Շաբաթ, 20.04.2024, 16:09
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Մայիս #05

Փոքրիկ պատմություններ մեծ կյանքից


Փոքրիկ պատմություններ մեծ կյանքից

Ճախրանքը սկսվում է վստահությունից: Վստահության հիմքում ընկած է հավատը: Հավատի հիմքում` սերը: Իսկ սիրուց լույս է ծնվում: Ճախրել չկարողացողները սողում են ու նախանձով են նայում ճախրողներին: Նրանք ընդունակ են ամեն գնով ճախրողին ցած տապալելու, քանի որ իրենք մինչև անգամ քայլել չեն կարող, սողում են: Իսկ ճախրելու համար պետք է վստահություն, որի հիմքում ընկած է հավատը, իսկ նրա հիմքում` սերը… Լույսը հեռու չէ. ուղղակի ներս նայել է պետք. այն բոլորիս հոգիների մեջ է:

Որովհետև

Դա այն պատառն էր, որ կուլ չգնաց: Թեկուզև սոված էիր, թեկուզ գիտեիր, որ քեզ մի պատառ է պետք, որովհետև առանց դրա չես կարող շարունակել: Բայց կուլ չգնաց պատառը: Կուլ չգնաց… Քարացավ, գունդ դարձավ ու մնաց կոկորդում: Որովհետև… Որովհետև դժվար է հավատալ մարդու պարզությանը: Որովհետև մարդիկ այդ պարզությունն ընկալում են որպես խորամանկություն: Որովհետև հեշտ է դատապարտելը, որովհետև կան մարդիկ, ովքեր սրտատրոփ սպասում են ձախողումների, որ քննադատեն ու խորիմաստ խոսքեր ասեն: Նրանց փիլիսոփայելու համար անպայման ուրիշի անկումը կամ գոնե ձախողումն է պետք:

Որովհետև… Որովհետև իրականում դժվար է ապրելը, ուղղակի ապրելը… Պարզապես ապրելը՝ ոչ թե ուրիշների համար, ոչ թե ուրիշների կյանքով, այլ ամեն մեկն իր համար, ամեն մեկն իր կյանքով… որ չդառնաս կուլ չգնացող պատառ:

Ինչո՞ւ է այսքան մութ մութը

Ո՞ւր է մութը, որտե՞ղ է թաքնվում նա: Ես ուզում եմ մթության տանը լինել ու բացահայտել, թե ինչո՞ւ է այսքան մութ մութը:

Ես ուզում եմ հեղափոխական կոչեր անել մթին, որպեսզի նա կարողանա ձերբազատվել ինքն իրենից, իր քողի տակ տեղի ունեցող ամեն բան ի ցույց դնի, որ ամաչի, որ տարածվի ու թոթափվի վերջիվերո, տարածվելով՝ մաքրագործվի: Մութը մթից … Որովհետև չեմ հասկանում, թե ինչու է այսքան մութ մութը…

Լուսինե Մանուկյան
Բաժին` Մայիս #05 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 654 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ի՞նչ տարբերակով եք սիրում կարդալ գեղարվեստական գրականություն
պատասխանել է 32 մարդ
Առաջարկում ենք'