Հինգշաբթի, 18.04.2024, 23:08
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Մայիս #05

Կինեսիկա
Ձեռքերը մեջքի հետևում պահելը

Այս ժեստը՝ բարձրացրած գլխով և առաջ ուղղված կզակով, հատուկ է շատ երկրների թագավորական դինաստիաների համար: Առօրյա կյանքում այն հաճախ օգտագործվում է ոստիկանության աշխատողների, բարձրագույն զինվորական էլիտայի, կարևոր պաշտոններում գտնվող մարդկանց կողմից:

Զարմանալի է, բայց փաստ. եթե կա ստրեսային իրավիճակ, ապա միայն կիրառելով այս ժեստը դուք կարող եք ձեզ զգալ ավելի վստահ, ուժեղ, հանգիստ:

Մեջքի հետևում տարբեր մարդիկ տարբեր կերպ են պահում իրենց ձեռքերը: Օրինակ՝ շղթայում են մատները, կամ մի ձեռքով սեղմում մյուս ձեռքի դաստակը, բազուկը, արմունկը: Իմացեք. որքան բարձրանում են ձեր զրուցակցի ձեռքերը մեջքի հետևում, այնքան աճում է անվստահությունը: Այն ժեստը, երբ մարդը մեջքի հետևում սեղմում է իր մյուս ձեռքի դաստակը, կոչվում է «կողպված ձեռքեր մեջքի հետևում», այս դեպքում մարդը էականորեն լավ է զգում իրեն: Եթե նա մի ձեռքով սեղմում է մյուս ձեռքի բազուկը, ուրմեն բարկացած է: Եվ որքան ավելի ընկճված է մարդը, այդքան ավելի է բարձրանում նրա ձեռքը մեջքի հետևում:

Ձեռքի ափով բերանը փակելը

Քաղաքավարությունը պահանջում է, որ մարդը փակի իր բերանը ձեռքի ափով, երբ հորանջում է: Բայց դուք ուշադրություն դարձրե՞լ եք, էլ ի՞նչ դեպքերում եք դուք փակում բերանը ձեռքի ափով:

Այս ժեստը անկեղծորեն կիրառում են երեխաները, երբ սուտ են խոսում: Եթե երեխան խաբում է, ապա նա ձգտում է արգելել սուտ խոսքերի ելքը բերանից և փակում է բերանը ձեռքով:

Եթե խոսելիս ձեր զրուցակիցը բերանը փակում է ձեռքով, իսկ բութ մատը հպում այտին, իմացեք, որ նա ստում է: Այդ պահին ուղեղը ենթագիտակցորեն ուղարկում է ազդանշաններ, որ պետք է պահել ասված խոսքերը: Փաստորեն մեր ուղեղը ավելի ազնիվ է, քան մեր լեզուն:

Ի դեպ, ստախոսներին էլ չէր խանգարի իմանալ այս ժեստի մասին, որովհետև եթե ձեր զրուցակիցը փակում է բերանը, երբ դուք եք խոսում, նշանակում է, նա հասկացել է ձեր խաղը, կամ էլ պահում է, ճշտում իր մտքերը, այնպես որ ժամանակն է փոխել տակտիկան:

Հոգեբանության ծածկաթերթիկներ
Բաժին` Մայիս #05 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 620 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչպես ես հայտնվել մեզ մոտ?
պատասխանել է 367 մարդ
Առաջարկում ենք'