Ուրբաթ, 19.04.2024, 19:44
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » Բաց փակագծեր

«Սևակի» համար...


Իզուր չեն ասել՝ «Եթե դու քաղաքականությամբ չզբաղվես, քաղաքականությունը քեզանով կզբաղվի», իսկ այն, որ «քաղաքականությունն ամենամեծ անբարոյականությունն է», գիտեն բոլորը, դե… գրեթե:
Շուրջ մեկ տարի համացանցային տիրույթում իր անվանը համահունչ, այսպես ասած «անշառ» գործունեությունն է ծավալում «Սևակ» առցանց ամսագիրը՝ գրական ստեղծագործություններ, հետաքրքիր ու բազմազան հոդվածներ և որ ամենակարևորն է՝ չքաղաքականացված (բացառությամբ ամսագրի սեփականատիրոջ պաշտոնական հայտարարությունների, դե շատ ուրիշ հարց է):
«Ես երբեք չե՛մ հանդուրժի, երբ ինձ պիտի կարգադրեն՝ ասելով, թե…»: Հմմմ, թվում է՝ վաղուց արդեն ինքնահաստատված, կայացած մարդու, ասել է թե խոստումնալից խոսքեր են (գուցե, անձամբ չեմ ճանաչում և դա հաստատել կամ ժխտել, իհա՛կե չեմ կարող, միայն ենթադրություններ եմ անում նույն խոսքերի հեղինակի մեկ այլ խոսքերից), բայց արի ու տես, որ այդքանը հասկացող, ինքն իր սկուզբունքները հարգող անձը հանկարծ որոշում է մի խումբ պատանիների վզին փաթաթել մի պիտակավորում, որի ճիրաններից ինքն է փախել (ստեղ են է ասել՝ ձրի բան ես տալիս, ասում են՝ փչացած ա):
Պարզաբանեմ. վերջերս երիտասարդ ակտիվիստ, Երևանի Ալ. Պուշկինի անվան դպրոցի ուսուչից Նարեկ Վարազդատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ երբեք չի հանդուրժի իր վերադասների պարտադրանքները՝ թե ոչ մի աշակերտի թող 8-ից պակաս չգնահատի, ինչ է թե այդտեղ բարձրաստիճան պաշտոնյաների թոռներ են սովորում: Կոպիտ և պարզ ասած՝ մարդը չի ուզում ենթարկվել մի կուսակցության պահանջների, որի ղեկավարներն ու նրանց գործունեությունն ամենևին էլ իր սրտով չեն, դե… իր իրավունքն է, որն էլ հանգեցրեց աշխատանքից ազատման դիմում գրելուն: Եվ ահա տեղական լրատվամիջոցներից մեկը հարցը փորձեց լուսաբանել հարցազրույցի միջոցով: Իսկ «մեր հերոսը» ոչ ավել, ոչ պակաս որոշում է մի հատ էլ անձնական PR-ով զբաղվել՝ հարզացրույցն այսուայնկողմ ցրելով: Կարմիր գլխարկի պես գնում, գնում, գնում է ու մեկ էլ հանդպում է… «Սևակ» ամսագրին (լավա գայլը չի եղել… :Դ համ էլ նենց չի, որ ինքն էլ զամբյուղով կարկանդակներ էր տանում):
Ամսագրի գլխավոր խմբագիր Սոնա Արսենյանի հետ զրույցում պարզ դարձավ, որ Նարեկը վերոնշյալ հարցազրույցն ուղարկում է ամսագրի տեխնիկական պատասխանտու Տադոյին և խնդրում տեղադրել այն: Վերջինս էլ այն ուղարկում է Սոնային. «Ես տեղադրեցի, բայց Նարեկի հետ պայմանավորվեցինք, որ հոդվածի մեկնաբանություններում ինքը կպատասխանի իմ մի քանի հարցերին: Մի քանի օր ձգձգվեց, վերջապես «բռնեցի» իրան: Իր այդ ռադիկալ պահվածքի հետ համամիտ չէի և համապատասխան հարցեր էի տալիս: Պաշտոնական տոնով շատ նորմալ պատասխաններ էր տալիս, բայց երբ հարցրեցի, թե ի՞նչ են տալիս նման ցուցադրական սկանդալները և ինչու՞ եք վիրավորում մարդկանց, գրեց. «Ես ճշմարտությունն եմ ասում, եթե Դուք դրանից վիրավորվում եք, ուրեմն Ձեզ «առել են», ստիպում են, որ ուրիշի կարծիքն արտահայտեք, ես այլևս չեմ պատասխանի Ձեր հարցերին» և արդեն չգրեց»,- պատմում է Սոնան:
Բայց դե չէր կարող «էշն ուտել ու պոչին կանգներ», ասել էր, մինչև վերջ ասեց՝ անձնական վիրավորանք հասցնելով ամսագրի ողջ անձնակազմին: Եվ քանի որ այն համարվում է Հայաստանի ժամանակակից արվեստների միության պաշտոնական լրատվամիջոցը, հետևաբար վիրավորանքը տարածվում է նաև միության և վերջինիս անդամների անվան վրա:
Ամսագրի և միության նախագահ Մանուկ Նիգոյանի պահանջած բացատրությանն ի պատասխան «ուսուչիցը» կրկին իրենն է պնդում՝ «Լա՛վ եմ արել, ծախված են լրագրողներդ…»: Արդյունքում՝ նյութը հեռացվում է կայքից, մեկնաբանությունները տեղափոխվում են անձնական դաշտ, որին էլ հաջորդում է Մանուկ Նիգոյանի պաշտոնական հայտարարությունը. «Ի պատասխան Հայաստանի ժամանակակից արվեստների միությանը պատկանող «Սևակ» առցանց ամսագրի գլխավոր խմբագիր Սոնա Արսենյանի նկատմամբ քաղաքական ակտիվիստ, Րաֆֆի Հովհանիսյանի համախոհ, Ալեքսանդր Պուշկինի անվան դպրոցի շախմատի ուսուցիչ Նարեկ Վարազդատյանի հնչեցրած վիրավորանքների, թույլ տվեք հայտնել, որ ես դա պաշտոնապես որակում եմ՝ նախ վիրավորանք իմ ղեկավարությամբ գործող կառույցի լրագրողների, ապա նաև ի՛մ նկատմամբ: Մի մարդ, ով նախագահական ընտրություններից մինչ օրս ինձ տեսնելով Րաֆֆի Հովհանիսյանի կողքին, պայքարի կիզակետում՝ հօգուտ «Բարևի հեղափոխության» ակտիվ քաղաքական գործունեության, ինձ պատկանող ամսագրի խմբագրական խորհրդին մեղադրում է «ծախված» լինելու մեջ, արժանի է միմիայն ու բացառապես իմ հակակրանքին: Հայաստանի ժամանակակից արվեստների միությունը պոշտոնապես հայտարարում է, որ Նարեկ Վարազդատյանի անպատասխանատու հայտարարությունների շարունակության, ինչպես նաև դեռ չդադարող վիրավորանքներն անհապաղ չավարտելու դեպքում միջադեպը կտեղափոխվի իրավական հարթություն և Հայաստանի ժամանակակից արվեստների միությունն ու «Սևակ» առցանց ամսագիրը հանդես կգան համատեղ դատական գործով՝ ընդդեմ Նարեկի»:
Արդեն որպես ոչ լրագրող, այլ՝ ուղղակի հասարակության մաս կազմող մի անհատ, նորից կրկնեմ՝ Նարեկ Վարազդատյանին անձամբ չեմ ճանաչում և իր մարդկային կերպարին որևէ որակավորում տալ չեմ կարող, բայց այն, ինչ նա գրել էր մի աղջկա, ով պարզապես իր պարտականություններն էր կատարում, ստիպում են փոքր ինչ կասկածել ընկեր Վարազդատյանի՝ «ուսուցիչ» կոչվելու իրավունքին…
Իրինա Հախունց
Բաժին` Բաց փակագծեր | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 876 անգամ| |Վարկանիշ` 5.0/2
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
2013 թվ. [161]
Այս բաժնում կարող եք ընթերցել 2013 թվական բոլոր համարները :)
2012 թվ. [200]
Այս բաժնում կարող եք ընթերցել 2012 թվական բոլոր համարները :)
Բաց փակագծեր [6]
Էմիլ Մարկ: Մեղքը քոնն է [1]
Էմիլ Մարկի <<Մեղքը քոնն է>> պատմվածքի էլեկտրոնային տարբերակը առաջին անգամ հրապարակվել է <<Սևակ>> ամսագրում:
Պոեզիայի փառատոն [5]
Պոեզիայի փառատոնը երեկ ու այսօր:
«Մեր խոսքը» մրցույթ [7]
Շնորհանդես [3]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Այլ քաղաքակրթությունների ճարտարապետությունն ավելի ակնահաճո է?
պատասխանել է 14 մարդ
Առաջարկում ենք'