Երկուշաբթի, 20.11.2017, 18:42
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » «Մեր խոսքը» մրցույթ » 7-րդ մրցույթ

Լիլիթ Երիցյան: Ածելի: 2-րդ հորիզոնական
Իսկ վաղը ով էր հիշելու տղայական սանրվածքով այն «չամիչ» աղջնակին, ով ձեռագործ շորեր էր պատրաստում իր տիկնիկի համար, ով անտրտունջ ուտում էր իր առջև անընդմեջ դրվող մակարոնե փլավը, ով մանկան հատուկ միամտությամբ հավատում էր, որ ականջները խցկած բամբակը կխլացնի տան բարբարոս աղմուկը, ով հետաքրքրություն էր գտնում կոնֆետների փայլուն թղթերի ու նոր գրքի յուրահատուկ հոտի մեջ, ով... Մի խոսքով...
Իմ ձյունաշեն տնակի ծխնելույզը քամիներ չէր տեսել, ու այն տաք պատկերը, ու այն մսե ջերմությունը, որ միայն այդ պատկերը կարող էր տալ ամիսներ, հետո էլ չէր տաքացնում կամ չկար երևի, չգիտեմ:
Իսկ ով էր վաղը ետ տանելու աչքիս թափված մազափունջս ու հետս սեր խաղալու սուտ, իսկ ում հիվանդ համբերությունից էի թունավորվելու ես շարունակ... Իսկ ով էր վաղը հիշելու ինձ...
Այդ տարիներին ես հագնում էի մինչև կոճերս հասնող սև կիսաշրջազգեստ մի թեթև բլուզով, վրայից անշուք, քրքրված վերարկու, ծանր, սպորտային կոշիկներ, գլխիս դնում էի հնամաշ մի գլխարկ, որը քաշում էի մինչև ականջներս, ուսիցս կախում էի փոստատարի մեեեեեեեեծ պայուսակ ու խեղդվելու աստիճան փաթաթվում էի տատիս կանաչ, բրդե շարֆով: Մանկությունից մնացած իմ տղայական սանրվածքը ինձ դուր էր գալիս, ու ինչպես ինքս էի ինձ համոզում, այն սազում էր իմ դեմքի կլորությանը: Մի խոսքով իմ հագուկապով ու նամանավադ սանրվածքով ես նման էի իսկական «բոշա» մանրավաճառի:
Ես ծխում էի: Երևի դա էր պատճառը, որ ինձ համար աշխատանք չէր ճարվում, չգիտես ինչու: Չէ, խնդիրը նրանում չէր, որ ես ծխում էի, դե այդ տարիներին ով չէր ծխում: Պարզապես երևի պատճառը հենց ի՛մ ծխելն էր, ոչ թե, օրինակ, ուրիշինը: Ես պարտավոր էի օրինակ վերցնել տիկին Մարթայից, ով բարեպաշտ, աստվածավախ ու նույնիսկ պարկեշտ, կարճ ասած կին-կատարելություն էր, ով իսկապես «Մայր Թերեզա» լինելու ու ինձ խղճալու «խաթր», վարձով սենյակ էր հատկացրել իր երկհարկանի առանձնատանը՝ առնետների ու բորբոսահոտի «հաճելի» ընկերակցությամբ: Այնինչ ինքը իր անմշակ մսագունդ հիշեցնող մարմինը սփռում էր մնացյալ բոլոր անուշահոտ սենյակներով: Իսկ տիկինը իրոք մաքրասեր էր: Բայց ամեն դեպքում, գրողը քեզ տանի «սիրելի» տիկին Մարթա: Չնայած այդ տարիներին, ես, կարծես թե, սովոր էի «բարեկեցությանս» համար ինձ շրջապատողներին մեղադրել:
- Նայի՛ր, այստեղ կարմիր էլ կա, սպիտակ, սրանք ծաղիկներով են, չափսերը տարբեր են, կարող ես անգամ...
- Լսի՛ր, քեզ թվում է՝ ինձ հետաքրքիր է էս ամենը, բան է առնում ենք էլի, քանի մեջը փող կա, դե հասկանում ես, չէ:
Լպիրշ հայացքով աչքն էլ այնպես ճպպացրեց ծերուկը, ասես իր ասածը իրականություն էր: Հմմ...իսկ ես միշտ էլ անգին էի համարում իմ ձեռագործ սփռոցները: Համարում էի...Ինձ էլ էր փող պետք, բայց միայն դրա համար չէի գործում այդ սփռոցները: Ինչ խաղաղություն ու անդորր էի գտնում դրանք գործելիս,ուրիշին դժվար էր պատկերացնել: Իսկ սրա նման տգետներն ու տիկին Մարթայի պես անզգաները իմ հաճելի չարչարանքը գնահատում ու զրոյական, անօգուտ մի բան էին դարձնում:
- Քեզ համար կարգին գործ քտի, որ վարձդ չուշացնես...
Թե ասա քեզ համար ինչ տարբերություն, ես ինչպես կվճարեմ վարձս, կարևորը քեզ նման անգութին պարտք չմնալն է: Գժվել կարելի էր, մի կողմից այս կինը, մյուս կողմից մշտական սովն ու ծխախոտի պակասությունը կամ անքուն գիշերները անվերջ թելերի մեջ: Նույնիսկ լույսը չէր թողնում կարգին օգտագործեմ:
Իմ համբերությունը վարձատրվեց... Քաղաքի աննկատ մի անկյունում գտա հազվագյուտ իրերի, հուշանվերների վաճառքով զբաղվող մի տիկնոջ, ով խոստացավ գոնե նայել ձեռագործներս: Վերարկուս խեղդում էր վազելիս, կիսաշրջազգեստս ընկնում էր կոշիկներիս տակ, շունչս հազիվհազ հետ բերելով՝ ինձ գցեցի սենյակս՝ վերցնելու պատրաստի սփռոցները:
- Տիկին Մարթա, տիկին Մարթա:
Անզգան նստած էր տաք բուխարու առաջ:
- Տեսել ես ձեռագործներս...
- Ըմմմմ, հա ճիշտը որ ասեմ, նոր կեղտոտածդ սենյակն էի ուզում մաքրել ու հարմար շոր չգտա...
Մրմուռ զգացի...
Իսկ վաղը ով էր հիշելու ինձ...
Բաժին` 7-րդ մրցույթ | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 242 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ի՞նչ տարբերակով եք սիրում կարդալ գեղարվեստական գրականություն
պատասխանել է 28 մարդ
Առաջարկում ենք'