Ուրբաթ, 29.03.2024, 18:08
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Մայիս #05

Ուխտագնացություն դեպի անմահություն












Անմահությունն իրական է` շոշափելի, ապացուցելի իրականություն: Եվ եթե մարդկության մեծամասնությունն անմահանում է նախորդից ստացած կյանքը հաջորդին փոխանցելով, ապա գոյության հոսքում ասուպի պես փայլատակած փոքրաթիվ անձինք անմահնում են անձնապես` ժամանակ ու տարածություն թափանցած մտավոր բռնկումի լույսով:

Պատմության բոլոր շրջադարձային պահերը բնութագրվում են տվյալ ժամանակի ամենապայծառ բռնկումներով` դրոշմված գալիք սերունդների գիտակցության մեջ փայլատակած, անմնացորդ լույսիփոխարկված խոշորագույն ասուպներից մեկը Գարեգին Նժդեհն է:

* * *

Ինչպես անցյալ տարի, այնպես էլ այս տարվա ապրիլի 24-ին մի խումբ հայրենասերներ` այդ թվում և ես, գնացինք ուխտագնացության Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղի Սպիտակավոր եկեղեցու բակում գտնվող Գարեգին Նժդեհի գերեզման:

Գարեգին Նժդեհը մահացել ` 1955թ.-ին Սիբիրում: Սակայն նրա կտակին հակառակ թույլ չտբեցին մարմինը տեղափոխել մայր հայրենիք: 1983թ.-ին, հոկտեմբերի ւ-ին հայ մտավորականների մի խումբ Նժդեհի աճյունը գաղտնի տեղափոխեց Հայաստան: Բրա աջը` իբրև մասունք ամփոփվեց Խուստափի լեռան լանջին, իսկ դին` պահվեց, և միայն 1987թ.-ին Սպիտակավոր վանքում ս. Աստվածածին եկեղեցու բակում հանձնվեց հողին:

Մենք վաղ առավոտյան դուրս եկանք Երևանից: Ճանապարհին երգում և լսում էինք հայրենասիրական ոգեշունչ երգեր: Իջնելով Վերնաշեն գյուղում, մենք ոտքով բարձրացանք Սպիտակավոր եկեղեցի (մոտավորապես 10 կմ): Ճանապարհը անցնում էր Վայոց Ձորի գեղատեսիլ բնության միջով: Ճիշտ է, բոլորս էլ հոգնել էինք, սակայն չէինք վհատվում:

Հասնելով Սպիտակավոր եկեղեցի, մենք մի փոքր սնունդ ընդունեցինք. ասել է թե, միասնական կճուճից հաց կերանք: Ապա խնկարկեցինք անմահ հերոսի գերեզմանին, առանց ֆալշ տալու հայրենասիրական երգեր երգեցինք, պարեցինք ազգային պարեր և վերջում երդվեցինք վառ պագել Նժդեհի հիշատակը, շարունակել նրա գործը, հավատարիմ մնալ նրա գաղափարներին:

համար 2 ավագ դպրոցի պատմության ու հասարակի դասատու
Ծատրյան Գարիկ
Բաժին` Մայիս #05 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 656 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչպես ես հայտնվել մեզ մոտ?
պատասխանել է 367 մարդ
Առաջարկում ենք'