Երեքշաբթի, 26.09.2017, 04:46
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Մայիս #05

Սալվադոր Դալի
1904 թվականի մայիսի 11-ին դոն Սալվադոր Դալի-Կուսիի և դոնյա Ֆելիպա Դոմենեչի տանը հնչում է մինչ օրս աշխարհում ամենասյուրրեալիստական ճիչը. Ես սյուրռեալիստ չեմ, ես սյուրռեալիզմն եմ:



Դեռ փոքրուց Դալին շրջապատում, բակում, տանը առանձնանում էր իր տարօրինակ՝ էքսցենտրիկ վարքով, որ երբեմն վերածվում էին հիստերիկ նոպաների, որոնք Դալի հորրը հունից հանում էին, իսկ մայրը փորձում էր մեղմել տղայի նոպաները` բավարարելով նրա ամենակամակոր ցանկություններն անգամ: Արդյունքում հայրը նրա համար դառնում է չարության մարմնացում, իսկ մայրը` բարության խորհրդանիշ:

Դալին միշտ հավատարիմ մնաց իր էքսցենտրիզմին. 6 տարեկան այդ տղայի սիրելի զբաղմունքներից էր թագավորի հագուստով շրջելը հայրենի Կապադովկիայի փողոցներում: Այդ տարիներին Դալին գրավում էր Նապոլեոնը, և նա իշխանության անհագ ցանկությունները բավարարում էր առանձնահատուկ ինքնավստահությամբ: Տարիներ անց, վերհիշելով մանկական տարիների իր վարքը, նա խոստովանում է՝ Վեց տարեկանում ես ցանկանում էի խոհարարուհի, նկատեք խոհարարուհի, ոչ թե խոհարար դառնալ, յոթում՝ Նապոլեոն, իսկ հետագայում իմ ձգտումները մշտապես աճել են:

Մի առավոտ կիզիչ արևի ճառագայթումից արթնացած հալչող ժամացույցի ստեղծողը աչքերը կկոցելով հայտնում է՝ Օ՜, Սալվադոր, քեզ հայտնի է իսկությունը տաղանդի. եթե վարվես ինչպես տաղանդը, կդառնաս տաղանդ: Ու Դալի կյանքում սկսվում է մի ժամանակաշրջան, որն ավարտվում է 1989 թվականի հունվարի 23-ին միայն:



Փառասեր ու փողապաշտ խենթ սյուրռեալիստն ասում էր. <<Միակ տարբերությունն իմ և խելագարի միջև այն է, որ ես իսկապես խելագար չեմ>>, և, այ`ո, այդ խելագարին վիճակված էր, ինչպես ինքն էր ասում՝ փրկելու գեղանկարչությունը մահացու վտանգից:

կանանց նկատմամբ Դալի նախասիրությունները սկսվում էին իր գործերից մեկի` <<Աղջիկը Ամպուրդանից>> նկարի կնոջ հյութեղ ու գրավիչ բարեմասնություններով. մի անգամ իր հայրենի Կադակեսում, սյուրրելիստների խմբի մեջ, նա հանդիպում է հենց այդպիսի մեկին՝ ով, ինչպես հետո է պարզվում, գրող Պոլ Էլյուարի կին Գալան է: Որոշ ժամանակ անց Գալան բաժանվում է ամուսնուց ու 1934 թվականին ամուսնանում է Սալվադորի հետ, որը և դառնում է համաշխարհային սյուրելաիզմի արքայի նոր, ավելի բուռն ու հագեցած, ավելի էքսցենտրիկ ու տարօրինակ կյանքի սկիզբը:

Մի անգամ, գտնվելով սյուրռեալիստներին բնորոշ սուր երևակայական աֆեկտի տակ, իր լավ ընկեր Ժան Միշելից նվեր ստանալով մոդեռն ոճի աթոռ` կաշվե նստատեղը փոխարինում է շոկոլադով, ոտքին ամրացնում է դռան ոսկե բռնակ, մյուս ոտքը դնում է գարեջրով լի բաժակի մեջ` անվանելով այն աստղային աթոռ և տալով հետևյալ հարցը. <<Ի՞նչ կարող է սա նշանակել>>...



Կոկո Շանելի հետ շփման ընթացքում Դալին սկսում է կարծել, որ հագուստը` որպես կոնստանտ, ծնվել է ամենածանր ցնցումներից մեկի արդյունքում: Ծնվելու ցնցումից:
Նրա բնորոշմամբ, նորաձևությունը տրագեդիկ, կոնստանտային պատմություն է, և պնդում էր, որ հարթակին քայլող մոդելներին հետևելը համազոր է հետևելուն մահվան հրեշտակներին` փողերով տարփողող պատերազմի գալիքը...

Դալիի կյանքը լի էր սկանդալներով, և այդ տարիներին սկսովում է Դալիի և Սյուրռեալիզմի միջև տարաձայնություննրը: Դալիին նույնիսկ դուրս են հանում սյուրռեալիստների շարքերից` մեղադրելով քաղաքական կրքերի հանդեպ թուլություն ունենալու մեջ: Վերջինս հռետորաբանելով ասում էր. <<Քաղաքականությունը ինձ երբեք չի հետաքրքրել. այն իր էությամբ խղճուկ երևույթ է: Ինձ երբեք չեն գրավել շատ հարուստ մարդիկ, այլ գրավել են աղքատները և ինձ միշտ հետաքրքրել է լսել կատալոնյան ձկնորսների զրույցները, իսկ բուրժուազիայի հետ ես զրուցելու թեմաներ չունեմ. ես նրանց ուղղակի չեմ նկատում և վախենում եմ, ինչպես ժանտախտից>>:



Որոշ ժամանակ անց սկսվում է մեղադրանքների մի նոր շղթա, որը կապվում էր Դալիի Հիտլերյան գաղափարների հետ. նա մեղադրվում էր Հիտլերի գաղափարների հետնորդը լինելու մեջ, ինչին ի պատասխան նկարիչը տաք վերարկույով և ջերմաչափը բերանին դրած, աննդմեջ դրա կարմիր գծին նայելով և նախապես մշակված ճառը մտքում կրկնելով, ի լուր աշխարհի հայտարարում է՝ <<Ինձ համար նացիստական հայացքների կիսելը վճռականորեն անհնար է, քանզի եթե Հիտլերը երբևէ գրավի Եվրոպան, ապա առաջնահերթ վերջ կտա այնպիսի հիստերիկ անձանց, ինչպիսին ես եմ, որը նա արդեն ապացուցել է Գերմանիայում, որտեղ մեզ հայտարարել են դեգեներատներ: Հիտլերն ինձ ապշեցնում է իր անսահման աղետայնությամբ>>: Իսկ կոմունիզմի մասին այսպես էր հնչում նրա ձայնը՝ <<Կոմունիզմն անշեղորեն դեգրատացվում է: Ինքներդ դատեք: Մարքսը անսովոր մազոտ էր, Լենինն ուներ միայն բեղ-մորուք (թեեւ ոչ այնքան խիտ), Ստալինը՝ միայն բեղեր, իսկ Խրուշչովը նույնիսկ դա չուներ>>:



1989 թվականի հունվարի 23-ին իր պաշտելի կնոջ՝ Գալլայի մահից 7 տարի անց կանգ է առնում կնոջ կարոտով տառապող համաշխարհային արվեստի պատմության իր բնորոշմամբ սյուրռեալիզմի սիրտը, որն անվերջ կրկնում էր՝ <<Ես ծաղրածու չեմ, և ես խենթ չեմ: Իմ պայծառատեսությունը հասել է այնպիսի սրության, որ մեր ամբողջ դարի ընթացքում ավելի հերոսական և ավելի ապշեցնող երևակայությամբ անհատ չի հայտնվել, քան ես, և եթե չհաշվենք Նիցշեին, ապա իմ տաղանդին համազորը չի եղել և անցած դարերում: Իմ գեղանկարչությունը այդ ամենի ապացույցն է>>:

Մանուկ Նիգոյան
Բաժին` Մայիս #05 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 574 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Գնահատիր ամսագիրը
պատասխանել է 68 մարդ
Առաջարկում ենք'