Երեքշաբթի, 26.09.2017, 19:07
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Մայիս #05

Գլուխ 5. Կանայք
Գլուխ 5. Կանայք

- Լսիր, էդ.... ճիշտ ա? Մենք միասին գիշեր ենք անցկացրել, հա?

Լիզան ավելի ամուր սեղմեց լսափողը ականջին, որ ընկալի Նարեկի յուրաքանչյուր շունչը: Նա լռում էր, ու Լիզան արդեն սկսեց մտածել, թե նա կկախի լսափողն ու մի ինն ամսով կանհետանա: Եվ կհայտնվի միայն եթե չլսի Լիզայի ու իր նորածնի անունն հեռուստատեսությամբ:

Նա այնքան էլ լավ չէր պատկերացնում, թե հղիներն ինչ են զգում, բայց ամեն դեպքում թթու ուտելու ցանկություն չկար, ոչ էլ սիրտն էր խառնում:

- Դեհ...- Լիզան այնպես սեղմեց լսափողն, որ մատներն սպիտակեցին, ու նստեց նոթ-բուքի վրա:- Հա: Բայց էդ էն չի, ինչի մասին դու առաջին հերթին մտածեցիր:

Հակառակ սպասելիքներին, Լիզան թեթևացած հոգոց չհանեց: Նա նույնիսկ զգաց, որ նույնիսկ մի քիչ ապսոսում է, որ ուզում է բակի տատիկների տտմբացող գլուխներն տեսնի ու ոստիկանությունում ստեղծագործական մոտեցումով լացի ու աղաչի անչափահաս սիրեկանին չկալանավորել:

- Հա~ա: Բա երբ կհանդիպենք?- Լիզան ոտքի կանգնեց:

- Էնքան էլ ապահով չի: Ոչ մոտակա ժամանակները: Գիտես, ես պիտի պարապմունքի գնամ: Կզանգեմ, հա?

Չնայած, որ Նարեկն անկեղծորեն թեման ցրում էր, Լիզան գլխով արեց: Նարեկը կհասկանա: Չէ որ նա այնքան էլ մարդ չէ:

* * *

- Ներողություն եմ խնդրում քրոջս համար,- Ինգանը հազաց կոկորդը մաքրելու համար ու ձեռքը մեկնեց ջահել վամպիրին, ում ծնողներին լավ էր ճանաչում:

Ջահել վամպիրն սառն պատասխանեց ձեռքսեղմանն ու գլխով արեց:

- Հա լավ: Ես նրան ջղայնացրի:

Ինքն անկեղծ էր: Աղջիկն լրիվ իրավունք ուներ իրեն ծծկեր հիմար անվանել, ու Նարեկն դա հոյակապ հասկանում էր:

- Ես մերոնց հետ խոսացել եմ: Նրանք շուտով կլինեն:

- Բոլորով?- Ինգանի աչքերը չար կրակով շողացին ու նա կրկին ժպտաց: Նարեկն նորից գլխով արեց:

- Կայֆ եք նկարում,- շարունակեց Նարեկը, դուխ չանելով միանգամից ասելով այն, ինչ ուզում էր:

- Հա, ես կայֆ եմ նկարում, չեմ վիճի,- Ինգանը հենվեց մերկ աղջկա արձանին,- բայց էն, ինչ դու հիմա ես տեսնում, էն չէ, ինչով կարելի է իմ մասին դատել, իմ փոքրիկ բարեկամ:

- Հա, երևի:

- Ասա, մի վախեցի: Դժվար ես վրադ հարձակվեմ էսքան մարդկանց մոտ,- Ինգանն ժպտաց ու ձեռքը դրեց Նարեկի ուսին,- իսկ առանց էսքան մարդկանց մենք միևնույնն է ընկերներ չենք:

- Մի աղջիկ կա...

- Մարդ, իհարկե:

- Հա,- Նարեկը չնեղացավ, որ իրեն ընդհատեցին:

- Ու դու քո զգացմոնքներում վստահ ես? Հիշում ես, չէ, որ ինքդ կծերանաս ու վերջում կմեռնես, իսկ ինքը – չէ:

- Բայց նա ինձնից երկար կապրի: Էդ ավելի կարևոր է:

Մի քանի րոպե քանդակագործը լուռ էր:

Ինչ-որ ժամանակ ինքն իր սիորւց էր հրաժարվել, մոտավորապես էդպես մտածելով: Նա կարծում էր, որ Սանդրայի համար լավ կլինի, եթե ինքն իր ժամանակում մնա ու նորմալ կյանք ապրի` ամուսնանա, երեխաներ ունենա ու մեռնի: Ինգանը մտածում էր, որ դա էգոիզմ կլինի` խլել Սանդրայից իր ամենանվիրական երազանքներն միայն որպեսզի հավերժություն ապրեն: Ու չնայած, որ Հներն գործողություններ էին պահանջում, Ինգանը դանդալոշում էր: Նա շարունակում էր Սանդրայից թաքցնել իր ինքնությունն ու այն բոլոր վտանգները, որ սպառնում էին Սանդրային:

Արդյունքում, Սանդրային խաբեցին ու ինքը Հներից մեկը դառավ` Կռվի ու Սպանության Ոգին: Նա բոլոր մահկանացուներին ու անմահների հետ հաշվեհարդար էր տեսնքում, ու հոյակապ էր իր գործողությունների մեջ: Նա մտածեց, որ տարբերակել դուելն սպանությունից ու երբեք չերևաց Ինգանին իր մարդկային կերպարանքով:

Երբ Ինգանը մարդագայլի սպանեց, Սանդրան պատժեց նրան, Մուգին իր հետ տանելով: Այդ ժամանակ էլ ասաց, որ վախկոտությունն ամենավատ մարդկային թուլությունն է: Ու չնայած Ինգանը գտավ Մուգին վերադարձնելու միջոցը, ամենի ինչ առաջվա նման չէր:

- Ես կօգնեմ քեզ: Եթե քո որոշումն էլ ա սխալ, մարդկանց շտապ պետք է ոչընչացնել: Բացարձակապես բոլորին:

* * *

Մուգը հավեսով սեղանին հարվածեց: Գիպսը ճաքեց ու երկու համարյա հավասար մասերի կոտրվեց: Սեղանն էլ ճեղքվեց ու երեք անհավասար մասի բաժանվեց: Ձեռքին բան չեղավ, ու նորի տեսք ուներ: Իհարկե, ցավում էր:

- Քո հաշվին կկոմպենսացնես,- Նարեկը մռայլ ժպտաց ու թերթը մի կողմ դրեց:

- Ըհը,- մի որոշ ժամանակ Մուգը քցում բռնում էր, թե ինչ լեզվով խոսի,- բինտեր կբերես, որ խնդրեմ?

- Ինքդ վերցրու,- առաջարկեց Նարեկն, բայց կասկածելի արագ մտափոխվեց ու ոտքի կանգնեց: Նա բավականաչափ երկար էր բինտեր որոնում, որպեսզի Մուգն հասցնի այդ ընթացքում սեղանն վերանորոգել ու գիպսի բեկորներն նետել:

Վամպիրը ճապոնական ձևով հատակին նստեց ու ժեստով խնդրեց Մուգին իր առջև բազկաթոռին նստել: Նա առրագ կանաչ վերնաշապիկի թևքերն ծալեց, լվաց արյունն ու գիպսի փոշին, բաց-կանաչ հեղուկով մշակեց վերքն ու վիրակապեց կոտրվածքն: Մուգն չուզելով ընդունեց, որ Նարեկն ավելի լավ է վիրակապում, քան ավագ եղբայրն ու բացարձակ չի ցավեցնում:

Մի որոշ ժամանակ նրանք ուշադիր հետևում էին էլեկտրոնային ժամացույցի էկրանին:

Հետո Նարեկը դուխավորվեց ու հարցրեց:

- Վստահ ես, որ հենց իմ Լիզան է մեզ պետք?- նրա մտքի թելը մի պահ կտրվեց,- դե դու սոված էիր, կարող էիր սխալվել,- ինքն իրեն հույս տալով ավելացրեց նա:

- Վստահ եմ: Լիզադ մարդ է: Նրան վիճակված է վամպիր դառնալ – սիրո կապեր: Ու ինքն էլֆերի հեռու սերունդ է. համարձակություն, ինքնազոհության ու լավ զարգացած նախազգացում: Հավատա, ես պեմ սխալվել: Թեկնածուներ շատ են եղել ու տարբեր ժամանակներում, բայց ես սխալվել չէի կարող: Հետո էլ Ինգանն ասում է, որ միայն էլֆը կարող էր անկեղշորեն մտածել գերեզմանափորի համար զոհաբերվելու մասին` Թափառական կարդում էր Լիզայիդ մտքերը, երբ ես խնջույքում էի: Բացի այդ միայն ապագա վամպիրն կարող էր այդպես ճիշտ հասկանալ ու, ինչն ավելի կարևոր է, զգալ իմ մոտիվներն:

Նարեկը նյարդային հոգոց հանեց: Նա կարող էր խնամքով ինքնահամոզել, որ Լիզան ուղղակի մարդ է, եթե չդատապարտեր նրան: Բայց չէր կարող Մուգի քթածակին ու Ինգանի փորձին չվստահել:

Շանս դեռ կա: Բայց գիշերն արդեն չի լինի:

Յան Քեշիշյան (Տադո)
Բաժին` Մայիս #05 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 115 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ի՞նչ տարբերակով եք սիրում կարդալ գեղարվեստական գրականություն
պատասխանել է 28 մարդ
Առաջարկում ենք'