Երկուշաբթի, 23.10.2017, 19:59
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » «Մեր խոսքը» մրցույթ » 7-րդ մրցույթ

Անի Մաղաքյան: Ջրաշուշաններ ասֆալտի վրա: 3-րդ հորիզոնական
Ջրաշուշաններ ասֆալտի վրա, կամ
Անկում դեպի երկինք, կամ
Օգոստոսի 176-ը

… Գուցե բողոքի յուրատեսակ մի ձև էր դա, կամ էլ պարզապես ձև, բայց նա դա արել էր:

Առավոտյան բնակարանն իր հետ կիսող տանտիրուհին գտել էր նրան հատակին անուժ ընկած:

Հիվանդասենյակի պատերը սպիտակ էին, բայց աչքերի առաջ լուսավոր ճառագայթներ էին ծիածանվում,

ինչպես արևին երկար նայելուց հետո է լինում…

Ես նստել էի հիվանդանոցի միջանցքում և սպասում էի: Նրա մոտ արդեն ոչ ոք չէր մտնում, իբր թե անհրաժեշտ

օգնությունը ցույց էին տվել և հիմա պետք էր սպասել… և ես սպասում էի:

Սպասասրահում միայն ես էի, ինչը թույլ էր տալիս կենտրոնանալ միայն մի խնդրի շուրջ` ինչի դեմ էր:

Ես չէի հասցրել որևէ էական եզրակացության գալ, երբ հաղթանդամ, տարեց մի մարդ, մռայլ դեմքով մտավ

Մի քանի րոպե լռելուց հետո նա սկսեց խոսել այնպես, ասես հին ծանոթներ էինք :

-Դե ասում են ` լավ կլինի, ասում են ` բարդ չի…

Ես կողքի բաժանմունքում էի … վիրահատում են… ասում են ` բարդ չի… էնտեղ սպասելը հարմար չէ...թոռանս են վիրահատում, բայց ասել են որ… սիրտը պարզ օրգան է, բայց շատ է բարդացնում մարդու

Ապա ձեռքդ բռունցք արա… տեսնում ես ` այդքան է սիրտդ:

Նա հայացքն իջեցրեց իր մեծ, կլոր ձեռքերին ու ասաց.

-Սիրտ էլ չմնաց… արդեն մի ժամ է… չէ… չգիտեմ, ասել են բարդ չէ… մեկ տարի առաջ ես էի էստեղ

պառկած, ամեն անգամ, երբ բուժքույրը մտնում էր հիվանդասենյակ սրսկում անելու, օղորմածիք կինս նրա

գրպանում իբր թե աննկատ գումար էր դնում, նա էլ ժպտում էր, աչքով անում ու դուրս էր գալիս … երեկ

էլ` ես… բուժքույրը եկավ թոռանս սրսկում անելու, մտածեցի ` ներքին կարգ է, գրպանը գումար դրեցի ու

կարմրեցի…ես կարմրեցի, նա` ինձնից առավել… ասաց ` մեղք է, հայրիկ ջան:

Աստվածավախ երևաց , կամ էլ սեփական խղճի հարց էր:

Էս բժիշկների գործն էլ գործ չէ… ամենքս մեր կյանքի համար ենք պատասխանատու, իսկ իրենք նաև հիվանդների:

Երևի իմ պատճառով կնոջս մեղքերի թիվը մեկով ավելացավ… Չնայած` նա շատ արդար կին էր:

Ինձ համար հետաքրքիր էր լսել նրան. թվում էր ` պարզապես ինչ-որ դրվագներ է պատմում ` մեկը մյուսի հետ

չկապակցված: Մի քանի րոպե լռելուց հետո հարցրեց.

-Ընկերուհիս ինքնասպանության փորձ է արել, ծնողները դեռ Երևան չեն հասել, ինձ էլ ասել են ` սպասել է պետք, ես էլ սպասում եմ:

-Ինքնասպանությա՞ ն փորձ ,- կրկնեց նա, ասես ողջ ասածիս միայն դա էր լսել :

- Հա, էնպես էլ ասում են` փորձ, իբր ներկայացում է. այսօր փորձում ենք, իսկ վաղը…,- ես չշարունակեցի.

հասկացա, որ նա ինձ ուղղակի չի լսում, մի տեսակ նեղացնող էլ էր: Քիչ հետո հարցրեց.

-Ճիշտ է, ապրես, ոչ մի պատճառ չի արդարացնում հետևանքը… հիմա նա մահվան հետ կռվի է մտել, հիմա նա բոլորիցս շատ է ուզում ապրել:

Եթե մեկը պարանը ինքանակամ վիզն է գցում ու աթոռը ոտքերի տակից հրում, միևնույնն է նույն պահին

ձեռքերով բռնում է պարանը, փորձում է ազատվել…

Տարօրինակ էր լսել նրան… ես մինչ այդ մտածում էի, որ ընկերուհուս միակ կռիվը երեկ գիշերվանից այս կողմ եղել է կյանքի դեմ:

Ծերուկը ոչինչ չպատասխանեց, հիմար հարց էր երևի… երևի ինձնից էլ հիասթափվեց, վեր կացավ ու գնաց:

Բժիշկները չէին երևում, միջանցքում ոչ ոք չկար: Աչքիս առաջ սպիտակ դուռ էր, որից այն կողմ կռիվ

էր, իսկական պատերազմ կյանքի համար ` կյանքի դեմ:

Սպասելն արդեն անհնար էր, ներս մտա:

Նստեցի կողքին… Փակ կոպերն անհանգիստ շարժվում էին … <<Կռվի մեջ է>>,- մտածում էի ես… Այսպես մնացինք մինչ արթնացավ:

-Ո՞նց ես,- հարցրի ես, առանց պատասխանի ակնկալիքի…նա ժպտաց ու թե.

-Ինչ –որ տեղ հիմա ջրաշուշաններն են ծաղկում, իսկ մեզ մոտ ձյուն է…ինչու՞ է ձյուն:

- Իսկ չի՞ լինում, որ ձմռանն արև լինի:

-Բա ինչու՞ ամռանը ձյուն չի գալիս, կամ ինչու՞ չեն ծաղկում ջրաշուշաններն այստեղ, ասֆալտին, այս պատուհանի տակ:

- Զուլոյի տողը հիշու՞մ ես ` … որ դուրս թռչեմ ջարդվող պատուհանից` ձյուների մեջ ծաղիկ որոնելու…
-Հա հիշում եմ… բայց չգտա… չկար…
- Ես գնամ, կգամ վաղը, ի՞նչ բերեմ…
-Ծաղիկներ
-Իսկ ուտելու ՞:
-Տես բժիշկն ինչ է ասում, այն էլ բեր… ի՞նչ կարևոր է` ինչով լցնես ներսդ, երբ ձյուն է ու չեն
ծաղկում շուշանները…ռուսերենի դպրոցական դասագրքում մի պատմություն կար, երբ մահացու հիվանդի

հիվանդասենյակի պատուհանին ընկերը ծաղկած ծառեր է նկարում, որ գարնան տպավորություն լինի,

և հիվանդն առողջանում է: Ես միշտ մտածել եմ, որ եթե հիվանդ լինեմ դու գարուն կնկարես իմ

հիվանդասենյակի պատուհանին, կամ ասֆալտին ջրաշուշաններ կցանես, բայց դու հիմա գնում ես…, որ գաս վաղը, իսկ եթե վաղը չլինի՞:

-Սպառնու՞մ ես,- ժպտալով ասացի ես, սկսեց ծիծաղել:

-Լավ գնա, բայց վաղը համեղ բաներ կբերես:

Մի քանի օր հետո նրան դուրս գրեցին: Մենակ չէր մնում, միշտ կամ մայրն էր կողքին կամ ես, կամ քույրը:

… Վախենում էինք, չգիտեմ ինչից: Թեև զգում էի, որ էլ չի անի, բայց նրան մեկ անգամ կորցնելու վախ էինք ապրել, հիմա հանդարտվելը դժվար էր:

Մայրը չէր հաշտվում: Ես արդեն պատճառներ չէի որոնում:

Նա դարձել էր ավելի աշխուժ , ավելի ուրախ: Զգում էի, որ կյանքն է վայելում, անկախ նրանից, թե ինչպիսին է այն:

Մի օր էլ առավոտյան սովորականի պես դասի գնալուց առաջ մտա նրա մոտ. Պատուհանի մոտ էր:

Զարմացած մոտեցա պատուհանին… ներքևում իսկական ջրաշուշաններ էին, ասես հենց էդպես ասֆալտից էին
աճել ասֆալտի վրա:
-Տեսնո՞ւմ ես՝ ջրաշուշաններն են ծաղկել:

-Բայց ինչպես, ախր հիմա փետրվարն է,- հիմար հարց էր, կարելի էր մտածել, որ մնացած ամեն ինչը բնական է, միայն փետրվարն է խանգարում:

-Փետրվարը չէ, օգոստոսի 176-ն է պարզապես,- ասաց նա ու դուրս վազեց:

Ես նայեցի անսովոր կապույտ երկնքին, այնտեղ մի զույգ կապույտ-կապույտ աչքեր էին ժպտում, հիվանդանոցի այն ծերուկի աչքերի նման… Աչքիս է երևում ` մտածեցի ես ու դուրս եկա:
Բաժին` 7-րդ մրցույթ | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 174 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ի՞նչ տարբերակով եք սիրում կարդալ գեղարվեստական գրականություն
պատասխանել է 28 մարդ
Առաջարկում ենք'