Երեքշաբթի, 26.09.2017, 05:01
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » «Մեր խոսքը» մրցույթ » 7-րդ մրցույթ

Վարդուհի Բադալյան: Ծով: 1-ին հորիզոնական
Ծովը խռով շառաչով մտրակում էր ափերը…
Ծովը հեռանում, տարածվում, դառնում էր օվկիանոս…

Ծովային քամու համբույրից շուրթերը խոնավացան: Մի տհաճ, մածուցիկ աղահամ սկսեց դանդաղ քայքայել ներդաշնակությունը: Քամին, որ սկզնում հուշիկ ծովային զեփյուռ էր, այժմ ավելի ու ավելի ուժեղանում էր: Շուրթերը ճաքճքեցին, աչքերում թրթռաց արտասուքի պաշտպանիչ շերտը:
Սպասումից կատաղած՝ բարձրացրեց մի քանի ժայռեղեն կտորտանք ու ծովը նետեց, հերթով: Քարերն աննպատակ սուզվեցին կապույտում, մեկն անգամ ցատկոտելով ինչ-որ հեթանոս պար պարեց ջրի մակերևույթին, ապա և ինքը կուլ գնած կապույտ խռովքին, ու Մարինան կրկին մնաց մենակ իր ճաքճքած շուրթերի ու արտասուքների հետ:
Մտքերը հորիզոնից այն կողմ էին, եկան անձրևաբեր ամպերի հետ, գրկեցին նրան, ծածկեցին նրան իր արևի վերջին փշրանքներից ու սկսեցին մրրկվել ծովի պես…
Մարինան ուսերին քաշեց շալը, փաթաթվեց: Դողում էր, բայց իր կամակոր էությանը ստրուկ՝ շարունակում էր կանգնած նայել կապույտին, որ հետզհետե գորշության երանգներ էր կուտակում:
Կարոտով հիշեց ջուրը նետած իր քարերը…
Կանցնեն դարեր, ինքն արդեն չի լինի, իսկ իր անհարթ, անճոռնի ժայռերը գլաքարեր կդառնան ծովի խռովքում, օվկիանոսը բոլոր քարերը հարթեցնում է, օվկիանոսը ձգտում է կատարելության, բայց հետո նույն օվկիանոսը իր գլաքարերը փշրում, ավազ է դարձնում:
Մարինան իրեն կյանքի օվկիանում արդեն հղկված գլաքար էր զգում, Մարինան զգում էր իր ավազանալն ու այնքա՜ն չէր ուզում փշրվել:
Փշրվեց:
Տանից վազելով նրան հասավ ամուսինը, գրկեց դողացող ուսերն ու իր հետ տուն տարավ, առանց իմանալու, որ իր կողքով քայլում է Մարինայի ուրվականը, իսկ իր ծով-աղջկա ավազը սկզբում ժայռն ի վեր էր սողացել, ապա սուրացել ժայռն ի վար՝ ծովի հորձանուտը…
Ալիքները դեռ երկար Մարինային զարկում, ջախջախում էին ափերին, իսկ հետո արդեն տարան հեռու-հեռու, ուր ծովը դառնում էր օվկիան…
Բաժին` 7-րդ մրցույթ | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 157 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչն է պակասում կայքին/ամսագրին?
պատասխանել է 49 մարդ
Առաջարկում ենք'