարձակվել տեսնելու ուրիշի աչքի՝ մեղմ ասած փուշը, իսկ փշերն ու գերանները տվյալ դեպքում Հարություն Գալֆայանի նորաբաց բլոգի մասին Յան-Տադո-ի՝ որքան հասկացա քննադատական հոդվածն է՝ Սոֆի Արսենի հետ երկխոսության միջոցով:
Նախ ասեմ, որ հոդվածի, ավելի ճիշտ՝ երկխոսության առաջին տողն, ըստ իս, բավական ստացված է, հոդվածի համար տրամադրող նախաբան («Բարև, Գալֆայան»), թեպետ հաջորդ տողերից արդեն պարզ դարձավ, որ այն, ի տխրություն ինձ, հոդվածի հեղինակինը չէ:
Էհ, ասում են. «Մի՛ քննադատիր, որ չքննադատվես»:
Անցանք առաջ.

Quote (Tado)
Իմ խնդիրը չէ, թե ինչ եք Դուք ի նկատի ունեցել այս կամ այն բլոկով, տողով կամ էջով: Ձեր խնդիրն է, թե ինչ եմ հասկացել, որն եմ հիշել և ինչ եմ մտածել ես` ներկայացվող ապրանքի սպառողս: Բլոգը նույնպես ապրանք է: Առավել ևս` Ձեր բլոգը:


-Ինչ-որ տեղ համամիտ եմ, ԲԱՅՑ... բայց, եթե սպառողը չունի մտավոր կարողությունների համապատասխան մակարդակ (հատուկ որևէ մեկին նկատի չունեմ, պարզապես ընդհանուր եմ ասում), որ հասկանա բլոկի, տողերի կամ էջերի իմաստը, ապա, կներեք, դա արդեն գենետիկական խնդիր է... անձի,անհատի:
Եթե մի 20 հոգի չեն հասկանում, դա չի նշանակում, որ կողքի 3-ին ևս այն ոչինչ չի ասում: Ստեղ են ասել՝ ճաշակին ընկեր չկա, մանավանդ՝ անճաշակին: Ինքս էլ հենց նոր նայեցի բլոգի էջերը, չասեմ, թե ամեն մի տողը սրտի թրթիռ առաջացրեց, չէ, բայց այնքան էլ վատը չէր... համենայն դեպս գոնե որպես սկսնակ բլոգ:

Quote (Tado)
Ապրանքը ներկայացնողի (տվյալ դեպքում՝ Գալֆայանի) խնդիրն է, որ նրա՝ սպառողի, բերանը բաց չմնաց:


-Սպառողների բերանները բաց թողնել պետք չէ, հիմա մոծակ-մլակնների սեզոնն է:

Quote (Tado)
Ուրեմն, ողբամ ընդ քեզ, Բերմունդյան զուգահեռանիստ:


-ՄՄՄՄ, բայց սրանից արդեն սկսում է իմ բերանը քիչ-քիչ բացվել, իսկ հեղինակը շարունակ խոսում է կրեատիվությունից, տարբերվելուց....

Quote (Tado)
Նույն բեմականացման երեք աֆիշ իրար հետևից: Ընդ որում, իրարից շատ քիչ բանով տարբերվող երեք աֆիշ:


-Ախր բառերից էլ պարզ երևում է՝ եթե երեք աֆիշներն էլ նույն բեմականացման մասին են,ապա նմանությունը, ավելի ճիշտ՝ գրեթե չտարբերվելը պետք է որ նորմալ լինի: Համենայն դեպս սա այն սխալը չէր,որի մասին արժեր գրել... գուցե պարզապես տող լրացնելու՞ համար էր... չգիտեմ:

Quote (Tado)
Աֆիշներից հետո` երգ, որը Ձեր՝ GalfHary Art Studio-ի հետ ճիշտ այնքան կապ ունի, ինչքան, ասենք, բորշը պաղպաղակի:


-Ախ Աստված, սպանեք ինձ:

Quote (Tado)
Վանում ա նորմալ մարդկանց, պոտենցիալ սպառողներին ու գրավում Ջասթին Բիբերի ֆանատկաներին:


-Այ այստեղ արդեն իսկապես ջղայնացա: Ոչ Ջասթինի համար եմ մեռնում, ոչ էլ Հարություն Գալֆայանի: Չափազանց մեծ հեգնանք եմ տեսնում այս բառերում: Այսինքն՝ մարդիկ, ովքեր ոմն Բիբերի երկրպագուն են, ուրեմն աննորմա՞լ են: Իսկ չե՞ք կարծում, որ նրանց համար էլ Դուք.... էլ չասեմ:

Լուսանկարների մասին - որքան գիտեմ ոչ մի հատուկ կարգ սահմանված չէ, թե արվեստագետը, դիզայները կամ պարզապես սովորական շարքային քաղաքացին իր բլոգում ինչ նկարներ ներառի՝ սիմպո բաներ, թե՝ մասնագիտական: Սա փոքր-ինչ նեղ անձնական հարթություն է:

Quote (Tado)
Հետաքրքիր պատկերացումներ ունեք կրեատիվի ու հատկապես փողկապների մասին:


-Այստեղ արդեն առանց մեկնաբանության, բայց ամեն ինչ ասող արտահայտությունն է սազում:
Եվ վերջում` եթե կոպիտ եմ եղել, սխալ կամ հեգնանքով, ասեք, մեջներդ չպահեք:

Իրինա Հախունց
Բաժին` Շնորհանդես | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 202 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 4 անգամ
0   Spam
4 Իրինա   (03.06.2013 13:34)
Քանի որ Սոնան, ում շատտտտ սիրում եմ, թեման համարեց փակված, չեմ պատասխանի արդեն Մանուկ, թե չէ նորից մի ամբողջ հոդված դուրս կգա...
Իսկ թե ինչը-ոնց կամ ինչու այսպես է ստացվել, գիտենք ես ու Սոնան ;)

+1   Spam
3 Ари-сан   (02.06.2013 23:17)
Ժողովուրդ, շատ լավ է, որ դուք էսքան ակտիվ եք, բայց եկեք թեման փակենք: Խնդիրը այստեղ իրար «քլնգելու» մեջ չէ, այլ այն փաստի, որ շատ հաճախ մենք մոռանում ենք ամենասովորական տակտը, ինչը նույնիսկ քոմենթներում է երևում: Քոմենթախմբագրությամբ չեմ զբաղվում, կասեմ միայն, որ եթե էս ամսագրում կա մեկը, ում պետք ա «քլնգել», էդ ես եմ, որ Հարություն Գալֆայանի նորաբաց բլոգին 4 էջ եմ տրամադրում, մինչդեռ հենց բլոգում էնքան նյութ չկա, որ էդքան քննարկես: Առաջարկում եմ մեկ տարի հետո կրկին անդրադառնալ այդ բլոգին, եթե ձեր էնտուզիազմը հերիքի: Իսկ այս տարի Հարություն Գալֆայանին տրված եթերային ժամանակը սպառվել է:

0   Spam
2 NIGMAN   (02.06.2013 13:30)
Իրինա Հախունց կներես պիտի ասեմ, չափից դուրս անգրագետ պատասխան էր, համենայնդեպս դու ավելի լավ կարաիր, պարտավոր էիր ավելի լավ պատասխանել եթե հմարձակվել էիր անդրադառնալ, որ տողին ասելու բան չես ունեցել մի հատ ռեբլիկ գրել ես, ի դեմս՝ սպանեք ինձ աստված, կամ՝ Սպառողների բերանները բաց թողնել պետք չէ, հիմա մոծակ-մլակնների սեզոնն է: Այսպես չենք քննադատում,,, այսպես դեմագոգիայով են զբաղվում  salute2

0   Spam
1 Tado-sempai   (02.06.2013 12:55)
Quote
-ՄՄՄՄ, բայց սրանից արդեն սկսում է իմ բերանը քիչ-քիչ բացվել, իսկ հեղինակը շարունակ խոսում է կրեատիվությունից, տարբերվելուց....
 Հեղինակը(ես) հենց սկզբից է բղավում, որ Տադոյի լավ կամ վատ լինելը չի քննարկման դրած: Տադոն անկեղծ ասում է, ինչ մտածում է: Ընդամենը: Ինքը խնդիր չունի Գալֆայանից ավելի լավ կամ վատ երևալու: Ինքը դիտորդ է: Միջին սպառող: Ինչի մասին խոսում է հենց ամենասկզբից:
Quote
-Ախր բառերից էլ պարզ երևում է՝ եթե երեք աֆիշներն էլ նույն բեմականացման մասին են,ապա նմանությունը, ավելի ճիշտ՝ գրեթե չտարբերվելը պետք է որ նորմալ լինի: Համենայն դեպս սա այն սխալը չէր,որի մասին արժեր գրել...
Գալֆայանը իր սխալը չի տեսել, կամ էլ իրեն շլանգի տեղ է դրել: Ես իրազեկում եմ` նայի, բալիկ ջան, տուֆտում ես: Արդեն բալիկի խնդիրն է, ինչ կանի, կանի թե չի անի:
Quote
-Ախ Աստված, սպանեք ինձ:
 Հա, կա տենց բան: Ամեն դեպքում, վիդոսը չի տրամադրում երկար նայելուն: Իմ պռակոլն ա:
Quote
-Այ այստեղ արդեն իսկապես ջղայնացա: Ոչ Ջասթինի համար եմ մեռնում, ոչ էլ Հարություն Գալֆայանի: Չափազանց մեծ հեգնանք եմ տեսնում այս բառերում: Այսինքն՝ մարդիկ, ովքեր ոմն Բիբերի երկրպագուն են, ուրեմն աննորմա՞լ են: Իսկ չե՞ք կարծում, որ նրանց համար էլ Դուք.... էլ չասեմ:
 Խնդիրը անձամբ Բիբերը չի, այլ մարդկանց տեսակը:
Quote
Լուսանկարների մասին - որքան գիտեմ ոչ մի հատուկ կարգ սահմանված չէ, թե արվեստագետը, դիզայները կամ պարզապես սովորական շարքային քաղաքացին իր բլոգում ինչ նկարներ ներառի՝ սիմպո բաներ, թե՝ մասնագիտական: Սա փոքր-ինչ նեղ անձնական հարթություն է:
 Հնարավոր ա: Բայց էդ հարթությունը հանված ա հչրապարակման հասարակությոան լայն շերտերի համար: Ես տեսա, դուրս չեկավ, ասեցի: Սարկազմով ասեցի, նեղացրեցի Գալֆայանին: Իմ իրավունքնա:
Quote
Եվ վերջում` եթե կոպիտ եմ եղել, սխալ կամ հեգնանքով, ասեք, մեջներդ չպահեք:
 Կոպիտ չեք եղել: Համենայն դեպս, սկզբանակն քլնգոցի համեմատությամբ: Նույնիսկ փափուկ եք եղել)

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
2013 թվ. [161]
Այս բաժնում կարող եք ընթերցել 2013 թվական բոլոր համարները :)
2012 թվ. [200]
Այս բաժնում կարող եք ընթերցել 2012 թվական բոլոր համարները :)
Բաց փակագծեր [6]
Էմիլ Մարկ: Մեղքը քոնն է [1]
Էմիլ Մարկի <<Մեղքը քոնն է>> պատմվածքի էլեկտրոնային տարբերակը առաջին անգամ հրապարակվել է <<Սևակ>> ամսագրում:
Պոեզիայի փառատոն [5]
Պոեզիայի փառատոնը երեկ ու այսօր:
«Մեր խոսքը» մրցույթ [7]
Շնորհանդես [3]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Այլ քաղաքակրթությունների ճարտարապետությունն ավելի ակնահաճո է?
պատասխանել է 11 մարդ
Առաջարկում ենք'