Ուրբաթ, 29.03.2024, 17:41
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Մայիս #05

Ինքնապաշտպանութան դասեր. Պատասխան հարված
Ողջույն, հեղինակ:

Գիտեմ, կարդալուց հետո ձեռքերդ քոր են գալու ու լուրջ են քոր գալու: Դրա համար հիշեցնում եմ, Աբո. ես դեռ քեզ պետք եմ: Կիսամյակային կա, բան կա:

/...Ինքնապաշտպանությունը սեփական անձի պաշտպանությունն է. եթե ուզում ես ինքնապաշտպանվել, պետք ա նաև հարձակվես: .../

Նախաբանդ դուրս եկավ այնքանով, որ կարճ էր: Նյարդայնացրեց այնքանով, որ միակն էր, առանց այլընտրանքի: Այսինքն. գրել ես, մի ձև սկսած լինելու համար: Հիշել ես Բիսմարկին <<Պատմություն 9>>-ից, բայց շատ աղոտ ես հիշել, դրա համար էլ քեզ թվացել է, որ էդ քո միտքն ա:

/...Օրինակ, մի հատ իրավիճակ, որտեղ քեզ ռաստ ա գալիս մի հատ եզ. ոնց պետք ա հաղթես էդ եզին?.../

Միջակետդ սխալ ա: Պիտի վերջակետ լիներ ու ամեն ինչ կընկեր իրա տեղը: Էս ոչ էնքան քերականություն ա, որքան լավ տեքստ գրելու կարողություն:

/...Նախ սկսենք նրանից, որ եթե եզա, ուրեմն, ի տարբերություն քեզ, ունի քաշով ջան. ուստի ստեղ արագության ֆակտորը քո կողմնա, բայց պրյամո դու ոչ մի բանի չես հասնի.../

Շա-ատ լավն էր: Դզեց <<ուստի>>-ի ու <<պրյամո>>-ի կոնտրաստը: Համովն էր: Չնայած, գրեթե վստահ եմ, որ միտումնավոր չէր: Այսինքն` պատահական ա էդ համովությունը ստացվել: Դրա համար էլ կրկնակի համով ա:

/... եթե կարատեիստ ա` ուրեմն ոտքերին: .../

Չէ, ինչի? Եթե կարատեիստ ա, հաստատուն ստոյկաներ ունի, հետևաբար, ամուր ոտքեր: Ու եթե նորմալ կարատեիստ ա, ավելի շուտ քո վերջավորությունը կուղարկես հավերժական թոշակի, քան իրանը:

Նորմալ կարատեիստ ասելով, ինձ ի նկատի չունեմ, էդ քեզ արգումենտ չսարքես:

/... Եթե առաջին համարով չես կարում աշխատես, ուրեմն, իմացի, որ ավելի ճիշտ ա երկրորդ համարով աշխատելը.../

Ես նենց քչից-շատից/իհարկե, ավելի շատ քչից/ հասկանում եմ սպպարինգներից ու կռիվներից, բայց եռակի ընթերցում պահանջվեց ինձնից ըմբռնելու համար, առաջին ու երկրորդ համարներն ովքեր են: Չնայած, չի բացառվում, որ էդ ես եմ չափազանց տաբուրետ:

/...քանի որ ջանով եզերը միշտ էլ շնչառությունից թույլ են, ու հաստատ չեն կարա իրանց դիխանիյով երկար ձգեն.../

Ախր թույլ շնչառությունը ջանից ու եզությունից չի գալիս, Աբո: Թույլ շնչառությունը կերած-խմածությունից ա գալիս: Մի քիչ էլ գենետիկայից:

/...ու էդ արագ ուդառները պետքա հիմնված լինեն ոտքերի ուդառների վրա: .../

Ուդառները պետք ա հիմնված լինեն ուդառների վրա? Հն?

/...Հետ գնանք սկիզբ: Եթե դու իրանից ջանով փոքր ես, ուրեմն ինքը հաստատ առաջին համարով կաշխատի ու կհարձակվի, ու ըստեղ կարևորը դու չանցնես պաշտպանության: Եթե մի տեղ երկար մնացիր, հաստատ բոյը կկրվես. պետքա եզի շուրջը միշտ պտտվել:

Հիմա նորից անդրադառնանք մեր հիմնանական իրավիճակին, երբ եզը հոգնել էր ու պաշտպանվում էր, այստեղ պետք ա 90 տոկոսով աշխատես: Ինքը ինչքան էլ որ հոգնել ա, չմոռանանք, որ ինքը շկաֆ ա ու եթե թերագնահատենք ու վրա տանք, կարող ա պարտվենք.../


Էս թռիչքներդ սկզբից վերջ ու վերջից մեջտեղ հեչ արդարացված չեն: Ու նույնիսկ իմաստազուրկ են:

/...Բայց <<քուչօ բոյում>> լրիվ ուրիշ ձև պետք ա պայքարել քո փխրուն վարկանիշի համար, որովհետև ստեղ կանոններ չկան: .../

Կարելի ա մտածել, փողոցում շկաֆի հետ ռաստ գալուց մի մի հատ խոնարհվում ենք ու մտքով տատամի ենք գծում: Ով էլ տատամիից հելնում ա, խելոք ընդունում ա իրա պարտությունը:

/...- Կռվում մարդիկ տրավմա են ստանում ավելի շատ ոչ թե հարված ստանալուց, այլ կատարելուց: Սխալ հարված կատարելով կարող ես վնաս հասցնել քեզ, այլ ոչ թե հակառակորդիդ:.../

Առավելություն, սենսեյ?

/...- Մատի գրագետ պրակտիկան: .../

Ու անգրագետ դաստակը, կիսագրագետ սեղանատամը, ահան:

/...Պետք ա աշխատես շատ ուդառներ տաս, քիչ ուդառներ ուտես.../

Չէ հա? Օղորմածիկ Կոլումբոսի ականջը կանչի: Լավ մարդ էր ու արդեն հայտնագործել ա Ամերիկան, գիտեիր?

/...Ուժը սնայպերն ա, դուխը` պատրոններդ, խելքը` հեռադիտակը: .../

poet mode on

Ամբողջ տեքստի համար վերդիկտս նույննա մնում` համովնա: Առաջիննա, անկեղծնա փչացած չի ընդունված ստանդարտերով, ու ես իրան, իրա ստիլը սիրեցի:

ՀՆԱ (Հերթական, բայց Նոր Ապուշ)
Բաժին` Մայիս #05 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 448 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչպես ես հայտնվել մեզ մոտ?
պատասխանել է 367 մարդ
Առաջարկում ենք'